ՊՐԻՄԱԿՈՎ. «ԱՄՆ-Ը ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ»
Եվգենի Պրիմակովը՝ Ռուսաստանի նախկին վարչապետ, 1996-1999թթ. արտաքին գործերի նախարար և Մերձավոր Արևելքի գծով խոշոր մասնագետ, հարցազրույց է տվել «Голос России» ռադիոյին:

«Ես չեմ կիսում այն տարածված կարծիքը, թե ԱՄՆ-ի ղեկավարությունը և արևմտյան քաղաքագետները «արաբական գարնան» սկզբում այդ առիթով գտնվում էին էյֆորիայի մեջ: Բանը նրանում է, որ «արաբական գարունը» բերեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սատարվող մի շարք ավտորիտար ռեժիմների տապալմանը: Բայց «արաբական գարնան» հետևանքով իրավիճակը սկսեց փոփոխվել:շ

Առավել ցայտուն դա տեղի ունեցավ Եգիպտոսում, որտեղ իշխանությունը հայտնվեց «մուսուլման-եղբայրներ» իսլամիստական կազմակերպության ձեռքում: Այդ կազմակերպությունը երկրում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների նախաձեռնողը չէր, բայց, լինելով ամենակազմակերպված ուժը, հենց նրանք օգտվեցին խորտակված ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակից:

Իշխանության գալով՝ Եգիպտոսի նոր նախագահ Մուրսին` «Մուսուլման-եղբայրներ»-ի ներկայացուցիչը, սկսեց երկրի աշխարհիկ ձևից նահանջել: Այդ նահանջը ուղեկցվում էր նախագահի լիազորությունների չափից ավելի ընդարձակմամբ և երկրի տնտեսական վիճակի վատթարացմամբ:

Ինչի՞ մասին են խոսում եգիպտացիների ահռելի չափերի հասնող դժգոհությունները, որոնք նախագահի հրաժարականի պահանջի են վերածվել: Խոսում է այն մասին, որ նույնիսկ եգիպտական բնակչության մեծ մասի կողմից իսլամին դավանելը դեռ բոլորովին էլ չի նշանակում համաձայնվել երկրի իսլամացմանը: Կարծում եմ, որ դեպքերի վրա իր ազդեցությունը կթողնի նաև բանակը, որին Մուրսին հաշվում էր քաղաքական թատերաբեմից հեռացված:

ԶԼՄ-ների տեղեկություններից ելնելով, ԱՄՆ-ը փորձում է վերահսկել ճգնաժամը` հենվելով նրա երեք ուղղությունների` նախագահ Մուրսիի, ցուցարարների և բանակի վրա: Բայց, ամեն ինչից ելնելով, ԱՄՆ-ը իր ճնշումը հիմնականում կենտրոնացրել է միայն մեկ ուղղությամբ` բանակի վրա: Ամերիկացիները բանակին սպառնացել են` զինվորական հեղաշրջման դեպքում կդադարեցվի ամենամյա` 1.3 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունը:

Այդ սպառնալիքները հնչեցին հենց այն ժամանակ, երբ բանակը հայտարարեց, որ չի կռվելու ժողովրդի դեմ, որ պահանջում է իրավիճակից ելնելու խաղաղ ճանապարհ գտնել: Եվ ոչ մի ապացույց չկա, որ իրավիճակի կարգավորման գործում բանակի դերը կարող է իրականացվել զինվորական հեղաշրջման ձևով:

Ամերիկացիները եգիպտական բանակին վերջնագիր են ներկայացրել հենց այն ժամանակ, երբ շատերը համոզված էին, որ բանակը այսօրվա դրությամբ միակ ուժն է, որը կարող է կանխել արյունահեղությունը: Հայտնի է, որ ԱՄՆ-ը կապ է հաստատել «Մուսուլման-եղբայրներ»-ի հետ` այդ մասին ասել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հարց է ծագում` ուղղվա՞ծ է արդյոք ԱՄՆ-ի այսօրվա դիրքորոշումը այն բանի վրա, որպեսզի նեցուկ կանգնեն եգիպտացիների դեմոկրատական նկրտումներին, որը ստացել է «Մուսուլման-եղբայրներ»-ի դեմ մասսայական բողոքի ձև: Կարծում եմ, ոչ:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
917 reads | 05.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com