ԻՐԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂՆ ԸՆԴԴԵՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՌԸ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆ
Իրանի նախագահի վերջերս որդեգրած քաղաքականությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մամուլի և ակնառու գործիչների շրջանակում, նշում է ամերիկյան PBS հեռուստաընկերությունը:

Դիվանագիտական սիրախաղ և բացահայտ անկեղծություն. ահա այս մեթոդով նա կարողացավ հետաքրքրություն առաջացնել Օբամայի վարչակազմի, ամերիկյան մամուլի և ազդեցիկ քաղաքական մարմինների շրջանում:

Որ՞ն է նրա նպատակը: Շահել միջազգային հանրության վստահությու՞նը, որպեսզի սանկցիա չկիրառվի միջուկային զենքի իր ծրագրի վրա, թե՞ հանդես գալ որպես ազնիվ, վճռական և հմուտ պաշտոնյա, ով, ի տարբերություն իրեն նախորդող Մահմուդ Ահմադինեջադի, ընդունում է Հոլոքոստը` որպես մարդկության նկատմամբ կատարած ծանր հանցագործություն և հայտարարում, որ իր նպատակը խաղաղություն սերմանելն է:

Այնուամենայնիվ, միակ բանը, որ նա չի կատարել, դա ԱՄՆ նախագահի հետ «ձեռքսեղմումն» է, և իզուր էին Օբամայի վարչակազմի պաշտոնյաները փորձում հանդիպման խոստում կորզել, քանի որ արդյուքում ստացան իրանական կողմի կտրուկ արձագանքը: «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում պրն Օբամայի հետ ձեռքսեղմումի և բանակցություններ վարելու մեջ, բայց օրակարգում ավելի կարևոր հարցեր կան. պետք է կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այդ հանդիպումները դրական եզրակացությունների հանգեցնեն, ինչի համար մեզ ժամանակ է հարկավոր», նշել է Իրանի նախագահը նախօրեին օտարերկրյա լրագրողների և մեկնաբանների հետ հանդիպման ժամանակ:

Իրանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցին 1977թ.-ին՝ Թեհրանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների առևանգման ժամանակ: Իհարկե, Ռուհանին քաջատեղյակ է այս մասին, ինչևիցե, ըստ նրա,
«ձեռքսեղմումը» համարվում է երկու կողմերի միջև համատեղ նպատակների իրականացման խորհրդանիշ:


Բայց, ու՞մ նպատակների
. ԱՄՆ և ՄԱԿ-ը երկար տարիներ է, ինչ մեղադրում են Իրանին միջուկային ծրագիր մշակելու համար, ինչը սակայն հերքվում է իրանական կողմից: Մինչդեռ իրանցիները ցանկանում են վերականգնել իրենց տնտեսությունը, քանի որ երկրի առևտրական և բանկային համակարգը բազմաթիվ վնասներ է կրել միջազգային սանկցիաներ կիրառելու պատճառով: «Մենք ընդամենն ուզում ենք, միջազգային օրենքի համաձայն, ձեռք բերել օրինական իրավունք: Քառասուն երկիր օգտվում է այդ իրավունքից`հարստացնելով իր տնտեսությունը: Հավատում եմ, որ ամերիկյան կողմը պետք է ցանկություն ունենար նստելու մեզ հետ` բանակցային թեման ընտրելով միջուկային խնդիրը` որպես նախապայման կամ պատրվակ», հավելել է Իրանի նախագահը:

Հարկ է նշել, որ այս ընթացքում երկու երկրների նախագահները շարունակում են շփվել քաղաքավարի նամակներ փոխանակելով. «Մեր նպատակի հիմքն են կազմում երկկողմանի հետաքրքրությունները, իսկ դրանց կարելի է հասնել միայն փոխադարձ վստահության առկայության դեպքում. մի փոքր բարդ ի սկզբանե, բայց, հավանաբար, իրագործելի», ասել է Ռուհանին:

http://www.pbs.org/newshour/rundown/2013/09/breakfast-with-rouhani.html
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
590 reads | 27.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com