ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՆՖԵՏ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԵՏ ԿՊԱՀԻ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի կունենա աշխարհաքաղաքական մի իրադարձություն, որի հետևանքները կզգացվեն Եվրոպայի ու Ռուսաստանի ազդեցության գոտու բոլոր երկրներում: Մոտ 5 տարի նախապատրաստվող հայտնի գագաթնաժողովում ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստ երկրների թիվը գնալով պակասում է, առաջիկա օրերին շարքից կարող է դուրս գալ նաև Ուկրաինան, ինչը կնշանակի ռուսական կողմի լիակատար հաղթանակ: ![]() ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշում է՝ դա կնպաստեր, որ 2.3%-ով աճի Հայաստանի համախառն ներքին արդյունքը, դա կնշանակեր, որ 2012-ի 7.5%-ի փոխարեն արդեն այս տարի կունենայինք 9.5% աճ: «Եթե Մաքսային Միությունը ձեզ կարողանա այդպիսի աճ ապահովել, ապա ձեր տնտեսական հաշվարկները կարող են ճիշտ լինել»,-շեշտում է դեսպանը: ![]() Լեհաստանի դեսպանը նույնիսկ հեգնում է, որ Մաքսային Միություն մտնող հայաստանցիները պետք է մոռանան Mercedes կամ BMW ունենալու երազանքների մասին և հենց վաղվանից նստեն Նիվայի ղեկին. դա է թելադրում ռուսների նախաձեռնած կառույցի տրամաբանությունը: Պարզվում է, սակայն, Նիվա քշելու անզուսպ ցանկություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի նորընտիր, Մոլդովայի և Ուկրաինայի իշխանությունները: Ուկրաինացի պաշտոնյաները նախ դժգոհեցին հատկապես Ռուսաստանի սանձազերծած կոնֆետների պատժամիջոցներից: ![]() «Մենք գիտենք, որ հանկարծ ռուսները անորակ անվանեցին ուկրաինական շոկոլադը, մոլդովական գինիները, բայց Եվրոպական միությունը այսօր մշակում է մի մոդել, որով այդ ապրանքները ամբողջությամբ պետք է գնվեն»,-վստահեցնում է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ուկրաինացիները, սակայն, սկսում են դժվարությամբ հավատալ եվրոպական խոստումներին: Լիտվայի նկատմամբ ռուսների կիրառած «ոչ կաթնամթերքին» օպերացիայի հետևանքով այդ երկիրը հիմա օրական կորցնում է 3 մլն եվրո: Թիվը կարող է մեծանալ, եթե փակվի նաև ռուսական գազի ծորակը: Ի՞նչ կարող է անել Ուկրաինան, որի գազային պարտքը Ռուսաստանին գերազանցում է 882 մլն դոլարը: ![]() Ռուս վերլուծաբանը չի մոռանում մատնանշել Հայաստանի օրինակը, կամ ավելի ճիշտ այն հետևանքները, որոնք կարող էին լինել, եթե չլիներ սեպտեմբերի 3-ը: «Էներգամատակարարումն է քաղաքական այն ծուղակը, որի մեջ ընկնում են նախկին ԽՍՀՄ պետությունները Ռուսաստանի կողմից սպառնալիքների և ճնշումների ազդեցությամբ»: ![]() Թե ինչպես կկողմնորոշվի Ուկրաինայի նախագահը՝ կգնա՞ արդյոք Մոսկվա ու կհայտարարի Կրեմլին անվերապահ նվիրվելու որոշման մասին՝ ստանալով 15 մլրդ դոլար ռուսական ներդրում ու գազի գնի կիսով չափ իջեցում, թե՞ այնուամենայնիվ կգերադասի եվրոպական ժողովրդավարությունն ու ազատ առևտուրը: Վիլնյուսից երկու շաբաթ առաջ մեծանում են ոչ միայն խոստումները, այլև ճնշումները: Ուկրաինայի դեպքում դրանց գումարվել է Յանուկովիչի 70%-ոց ռուսամետ ընտրազանգվածը՝ պահանջելով պաշտոնապես հրաժարվել Ասոցացման համաձայնագրից ու վերադառնալ ռուսական ուղեծիր: Հատկապես Ուկրաինայում փորձագիտական դաշտը կասկած չունի, որ Վիլնյուս գնալուց մի քանի օր առաջ Վիկտոր Յանուկովիչը կհայտարարի եվրոպական ուղուց ժամանակավորապես շեղվելու և Ռուսաստանի հետ կապերը խորացնելու քաղաքական որոշման մասին: Այլ ելք չունի: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
3683 reads | 13.11.2013
| |