ԱՆԳԼՈ-ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՖՈԼԿԼԵՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
![]() Ֆոլկլենդյան կղզիները հայտնագործվեցին երկու անգամ` 1690-ին անգլիացի ծովագնացների և 1694-ին` ֆրանսիացիների կողմից: Հենց վերջիններս էլ կղզիները կոչել են Մալվիններ, ի պատիվ իրենց հայրենի քաղաք Սան-Մոլոյի: 19-րդ դարից սկսած ![]() Բրիտանական ջրասույզներով կղզու շրջափակումից հետո արգենտինական կայազորի մատակարարման հետ կապված խնդիրներ ծագեցին: Ֆոլկլենդների միակ ակոսապատ վայրէջքուղին չափազանց կարճ էր ռեակտիվ ինքնաթիռների համար, հետևաբար, արգենտինական ավիացիայի մեծ մասը պատերազմի ժամանակ ստիպված էր գործել մայրցամաքային դիրքերից: Բրիտանացիներին շատ օգնեց ամերիկացիների տրամադրած Համբարձման կղզու (Ատլանտիկայի կենտրոնական մասում) վրա բրիտանական ուժերի տեղակայումը: Սակայն բրիտանացիներն էլ խնդիրներ ունեցան: Բազայում կային քիչ մարտական ինքնաթիռներ, բացի այդ, բրիտանական ավիացիան համալրման կարիք ուներ: Ապրիլի 25-ին բրիտանական ուժերը վայրէջք կատարեցին Հարավային Ջորջիա կղզու վրա, որը մեծ հեռավորության վրա էր Ֆոլկլենդներից և նույնպես գրավվել էր արգենտինացիների կողմից: Գլխավոր մարտական գործողությունները Ֆոլկլենդներում սկսվեցին 1982-ի մայիսի 1-ին, երբ արգենտինական ավիացիան առաջին անգամ փորձեց հարձակվել հակառակորդի նավատորմի վրա, իսկ բրիտանական օդային և ռազմածովային ուժերը ռմբակոծեցին արգենտինացիներին Պորտ-Ստենլիի շրջանում: «Մայիսի 1-ին բրիտանական ատոմային սուզանավը խորտակեց արգենտինական «Գեներալ Բելգրանոե հածանավը, ինչի հետևանքով զոհվեց 323 մարդ-արգենտինացիների կողմից: Սա կռվող կողմերի ամենախոշոր կորուստն էր պատերազմի ընթացքում: Սրանից հետո արգենտինական հարձակումները խորտակեցին ատոմային սուզանավըե,-գրում է Times-ը: Պատերազմից հետո էլ շարունակվեցին քննարկումները` արդյոք խորտակված սուզանավի վրա առկա է եղել ատոմային ռումբ: «Բրիտանական կառավարությունը հավատացնում էր, որ զենք այդ պահին նավի վրա չի եղել, և միայն 2003-ին պաշտոնապես հայտարարեց, որ, այնուամենայնիվ, եղել է, բայց, բարեբախտաբար, այլ նավով տեղափոխվել է մինչ սուզանավի խորտակվելըե: Սակայն այս հարցը մինչ օրս էլ վերջնական և համոզիչ պատասխան չի ստացել, ինչը շատ մտահոգիչ է: Մայիսի ընթացքում արգենտինական հարձակումները գնալով թուլանում էին: Այնուամենայնիվ, ըստ արգենտինական «Gente» պարբերականի` «Սան-Լուիս» սուզանավը շարունակեց հարձակումները, բայց անհաջող: Այս պայմաններում արգենտինական ![]() ![]() Պարտությունը Արգենտինայի ռազմական խունտայի տապալման պատճառ դարձավ: Արդեն հունիսի 17-ին Բուենոս-Այրեսում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում Գալյտիերին հրաժարական տվեց: Իսկ Մեծ Բրիտանիայում պատերազմի հաղթական ավարտը օգնեց պահպանողականներին՝ Մարգարեթ Թետչերի գլխավորությամբ հաղթելու պառլամենտական ընտրություններում: 1982թ.-ի հոկտեմբերի 12-ին Լոնդոնում տեղի ունեցավ Հաղթական զորահանդես: Պատերազմի հետևանքով զոհվեց 225 բրիտանացի և 649 արգենտինացի զինվոր, նավաստի և օդաչու, ինչպես նաև կղզիների 3 խաղաղ բնակիչ: Պատերազմից հետո բրիտանական կառավարությունը շտապեց մեծացնել ռազմական ներուժը կղզիներում: Թեև Միացյալ Թագավորության և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին 1992-ին, այնուամենայնիվ, հետագա ոչ մի բանակցային գործընթաց տեղի չունեցավ կղզիների վերջնական կարգավիճակի վերաբերյալ, ինչը խնդիրներ է առաջացնում չվերթների, ձկնորսության, նավթարդյունաբերության և այլնի իրականացման հարցում: Մինչ օրս կղզիների մոտ 25.000 կմ2 տարածքը մնում է ականապատված: ՄԱԿ-ը Ֆոլկլենդները ներառեց «ոչ ինքնակառավարման տարածքներիե ցանկում: Չնայած երկու երկրների միջև վերահաստատված դիվանագիտական հարաբերություններին, Արգենտինան 1994թ. սահմանադրության մեջ փոփոխություններ կատարեց՝ ավելացնելով իր պահանջները կղզիների նկատմամբ: Մինչ օրս Արգենտինայի քաղաքական գործիչները նախընտրական իրենց քարոզչության պարտադիր կետ են համարում Մալվինների հարցի լուծման խոստումը: Կղզիների իրավական վերջնական կարգավիճակի բացակայության պատճառով խոչընդոտներ են առաջանում չվերթների հետ Ֆոլկլենդներից, Ատլանտիկ օվկիանոսում կղզիներին մոտ ձկնորսության, նավթաարդյունաբերության և այլ հարցերում: 2010թ. փետրվարին բրիտանական ընկերությունները կղզիներում սկսեցին նավթի հետազոտման աշխատանքներ՝ հետագա արդյունահանման նպատակով: 2012-ի փետրվարին Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամը կղզիներում սկսեց զինվորական ծառայություն իրականացնել՝ որպես փրկարարական ուղղաթիռի օդաչու՝ բրիտանական ռազմակայանում: Բուենոս-Այրեսը սա համարեց սադրանք Լոնդոնի կողմից և հայտարարեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԱԿ: Անգլո-արգենտինական հակամարտության 30-րդ տարելիցին ընդառաջ կրկին աճում է լարվածությունը Արգենտինայի բնակչության շրջանակներում: Փողոց դուրս եկած ցուցարարները 2012-ի փետրվարին հարձակվել էին բրիտանական բանկի շենքի վրա: Արգենտինացիները սատարում են իրենց կառավարության դիրքորոշումը, սակայն բրիտանական կողմը չի պատրաստվում նահանջել և ապրիլին վիճարկող ափերի մոտ ուղարկեց իր լավագույն նավերից մեկը՝ «Անվախե անունով կործանիչը: Պաշտոնական Բուենոս-Այրեսը վրդովված «Հարավային Ատլանտիկայի ռազմականացմամբ» պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ: Լոնդոնը հրաժարվում է մտնել որևէ բանակցությունների մեջ՝ պնդելով, որ բոլոր կղզիաբնակները Բրիտանիայի քաղաքացիներ են և որ պետք է ինքնորոշվեն իրենք: Մեծ Բրիտանիան պատրաստվում է կղզու ափամերձ ջրերում հայտնաբերված նավթը արդյունահանել 2016-ից: Արգենտինան անվանել է դա սուվերենության խախտում և սահմանափակումներ մտցրել դեպի կղզիներ շարժվող նավերի վրա: Արգենտինական իշխանությունները հայտնել են, որ դատի կտան բոլոր այն ընկերություններին, որոնք արդյունահանման աշխատանքներ կսկսեն կղզիների վրա, իսկ Մեծ Բրիտանիան այդ տարածքներում հակահրթիռային կործանիչ է պահում: Արդյո՞ք բրիտանական կառավարությունը կվտանգի կղզիների բնակիչների անվտանգությունը հանուն տնտեսական շահի, արդյո՞ք Արգենտինան, ունենալով անցյալի դառը փորձը, երկրորդ անգամ կդիմի ռազմական գործողությունների, իսկ ինչպե՞ս այս անգամ կպահի իրեն միջազգային հանրությունը. կսահմանափակվի խաղաղության կոչերո՞վ, ինչպես անցյալ անգամ, թե՞ կներքաշվի հնարավոր ռազմական գործողությունների մեջ՝ սեփական գեոստրատեգիական անվտանգությունից ելնելով. չէ՞ որ Լատինական Ամերիկայի երկրները` քննադատելով Մեծ Բրիտանիային, սատարեցին Արգենտինային: Հարցեր, որոնք կունենան պատասխան միայն ժամանակի ընթացքում: Բայց մի բան հաստատ է, եթե երկու պետությունները ժամանակին հավատարիմ մնային միջազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքին, ապա հնարավոր կլիներ խուսափել զոհերից, և միգուցե այս հարցը որպես նախատիպ կծառայեր նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման համար` հանուն խաղաղության, հանուն ժողովրդավարության: Անի Խանամիրյան | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
5354 reads | 20.01.2013
| |