ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԲԱՑԱՌՎԵՑԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍԻՐԻԱՅԻ
Սեպտեմբերի 26-ին CNN հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում հինգ երկրների մշտական ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, համաձայնության են եկել Սիրիայի հարցով երեք հիմնական դրույթների վերաբերյալ: Այնուհանդերձ, Ռուսաստանը ժխտում էր, որ այդ հարցում որոշակի առաջընթաց է արձանագրվել:

Դիվանագիտական հանդիպումների շրջանակում Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին զրուցել էին փակ դռների ետևում, որի ընթացքում «Ռուսաստանը համաձայնության էր եկել ՄԱԿ-ի ընդունած բանաձևի երեք հիմնական սկզբունքներում», որոնք վերաբերում էին Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագրին:

Ըստ այդ սկզբունքների.

առաջին. հարձակման մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց նշված չէր, թե ինչպես և ինչ եղանակով.

երկրորդ. «որոշման տեքստը պետք է լինի իրագործելի և պարտավորեցնող»:

Այսինքն՝ եթե Սիրիան խախտի արձանագրության դրույթները և կրկին դիմի քիմիական զենքի կիրառման, նրա դեմ ավտոմատ կերպով, ըստ բանաձևի, ռազմական գործողություն չի իրականացվի՝ ի հեճուկս ԱՄՆ-ի ցանկության: 

Այն չէր համընկնում ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի այն ենթակետին, ըստ որի՝ բանաձևի խախտումը ենթադրում է ավտոմատ կերպով հարձակման գործողությունների իրականացում, այնուհանդերձ, ակնկալվում էր, որ Կանոնադրության այդ գլխում՝ բանաձևի տեքստի մասում հղում կկատարվի:

Երրորդ և վերջին դրույթը նախատեսում էր, որ Անվտանգության խորհուրդը «կապված է հարցի վերաբերյալ». սա տեխնիկական մի հնարք է, որին դիմում են հետագա քննարկումները հեշտացնելու համար:

«Ռուսական կողմն ընդունեց բանաձևի այս երեք հիմնական դրույթները»:

Հիշեցնենք, որ ոչ պակաս կարևոր տեղեկություններ սպասվում են Հաագայից, որտեղ այժմ ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար պատասխանատու կազմակերպության փորձագետները քննարկումներ են անցկացնում հիմնականում տեխնիկական հարցերի շուրջ, որտեղ առանցքային թեման է՝ ով է վերահսկելու կամ հետևելու իրադարձություններին, քանի որ Սիրիայում դեռևս շարունակում է հակամարտությունը: Հաագայի որոշումից է կախված բանաձևի տեքստի վերաբերյալ անցկացվելիք քվեարկությունը:

http://inotv.rt.com/2013-09-26/CNN-Iz-rezolyucii-SB-OON
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
697 reads | 27.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com