«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու



ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ինչ վերաբերում է եգիպտական իրադարձությունների նկատմամբ Պեկինի գրաված դիրքորոշմանը, ապա նախքան եգիպտական ընդդիմության կողմից պետական հեղաշրջման իրականացումը, չինական մամուլը քննադատում էր Եգիպտոսի հակակառավարական ելույթները` դրանք որակելով իբրև «ավազակային փողոցային ժողովրդավարություն»:

Չինաստանը վստահություն էր հայտնում Կահիրեի իմաստնության ու առկա դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաև իրադրությունը սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, կարգավորելու կարողության հանդեպ: Պեկինը նաև ակնկալում էր, որ չին-եգիպտական հարաբերությունները չեն տուժի անկարգությունների հետևանքով:

Եգիպտական «Լոտոսի հեղափոխության» վերաբերյալ տեղեկատվության լուսաբանման նկատմամբ վերահսկողության հաստատմանը զուգահեռ, չինական իշխանությունները քննարկում էին զարգացող երկրների համար «արևմտյան ժողովրդավարական մոդելի» անհամատեղելիության խնդիրը: Չինական մամուլը գրում էր, որ ամերիկյան և եվրոպական կառույցներն ու նորմերը չեն կարող համապատասխանել աֆրիկյան և մերձավոր արևելյան իրականությանը, նամանավանդ որ «գունավոր հեղափոխությունները» երբևէ իրական ժողովրդավարության չեն հանգեցրել: Փորձագիտական շրջանակները, ընդգծելով Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջև դաշնակցային հարաբերությունների փաստը, գտնում էին, որ եգիպտական հեղափոխությունը կարող է անգամ վտանգել ՄԱ-ում ԱՄՆ-ի շահերը:

Եգիպտոսում և հարևան երկրներում ժողովրդավարական ընտրությունների դեպքում հնարավոր էր դիտվում իշխանության իսլամիստ առաջնորդների գալու փաստը, որոնք ոչ միայն «արհամարհում են ամերիկյան ժողովրդավարությունը, այլ սպառնում ԱՄՆ նավթային առաքումներին»: Դրա վառ ապացույց էր բերվում Իրանական Իսլամական հեղափոխությունը, որից հետո մուսուլմանական երկրներում գրեթե բոլոր ժողովրդավարական առաջադեմ ընտրությունների արդյունքում իշխանության էին եկել Արևմուտքին և Իսրայելին թշնամաբար տրամադրված իսլամական վարչակարգեր:

Մյուս կողմից, չին փորձագետները կարծում են, որ «իսլամիստական ցենտրիզմը», պայքարելով Արևմուտքի կողմից «իսլամական սպառնալիքի» տեսության և ներքին ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ, կարող է Իսլամի վերաբերյալ պատկերացումների վերանայման գործում դրական դեր խաղալ: Իսլամիստական ցենտրիզմի գաղափարական հենասյունն է հակածայրահեղականությունը և հակահեգեմոնիզմը, որի համաձայն` իսլամական աշխարհում արդարության ու ներդաշնակության, սոցիալական փոփոխությունների ու ժողովրդավարության կարելի է հասնել աստիճանաբար և երկխոսության միջոցով:

Իսլամիստական կենտրոնամետ ուժերի ընդլայնումը, վերջիններիս վարած չափավոր և կուսակցական-քաղաքական ուղեգիծը որոշ իմաստով ցույց է տալիս, որ այս ուժերի գլխավոր խնդիրը ծայրահեղականությունից և կոշտ արմատականությունից հրաժարումն ու իրենց ազգային առանձնահատկություններին ու իրականությանը համապատասխան զարգացման նոր գաղափարների և ուղիների որոնումն ու իրագործումն է:

Բոլոր դեպքերում Պեկինը չսահմանափակվեց զուտ հռետորաբանությամբ, այլ արագ անցավ գործնական դիվանագիտության: Չին բարձրաստիճան դիվանագետները 2011թ. արդյունավետ այցեր կատարեցին մի շարք արաբական երկրներ (Ալժիր, Թունիս և Սաուդյան Արաբիա), այդ թվում՝ Եգիպտոս: Պեկինը Կահիրեին աջակցություն հայտնեց առաջիկա դժվարությունների հաղթահարման գործում` միաժամանակ ընդգծելով եգիպտական զարգացումների ընթացքում Չինաստանի դրսևորած չմիջամտության քաղաքականությունը: Պեկինը շնորհավորեց Մուհամմեդ Մուրսիին` Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելու, իսկ եգիպտացի ժողովրդին ՉԺՀ-ի հարգանքն արտահայտեց` ինքնուրույն ընտրություն կատարելու կապակցությամբ:

Իսկ 2012թ. օգոտսոսին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի` ՉԺՀ կատարած այցը երկու երկրների միջև հարաբերությունների վերահաստատման լավագույն առիթ ծառայեց: ՉԺՀ-ի այցից հետո Եգիպտոսի նախագահը պատրաստվում էր այցելել ԱՄՆ` Նյու Յորք և Վաշինգտոն, Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու, իսկ Վաշինգտոնում` ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով:

Հարկ է նշել, որ սա նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո Մ. Մուրսիի առաջին պետական այցն էր ՄԱ-ի և Աֆրիկայի շրջանակներից դուրս, որով ընդգծվում էր Եգիպտոսի համար Չինաստանի կարևորությունն իբրև ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի և ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև իբրև առևտրային գլխավոր գործընկերոջ ու ներդրումային կենսական աղբյուրի:

Այցը դիտվում էր նաև իբրև ԱՄՆ-ի ուղղությամբ խիստ սևեռումից Եգիպտոսի արտաքին քաղաքականության վերակողմնորոշում դեպի ՉԺՀ: Ըստ չինական պաշտոնական մամուլի, եգիպտական կողմը ցանկանում էր վերանայել Արևմուտքից չափազանց կախման մեջ գտնվող իր արտաքին քաղաքականությունը, և Արևելքի ու Արևմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռված մոտեցում դրսևորել:

ՉԺՀ-ը որակելով իբրև աշխարհում հավասարակշռություն ապահովող կարևոր երկիր, Մ.Մուրսին գտնում էր, որ այն չափազանց կարևոր դեր է խաղում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամի և այլ խնդիրների կարգավորման գործում: Երկու երկրները դեմ արտահայտվեցին Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությանը, չնայած Եգիպտոսի կողմից սիրիական իշխանություններին խիստ քննադատության ու նախագահական պաշտոնից Բաշար ալ-Ասադի հրաժարման օգտին հանդես գալու փաստին:

Չինաստանն անվանելով «լավ եղբայր, բարեկամ և գործընկեր», Մուրսին նշեց, որ Եգիպտոսը «գնահատում և հարգում է ՉԺՀ-ի արդար դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային լուրջ խնդիրների նկատմամբ և պատրաստ է տարբեր մարտահրավերների դիմակայման նպատակով ամրապնդել կապերն ու համակենտրոնացնել ջանքերը չինական կողմի հետ»:

China Daily կառավարական օրաթերթն անգամ գրեց, որ «Մ.Մուրսիի չինական այցը կարող է փոխել ՄԱ-ի քաղաքական լանդշաֆտը»: Ըստ եգիպտական ԶԼՄ-ների` Մուրսիի այցի հիմնական նպատակն էր Եգիպտոսում չինական ներդրումների ավելացումն ու ներգրավումը: Իբրև համաշխարհային տնտեսության երկրորդ սուբյեկտ՝ Չինաստանը կարող է Մուրսիի կառավարությանն օգնել կենսագործելու երկրի «վերածննդի ծրագիրը»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1192 reads | 02.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com