​ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
2016թ. հունիսի 3-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հռչակավոր Մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գաղտնիքներ համերգը՝ նվիրված Սպենդիարյանի և Բաբաջանյանի հիշատակին:

Հայկական դասական երաժշտության սիրահարներին ներկայացվել են Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատրյանի, Ստեփանյանի, Բաղդասարյանի, Ղազարյանի և Աբրահամյանի ստեղծագործությունները:

Համերգը տեղի ունեցել Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:

Հայկական դասական երաժշտությունը Մոսկվայում հնչում է Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքներ» ծրագրի, Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսի և Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
673 reads | 09.06.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com