«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ
Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 4-ին երդվել է որպես երկրի ժամանակավոր նախագահ, հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով Reuters-ին։ Մանսուրը կղեկավարի երկիրն անցումային շրջանում, որը կտևի մինչ նոր նախագահական ընտրություններ։

Նոր ղեկավարի խնդիրը կլինի երկրի զինված ուժերի հրամանատարության առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որը միտված է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն, այդ թվում՝ նոր Սահմանադրության մշակումն ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «Մուսուլման եղբայրներ» շարժմանը համագործակցության առաջարկ է արել՝ մասնակցել երկրի ապագայի կերտմանը: Իսկ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին տնային կալանքի տակ է։ Նա կոչ է արել եգիպտացիներին չտրվել սադրանքների ու տեղի ունեցածն անվանել է ռազմական հեղաշրջում։ Կալանքից հետո Մուհամեդ Մուրսիի աջակիցների ու հակառակորդների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 32 մարդ։

Եգիպտական ներքաղաքական ճգնաժամին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով երկրի զինված ուժերին կոչ է արել հնարավորինս շուտ իշխանությունը փոխանցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքացիական կառավարությանը։

Եվրոպական Միությունը իր հերթին Եգիպտոսում ստեղծված լարված իրավիճակի բոլոր կողմերին կոչ է արել դրսևորել առավելագույն զսպվածություն: «Ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ժողովրդավարական գործընթացին, այդ թվում նաև անցկացնել ազատ և ազնիվ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ընդունել Սահմանադրություն՝ ժողովրդավարությանն անցումը վերականգնելու և ավարտելու նպատակով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
708 reads | 04.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com