ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ԼԻԲԱՆԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Իսրայել պետությունն իր ստեղծման օրվանից մինչ այժմ պատերազմական իրավիճակի մեջ է: Նրա աշխարհագրական դիրքն ամեն ինչ ասում է. շրջապատված լինելով արաբական պետություններով` անդադար ենթարկվել է վերջիններիս հարձակումներին: Այդ նորաստեղծ պետությանը կարծես այլ բան չէր մնում, քան ամենօրյա ահաբեկություններին համակերպվելը և պայքարելու միջոց գտնելը, սակայն տասնյակ ինքնաթիռների գրավումները, ականների ու նռնակների գործածումն ու շարունակական բնույթ ստացած ռմբակոծությունները մինչ օրս խլում են խաղաղ բնակիչների կյանքեր: ![]() Ողջ աշխարհն այդ օրերին ուշադրությունը սևեռել էր Մյունխենի վրա` միաձայն քննադատելով այդ զարհուրելի արարքը: Բացառություն չէր կազմում նաև Մեքսիկայում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շլոմո Արգովը, որը խորը կսկիծով ցավում էր հայրենակից մարզիկների մահը: Նա իր գործին լավ էր տիրապետում և մեծ հարգանք էր վայելում իր երկրում: Հետո մի քանի տարի աշխատելով նաև Նիդեռլանդներում որպես Արտակարգ և լիազոր դեսպան` նա գործուղվում է Մեծ Բրիտանիա, որն ամենառեյտինգային նստավայր երկրներից մեկն էր համարվում այդ ժամանակ իսրայելցի դիվանագետների շրջանում: ![]() 1982-ի հունիսի 3-ի գիշերն էր, երբ նա դուրս եկավ Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկից, որտեղ մասնակցում էր խնջույքի... Հյուրանոցից քիչ հեռու նրա վրա են հարձակվում երեք դիմակավորված անձինք և կրակ բացում: Գլխին ստացած ծանր հրազենային վնասվածքով դեսպանը տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ շուրջ 3 ամիս գտնվում է կոմայի մեջ: Այդ հանցավոր արարքից ցնցված Իսրայելի կառավարությունը սկսում է փնտրել մեղավորներին, որոնք իրենց երկար սպասել չեն տալիս: Հանցագործության պատասխանատվությունը ստանձնում է Աբու Նիդալի ղեկավարած ահաբեկչական կազմակերպությունը: Ուշագրավն այն է, որ Աբու Նիդալը մինչև Ուսամա բին Լադենի ասպարեզ գալը համարվում էր աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչը: ![]() Կնոջ մահվանից մեկ տարի անց` 2003-ին, 21 տարի մահճակալին գամված ապրելով, 74 տարեկան հասակում իր մահականացուն է կնքում նաև փորձառու և տաղանդավոր դիվանագետ Շլոմո Արգովը: ԳԱՐԻԿ ԽՈՒՄԱՐՅԱՆ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2630 reads | 04.10.2013
| |