«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»-Ի՝ ԼԱՎՐՈՎԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
 







1. Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թույլ տրվող «պատմական սխալը»,- ընդգծել է Լավրովը,- կներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մեջ...»:

2. Նույն հարցի վերաբերյալ կայացել են հեռախոսազրույցներ՝ Լավրովի եւ իր գերմանացի գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի սկզբանե խիստ դիրքորոշում որդեգրելով՝ հայտարարել է Սիրիայի դեմ զինուժ կիրառելու մասին՝ վերջինիս կողմից քիմիական զանգվածային զենք օգտագործելու պատճառով:

3. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպես երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի հայտարարությունը, իսկ հենց սկզբից Ասադի գահընկեցությունը սադրող հակաալավիական Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակնդետ սպասում էին «համաշխարհային հանրության» նմանատիպ համախոհության ձեւավորման վերջին փուլին, որին հասնելու «հարմարագույն» գործոնն է հանդիսացել քիմիական զենքը:

4. Ուրվագծված սցենարը շատ նմանություններ ունի նույն «համաշխարհային հանրության» կողմից Իրաքի դեմ հարձակման սցենարին, այն տարբերությամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրեցօր ոչ թե թուլանում, այլեւ գնալով ավելի են ամրապնդվում, հատկապես, երբ քաղաքական ու դիվանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանավորությունը:

5. «Համաշխարհային հանրության» համախմբումը Ասադի դեմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժեք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծվեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զենքերի կիրառման դատապարտելիության եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանության պատժելիության արդարացման վերաբերյալ...

6. ...Եւ ինչպես լրահոսից է երեւում, ներկա պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրո խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգոնության է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիավորումները:

7. Կհրաժարվի՞ արդյոք «համաշխարհային հանրությունը» Լավրովի ասած «պատմական սխալի» ուղղությամբ ընթանալուց, թե՞ Միջին ու Մերձավոր արեւելյան, Արաբա-աֆրիկյան, Հարաւկովկասյան աշխարհամասերում թեժ կետերը մետալուտ ապագայում կվերածվեն աշխարհասասան բռնկվող անմարելի հրդեհների:

Հար եւ նման 100 տարի առաջ թույլ տրված «պատմական սխալին», որն էլ հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի...
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2213 reads | 26.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com