ՀԱՊԿ-Ը ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր ![]() Համաշխարհային նոր մարտահրավերների եւ սպառնալիքների լույսի տակ հատուկ արդիականություն ապահովելու ընթացքի մեջ է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերակատարության շեշտումը: Այս հաստատման փաստը ակնառու ձեւով պարզ է մերձավորարեւելյան տարածաշրջանի հետ կապված իրադարձությունների եւ հատկապես Սիրիայի հետ կապված դեպքերի նկատառումով: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ պետություններից աշխարհագրական առումով Սիրիային առավել մոտ գտնվող երկիրն է: Ունենալով այնտեղ բազմահազարանոց համայնք` նա ավելի սուր կերպով է զգում բոլոր ռիսկերն ու սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության՝ կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար: Երեւանը Սիրիայի հակամարտության սկզբից դիրքորոշված է ի նպաստ շուտափույթ խաղաղ կարգավորման՝ երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությունում` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում Երեւանը ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս չորս կետերով բանաձեւված պաշտոնական դիրքորոշումը իր ընդհանուր առումով պահում է օրինաչափությունն ու համահնչեղությունը թե՛ միջազգային ընտանիքի եւ թե այս դեպքում ՀԱՊԿ-իի շրջագծերում տեղավորվող քաղաքական բանականության նկատմամբ: Երկու ուղղությունների միջեվ հավասարակշռությունը պահված է հայտնապես: Առաջին հատվածը վերաբերում է ՄԱԿ-ի դերակատարությանը: Սիրիական թնջուկի մասին ՄԱԿ-ի դերակատարության շեշտումով հայտարարության նախաբան կատարելը ինքնին հարցի լուծման համար միջազգային ընտանիքի գերակայության մասին է խոսում: Իսկ սա իր հերթին մեկնաբանվում է պարզորեն, որ ՄԱԿ-ի շրջածիրից դուրս առնվող կամ առնվելիք քայլերը չեն արդարացվում: Մի պահ շրջանցելով երկրորդ հատվածը կենտրոնանաք երրորդի վրա, որտեղ Նախագահը առաջին կետին ագուցում կատարելով շեշտում է, որ հարցի կարգավորումը բացառապես պետք է տեսնել խաղաղ ճանապարհով եւ երկխոսության հիմունքով: Այսքանը շատ դասական եւ կարգախոսային սահմաններում կարող էր ընկալվել, եթե իր ենթատեքստով չհակադրվեր զինվորական գործողությունների հավանականության սաստկացման ամերիկյան եւ որոշակիորեն արեւմտյան սպառնալիքներին: Բայց հիմնականը այս հաստատմանը հաջորդող նախադասությունն է. «միջազգային հանրության մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցության մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը»: Այստեղ արդեն պարզ էր դառնում, թե ո՞վ է այն հարեւան պետությունը, որը փոխանակ խաղաղ կարգավորման եւ երկխոսության կայացման գործընթացին սատարելու, շարունակում էր զինել եւ ֆինանսավորել որոշ ուժեր եւ անվերջ պահանջում էր զինվորական միջամտության իրականացումը: Անկարան առանց անվանանշման մատնացույց էր արվում իբրեւ խաղաղ կարգավորման հակադրվող կողմ եւ իբրեւ այդպիսին` միջազգային ընտանիքի շրջագծից դուրս հարցին լուծում ապահովելու ձգտող պետություն: ![]() Խաղաղ կարգավորման առաջադրանքը գերադասելու տրամաբանությունում շատ հանգիստ է տեղավորվում նաեւ ռուս-ամերիկյան պայմանավորվածության ողջունումը: Զարգացված տրամաբանության եզրահանգումը պարզեցնելով գերադասելի է խաղաղ կարգավորումը, ողջունելի է այդ առաջադրանքի տակ դիտարկվող ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը եւ դատապարտելի է երկխոսության կայացմանը չնպաստող եւ հարցերի հրահրման դիրքերի վրա գտնվող հարեվան Անկարան։ Վերադառանանք ամենից ուշագրավ կետին: ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության հասկացողություն է ամեն բանից առաջ: Այստեղ շատ նուրբ ձեւով ընդգծվում է Սիրիայի եւ կովկասյան տարածաշրջանի անվտանգության առնչությունը: Այն բարձրաձայնումը, որ կովկասյան տարծաշրջանի անվտանգության հետ կապված այս առնչությունը ամենից սուր եւ զգայուն ձեւով Երեւանն է, որ տեսնում է: Իսկ այս սրատեսության շարժառիթի բացատրությունն է, որը աշխարհագրական մերձավորության առընթեր երկրորդ կարեւոր յուրահատկությունն է ապահովում Երեւանին։ Սիրիահայ համայնքի անվտանգությունը Հայաստանի անվտանգության հետ կապելը եւ այդ ճամբով ՀԱՊԿ հավաքական անվտանգության օրակարգի վերածելը մեկնաբանվում է իբրեւ խնդրի աշխարհաքաղաքական հարթություն տեղափոխելու միտող քաղաքական քայլ: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1109 reads | 26.09.2013
| |