ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Թուրքիայի գերագույն նպատակը տարածաշրջանային գերտերություն դառնալն է, հետո՝ իսլամական աշխարհի լիդեր ճանաչվելը: ![]() Այս հավակնոտ ծրագրերը չեն կարող շրջանցել տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի անհրաժեշտությունը, որը XXI դարում երկրների զարգացման անկապտելի բաղադրիչն է դարձել: Թուրքիան կրկին ապացուցեց, որ հավատարիմ է իր ընտրած քաղաքականությանը, երբ երեքամյա ընդմիջումից հետո՝ նոյեմբերի 5-ին, վերսկսեց Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: ![]() Պատմությունը կրկնվում է: Բրյուսելը կրկին առաջ քաշեց այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, եթե Անկարան ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Սակայն այս և անցած տասնյակ տարիների Եվրոպա-Թուրքիա բանակցությունները ցույց են տալիս, որ Հին աշխարհամասը պարզապես քթից բռնած պարեցնում է օսմաններին, և ինտեգրման խնդիրը նրանց համար այդպես էլ մնում է երկնքից կախված անհասանելի երազանք: Ստեղծված բարդ տնտեսական իրավիճակում Եվրոպան քանի գնում ավելի ու ավելի է իր միությունը համարում սեփական ընտանեկան ակումբ և այնքան էլ չի ցանկանում ընդարձակել` հատկապես Թուրքիայի հաշվին, որի ժողովրդագրական զարգացումները այստեղ ընկալվում են որպես ասիական հորդաների արհավիրք: Այնպես որ, Եվրոպան հազիվ թե ընդունի Թուրքիային և այդպես էլ նրան կպահի իր հետնաբակում: ![]() Ղազախ առաջնորդն այնուհետև հիմնավորում է Թուրքիայի խնդրանքը բավարարելու հավանականությունը: Արդյո՞ք պատահականություն է Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման և Նազարբաևի հայտարարության զուգադիպությունը: Առանց սխալվելու մեծ հավանականության` կարելի է ասել` ոչ: Մինսկում լուրջ դեմքով անլուրջ բեմադրություն է խաղարկվել, որի նպատակը Բրյուսելին վախեցնելն էր, թե գիտցե՛ք, եթե չընդունեք Թուրքիային Եվրամիություն, նա ունի այլընտրանք` Եվրասիան: ![]() Հասկանալի է, որ բեմադրության սցենարը թուրքերինն է: Սակայն երբ այն իրագործում է Նազարբաևի նման հեղինակավոր և փորձառու քաղաքական գործիչը, զարմանք է առաջացնում: Մի՞թե Աստանայի շահերն այնքան մեծ են, կամ թուրք-ղազախական էթնոհոգեբանական և կրոնական ընդհանրություններն այնքան հոգեհարազատ, որ Թուրքիան կարողանում է Նազարբաևին վերածել Տրոյական ձիու: Իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան: Հրաժարվե՞լ Եվրոպա մտնելու հեռանկարներից կամ հեռանա՞լ նրա Մաքսային միությունից, որի հետ նա համագործակցում է 17 տարի: Ամենևի՛ն: Թուրքական դիվանագիտությունը ռացիոնալ է և պրագմատիկ: ![]() Մյուս կողմից` չնայած որոշ հարցերում միջազգային քաղաքականության տարբեր դիրքորոշումներին (Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սիրիական պատերազմը և այլն)` թուրքերը հետաքրքրված են Ռուսաստանի հետ ինտեգրացիայով: Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առևտրական գործընկերն է, իսկ Թուրքիան երկրորդն է ռուսական գազի գնորդների մեջ: Նրանց համագործակցությունը զարգանում է վերընթաց: Թուրքիան և Ռուսաստանը մտադրված են ապրանքաշրջանառությունը 35-ից հասցնել 100 մլրդ դոլարի: Եվրասիական մաքսային միության միջոցով Թուրքիան հաշվարկում է մտնել Սիբիրի, Չինաստանի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածքների շուկանները: ![]() Այդ ամենը, իհարկե, տեսական առումով: Սակայն Թուրքիան լրջորեն ծրագրում է համատեղել այդ երկու կառույցները: Ի տարբերություն հայկական քաղաքական մտածելակերպի` թուրքերը Եվրամիությունը և Եվրասիան ամենևին էլ չեն դիտում որպես այլընտրանքային միավորներ, այլ համարում են փոխլրացնող կառույցներ, որոնց անդամակցելը հնարավոր է, ցանկալի և բխում է Թուրքիայի արտաքին քաղաքականության շահերից: ![]() Ավելին, խնդրում եմ` չզարմանաք, թուրքական կենտրոններում հաշվարկում են, որ Եվրասիական միության հաջորդ քայլը լինելու է քաղաքական միության ստեղծումը իր ռազմական բաղադրիչներով և ազդեցության ոլորտներով: Թե որքանով է այդ ամենը ռեալ և ինչ նշանակություն ունի Հայաստանի համար, այլ հարց է և առանձին քննության կարիք ունի: Թուրքիայի` Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու խնդիրը, եթե այն տեղավորվում է քաղաքական տրամաբանության շրջանակներում, կախված է գլոբալ ինտեգրացիայի հետագա զարգացումներից, պետությունների հարաբերություններից և ուժերի դասավորվածությունից: Կապրենք` կտեսնենք: РУССКАЯ ВЕРСИЯ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
4270 reads | 29.11.2013
| |