ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՆՇԱՆԱՎՈՐ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 





Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում:

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:

Դոկտ. Բարսեղովը պնդում էր, որ 1920 թ. «Օսմանյան կայսրությունը ճանաչեց այդ հանցագործության համար իր պատասխանատվությունը», ստորագրելով Սևրի պայմանագիրը, որը, ցավոք, չվավերացվեց Դաշնակից տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու դժկամության պատճառով: Այդ ժամանակից ի վեր, չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պրոֆ. Բարսեղովը կարծում էր, որ նման ճանաչումները «չեն լուծի [Թուրքիայի] պատասխանատվության խնդիրը»:

Պրոֆ. Բարսեղովը պնդում էր, որ «քանի դեռ Թուրքիան համառորեն շարունակում է հրաժարվել ընդունելու, որ հանցագործություն է կատարել, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցն անհրաժեշտ է լուծել իրավասու միջազգային մարմինների միջոցով՝ նման որոշումները պարտադիր դարձնելով երկու կողմերի [Հայաստան և Թուրքիա] համար»:

Դոկտ. Բարսեղովը չէր հավատում, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լավագույն միջոցն է Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար, քանի որ այն շատ քաղաքականացված մարմին է: «Գլխավոր ասամբլեայի որոշումները չեն համարվում պարտադիր», իսկ մեծ պետությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, Անվտանգության խորհրդում հավանաբար կօգտագործեն վետոյի իրենց իրավունքը՝ Թուրքիայի դեմ որևէ գործողություն արգելափակելու համար:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հիման վրա դատական գործ նախաձեռնելու խնդիրն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է նախօրոք համաձայնվեն ենթարկվել դատարանի որոշումներին: Այս երկրներից ոչ մեկը դեռևս չի «ընդունել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավազորությունը»:

Քանի որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման իրավազորության ենթարկվել, դոկտ. Բարսեղովն առաջարկել էր, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, օգտվի «եզակի հնարավորությունից»` միակողմանիորեն Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ գործ հարուցել` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա»: 

Դոկտ. Բարսեղովն ափսոսանք էր հայտնել, որ որևէ պատասխան չի ստացվել Հայաստանի կառավարության կողմից, երբ մի քանի տարի առաջ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որը նա ղեկավարում էր, ուսումնասիրություն էր ներկայացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:

Դոկտ. Բարսեղովը բացատրել էր, որ «այս դատական ընթացակարգով [հոդված IX] գործ սկսելու համար, Հայաստանի կառավարությունը պետք է ձևակերպի իր դիրքորոշումը Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հարցերի վերաբերյալ, դրա հիման վրա թուրքական պետության կողմից կատարված հանցագործության պատասխանատվության հարցի առնչությամբ»:

Պրոֆ. Բարսեղովը նախազգուշացրել էր հայ պաշտոնյաներին, որ «միջազգային իրավունքում գործում է այն դրույթը, որը հաստատվել է միջազգային դատարանի կողմից այլ դեպքերով, ըստ որի, եթե մի պետություն հայց ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն չի անում այդ, նշանակում է, որ այն համաձայն է գոյություն ունեցող իրավիճակի հետ»:

Դոկտ Բարսեղովը փորձում էր փարատել հայկական այն հնարավոր մտավախությունը, որ Միջազգային դատարանը կարող է առարկել նման գործ ներկայացնելու համար՝ կապված Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ գործողության հարցերի հետ: Նա խորը համոզմունք էր հայտնել, որ Կոնվենցիան վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, չնայած որ այն նախորդել է Կոնվենցիային: Միջազգային դատարանը 1951թ. իր Խորհդատվական եզրակացության մեջ նշել էր. «Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, ի տարբերություն դրանում սահմանված պայմանագրային պարտավորությունների, այդ սարսափելի հանցագործությունների կատարման ժամանակ արդեն իսկ սովորութային միջազգային իրավունքի մաս էին կազմում»:

Պրոֆ. Բարսեղովը նշել է, որ Կոնվենցիայի հետադարձ ուժը հիմնավորող փաստարկներն առաջ են քաշվել Միջազգային դատարանի կողմից, որը «երկու անգամ իրավասու, սպառիչ բացատրություններ է տվել Կոնվենցիայի կիրառելիության սկզբունքային, հիմնական հարցերի, այդ թվում՝ դրա հետադարձ ուժի վերաբերյալ»: Պրոֆ. Բարսեղովն այս կանոնների հիման վրա եզրակացրել է. «Կոնվենցիան տարածվում է նաև նախկինում կատարված հանցագործությունների վրա, որոնց հետևանքները, վերացված չեն»:

Ինչպես հայտարարվեց վերջերս Երևանում կայացած մի համաժողովի ժամանակ, Հայաստանի կառավարությունը ձևավորել է աշխատանքային խումբ պատրաստելու համար փաթեթ, որով հայց կներկայացվի Թուրքիայի դեմ միջազգային դատարաններում: Պրոֆ. Բարսեղովի և այլ մասնագետների խորհուրդը պետք է երաշխավորի, որ դատական գործը պատշաճ կերպով է նախապատրաստված և ներկայացված, որպեսզի ձեռք բերվի վաղուց սպասված արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1502 reads | 20.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com