«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու




Պեկինը ստանձնեց լիբիական հակամարտության միջնորդությունը և պաշտոնապես հայտարարեց իր խաղաղապահ հավակնությունների մասին` ակտիվ բանակցություններ սկսելով երկու կողմերի հետ միաժամանակ: Տրիպոլիի և Բենգազիի հետ շփումների մակարդակով և «հաշտության բանակցություններին նպաստելու» գործում Պեկինը գերազանցեց մյուս պետություններին, այդ թվում լիբիական ճգնաժամի պաշտոնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ-ին և ԱԵՄ-ին:

Խնդիրն այն է, որ Պեկինը «ցանկացած եղանակի» դեպքում, և անկախ առճակատման ելքից, Լիբիայում իր գործարար շահերի պաշտպանության կարիքն ուներ և զգուշանում էր, որպիսզի լիբիական զարգացումները չինական գործարար շրջանակների համար չշրջվեն տնտեսական անդառնալի կորուստներով:

Փաստենք, որ Չինական նավթային խոշոր ընկերությանը (CNPC) պատկանող նախագծերը գտնվում էին Արևմուտքում` Քադդաֆիի զորքերի վերահսկողության ներքո, իսկ Լիբիայի Արևելքում չինական մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքային նախագծեր հայտնվել էին ապստամբների վերահսկողության տակ: ՉԺՀ-ը պատրաստ էր չինական նախագծերի անվտանգության երաշխքների դիմաց Քադդաֆուն աջակցություն ապահովել ՄԱԿ-ի ԱԽ-ում, իսկ ապստամբներին` անհրաժեշտ ֆինանսական օգնություն տրամադրել:

Վերջիններիս աջակցելու դեպքում շահավետ պայմանագրերով փոխհատուցվելու ուղղությամբ տրված բազմաթիվ խոստումները ևս նպաստում էին, որպեսզի Պեկինը «նահանջի» իր չմիջամտության սկզբունքից: Նշենք, որ Պեկինին դուր չէր եկել ընդդիմության դեմ «Տիանանմեն» կազմակերպելու ուղղությամբ Քադդաֆու հնչեցրած սպառնալիքները: 

ՉԺՀ-ին չէր կարող չմտահոգել նաև երկրի էներգետիկ ոլորտը վերակառուցելու ուղղությամբ Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) հայտարարությունները, որոնց համաձայն` վերջինս մտադիր էր Քադդաֆու դաշնակից չինական և ռուսական էներգետիկ ընկերություններին փոխարինել ապստամբներին աջակցություն ցուցաբերած արևմտյան ընկերություններով:

Ավելին, սեպտեմբերի սկզբին, լիբիական ապստամբների զինվորական կոմիտեի ղեկավար Օմար Հարիրին Պեկինին մեղադրեց Քադդաֆիի բանակին զենք մատակարարելու և Լիբիայի հաշիվների արգելափակումը կանխելու փորձերի մեջ: Սակայն, ՉԺՀ-ի ԱԳՆ-ը հերքեց զինամթերքի վաճառքի, առավել ևս` դրա Լիբիա արտահանման վերաբերյալ որևէ պայմանագրի ստորագրման փաստը` ընդգծելով, որ Պեկինը, ի սկզբանե, խստորեն հետևել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1970-րդ և 1973-րդ բանաձևերին:

Ի վերջո, ՉԺՀ-ը սեպտեմբերին դիտորդի դերում մասնակցեց Փարիզում «Լիբիայի բարեկամների» համաժողովին: Պեկինը պաշտոնապես ճանաչեց ԱԱԽ-ը` որպես Լիբիայի միակ օրինական իշխանություն և լիբիական ժողովրդի ներկայացուցիչ` ակնկալելով, որ նախկինում ստորագրված չին-լիբիական բոլոր համաձայնագրերը կմնան ուժի մեջ և բարեխղճորեն կիրագործվեն:

Պեկինը խոստացավ Լիբիայում խաղաղության և կայունության վերականգնման գործում աջակցել միջազգային հանրությանը: ԱԱԽ-ի ճանաչումից անմիջապես հետո ՉԺՀ-ը ձեռնամուխ եղավ Լիբիայում իր դիրքերի ամրապնդմանը` աջակցություն առաջարկելով երկրի հետպատերազմյան վերականգնման գործին:

2013թ. փետրվարին Լիբիայում ՉԺՀ-ի դեսպան Վան Վէնշենի հետ Լիբիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալի Զեյդանի հանդիպման ընթացքում վերջինս նշեց, որ Լիբիայի կառավարությունն ու ժողովուրդը ողջունում են չինական ձեռնարկությունների հնարավորինս արագ վերադարձը Լիբիա և չինական ընկերությունների ընդհատված արտադրությունների վերսկսումը:

Փաստորեն, ՉԺՀ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ամենամեծ փորձության ենթարկվեց լիբիական քաղաքացիական պատերազմի ընթացքում` կապված Պեկինի որդեգրած տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, չմիջամտության հայեցակարգի հետ:

Վերջինիս հետամուտ լինելու դեպքում Պեկինի համար բարդանում էր Աֆրիկայի հետ համագործակցության խորացման, մայրցամաքի ենթակառուցվածքային, էներգետիկ, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում իր հսկայական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Չինաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատելու խնդիրը: Իր տարածաշրջանային շահերի պաշտպանության ուղղությամբ ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնելով, Պեկինը հիմնարար փոփոխություն մտցրեց իր իսկ կողմից տասնյակ տարիներ հետապնդվող չմիջամտության հայեցակարգում: Եթե մինչ այդ Չինաստանը տարածաշրջանում մեկը մյուսի հետևից առևտրային գործարքներ կնքող չեզոք տերություն էր, ապա լիբիական զարգացումների ընթացքում այն միջազգային նոր` միջնորդական կարգավիճակ ստանձնող երկիր էր: Չինաստանն արթնացավ «նիրհից», իսկ Լիբիայի քաղաքացիական պատերազմը իրադարձություն էր, որը ստիպեց Չինաստանին դուրս գալ իր «պատյանից»:

Ինչ վերաբերվում է սիրիական իրադարձությունների նկատմամբ Չինաստանի զբաղեցրած դիրքորոշմանը, ապա պետք է նշենք, որ հակառակ այս պետությունում ունեցած թվացյալ «ոչ մեծ շահերինե, հակակառավարական շարժման սկզբից ևեթ Պեկինը համառորեն պնդում էր, որ իր դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպետք է Արևմուտքի պահանջով ստիպողաբար հրաժարվի իշխանությունից: Չինաստանը բազմիցս հատուկ բանագնացներ է ուղարկել տարածաշրջան` Սիրիայի և հարևան պետությունների միջև բանակցություններ վարելու միջոցով շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատման և երկխոսության միջոցով խնդրի կարգավորման, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման նպատակով:

2011թ. հունիսին Պեկինը Մոսկվայի հետ միասին բողոքարկեց սիրիական ընդդիմության ճնշման նպատակով Դամասկոսի կոշտ միջոցառումների դեմ բանաձևի մշակման քննարկման նպատակով ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը` միաժամանակ չարդարացնելով Բաշար ալ-Ասադի դեմ ՄԱԿ-ի նախատեսվող գործողությունները: Իսկ 2011թ. հոկտեմբերին` վետո դնելով հակակառավարական ուժերի ճնշման առնչությամբ Սիրիային դատապարտող ԱԽ-ի բանաձևի վրա, ՉԺՀ-ն ու ՌԴ փաստացի կերպով փրկօղակ նետեցին Բ.Ասադին:

Պեկինն ու Մոսկվան համոզված էին, որ ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունման հասնել`մանիպուլյացիայի ենթարկելով ԱԽ-ը, ինչը նրանց հաջողվեց Լիբիայի վերաբերյալ բանաձևի ընդունման ժամանակ, որի հետևանքով իբրև «Քադդաֆիի օդուժի ռմբակոծություններից խաղաղ բնակչության պաշտպանությանն» ուղղված միջոց, ապստամբների զինման և ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ակտիվացման արդյունքում Լիբիայի նախագահի վարչախումբը տապալվեց: Այդ էր թերևս պատճառը, որ ՌԴ-ն ու ՉԺՀ-ը մտադիր էին կանխել նման սցենարի կրկնությունը ոչ միայն Սիրիայում, այլ ողջ ՄԱ-ի տարածաշրջանում:

Հատկանշական է, որ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն պաշտպանեց 2011թ. դեկտեմբերին Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը: Իսկ 2012թ. սկզբին Պեկինն Արաբական Պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարությանը տեղյակ պահեց, որ հանդես է գալիս «սիրիական դոսյեն» ԱԽ-ի դատին հանձնելու դեմ, և գտնում է, որ ճգնաժամը պետք է կարգավորվի համաարաբական կազմակերպության շրջանակներում:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1110 reads | 16.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com