ԻՐԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ

Հերթական անգամ Իրանի եւ վեց գերտերությունների ներկայացուցիչները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի քննարկեն իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները: Արժմ խոսքը գնում է հարատև համաձայնության հասնելու մասին: Համաձայնագիրը, որը կրում է <<Առաջին քայլ>> անունը և ստորագրվել է անցած տարվա նոյեմբերին Ժնևում, արդեն կյանքի է կոչվել: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր կողմերը գոհ են այդ ամենից, կարելի է ասել նաև, որ շատ գոհ են: Բայց, ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում, և այս անգամ դեպքերը այլ զարգացում են ստանում:

Ժնևյան համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանն արդեն այն նախկին Իրանը չէ: Այաթոլլահների վարչակարգը այնպես արեց, որ Արևմուտքը ճանաչի իրենց: Իսլամական պետության ղեկավարները 35 տարի սպասում էին այս պահին: Եվ ահա այն եկավ: Հիմա ոչ թե Իրանին քարկոծում կամ բոյկոտում են, այլ հակառակը. աշխարհի տարբեր երկրներից պատվիրակություններ են ժամանում Թեհրան, սեղմում Ռոհանիի ձեռքը, լսում Խամենեի իմաստուն խոսքերը: Նույնիսկ ամերիկացիներն են սկսել վազել իրանական առաջնորդների ետևից:

Իրանը ուրախ է, որ, խառնվելով նավթի հետ, ավելի է բարձրացնում ազգային տրամադրությունը: Կնքվում են տարբեր տիպի պայմանագրեր՝ մեկը մյուսի ետևից: Երկրի նավթարդյունաբերության նախարար Մանսուր Մաազանին հայտարարել է, որ ժնևյան համաձայնագրի կնքումից հետո մի շարք միջազգային նավթային կորպորացիաներ, որոնք հետաքրքրված են իրանական սև ոսկով, բազմամիլիոնանոց բանակցություններ են վարում իրենց հետ: Թեհրանը այժմ հնարավորություն ունի պայմանագրեր կնքել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Թայվանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Ռուսաստանը ևս մտադիր է առևտրական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ անտեսելով արևմտյան երկրների պատժամիջոցները:

Իրանական տնտեսությունը, որը վերջին տարիներին մեծ դժվարություններ էր կրում, արդեն կարգավորման ուղի է բռնել: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2014-2015թթ. ընթացքում Իրանը կունենա երկու տոկոս տնտեսական աճ: Ռոհանիի կառավարությանը հաջողվել է դադարեցնել ինֆլյացիան: Զբոսաշրջությունը կրկին ծաղկում է ապրում երկրում: Վերջապես երկրիը կարող է հանգիստ շունչ քաշել:

Ներկա իրադրությունը շատ հարմար է Իսլամական Հանրապետության համար:   Պահպանողական շրջանակները ստացան այն, ինչ ցանկանում էին: Ցենտրիֆուգները շարունակում են աշխատել, և, մի քիչ ցանկություն, ու Իրանը միջուկային զենք կունենա: Մյուս կողմից էլ, ռեֆորմիստները և հասարակ ժողովուրդը գոհ են տնտեսական իրադրության բարելավումից և իրենց երկրի՝ միջազգային հարթակներ վերադառնալուց:

Այդ պատճառով Ռոհանին ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ կարիք կա իրադրությունը վերջնական համաձայնագրով բարդացնելու: Մի կողմից իրանական առաջնորդները բոլորին ժպիտներ են բաժանում, իսկ մյուս կողմից հանդես են գալիս ագրեսիվ կոչերով և հայտարարություններով՝ Միացյալ Նահանգներին համարելով  իրենց թշնամին:

Ժնևյան համաձայնագիրը հանգստացրեց միջազգային հանրությանը. ռազմական գործողությունների սպառնալիքն արդեն երկրորդ պլան է մղվել: Դիվանագիտական գործընթացն իր ամենաեռուն ընթացքի մեջ է, և Իսրայելի ձեռքերն արդեն կապված են. նա այլևս  չի կարող ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները:

Դե իսկ եթե ռազմական ինտերվենցիայի սպառնալիք չկա, ուրեմն չկա նաև որևէ  ճնշում: Եվ չնայած միջանկյալ-ժամանակավոր համաձայնությունը ենթադրում  է, որ վեց ամսվա ընթացքում պետք  է կնքվի  վերջնական-մշտական խաղաղության համաձայնագիր, դատելով  արևմտյան դիվանագետների  ակնարկներից և մեկնաբանություններից, կարող ենք եզրակացնել՝ շտապելու տեղ չկա: Ժամանակ կա, իսկ ինչքան որ լինի ժամանակ, այդքան  չի  լինի վերջնական համաձայնագիր:


ԱՂԲՅՈՒՐԸ` NRG.CO.IL

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
668 reads | 21.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com