ՉԱԿ ՀԵՅԳԵԼ. ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆՆ Է ԹՈՂՆՈՒՄ` ՀԱՐՎԱԾԵ՞Լ ԻՐԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը մտադիր է օժանդակություն ցույց տալ և բարձրացնել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում` հայտարարեց Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Թել-Ավիվում:  Ըստ նրա խոսքերի՝ ԱՄՆ-ը թույլ կտա Իսրայելին՝ գնելու սպառազինության նոր տեսակներ, այդ թվում նաև հրթիռներ ու կործանիչների համար կատարելագործված ռադիոտեղորոշիչներ` հաղորդում է «Ինտերֆակսը»:

Հեյգելը նաև հաստատեց, որ ԱՄՆ-ը Իսրայելի հայեցողությանն է թողնում Իրանին հարված հասցնելու որոշումն ու այն իրագործելու ժամանակը, որպեսզի նրան թույլ չտա ստեղծելու ատոմային ռումբ:

Նա նշեց, որ Իսրայելը ԱՄՆ-ից ստանում է այնպիսի ռազմական սարքավորումներ, «որոնք նրանք չի տրամադրում ոչ մի ուրիշ այլ երկրի»: Ըստ Հեյգելի, այդ ռազմական օգնությունն ուղղված է «ապագայում օդում իսրայելական գերազանցության և հեռու տարածություններում Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորությունների ապահովմանը»: Տեղական մամուլի տվյալներով, բանակցություններում կողմերը համաձայնեցրել են Իսրայելին ամերիկյան ժամանակակից զենքեր տրամադրելու վերջին մանրամասները:

Կողմերը նաև քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և իրանական ատոմային պրոբլեմը: «Չնայած Իսրայելը գերադասում է իրանական խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծումը, այնուամենայնիվ, նրա բանակը պատրաստ է ինքնուրույն պաշտպանելու իրեն»,-ասաց ԱՄՆ պաշտոնյան:

Իսրայելից հետո Հեյգելը կժամանի նաև Հորդանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և Արաբական Էմիրություններ, որոնց Վաշինգտոնը մտադիր է վաճառել Ֆ-16 տիպի 25 կործանիչ-ռմբակոծիչներ: Մատակարարումների րնդհանուր գումարը, ներառյալ իսրայելականը, գնահատվում է 10 միլիարդ ամերիկյան դոլար:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
887 reads | 08.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com