​ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը թուրքական կողմն առաջին արձագանքն է տվել: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Արձանագրությունները սառեցված էին Հայաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվում: Սրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
 
«Ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»,-ասված է նախագահի նամակում:
 
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1889 reads | 18.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com