ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու


ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

Ուշագրավն այն է, որ ՉԺՀ-ից Մ.Մուրսիի վերադարձից հետո ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբամայի հետ Եգիպտոսի նախագահի` սեպտեմբերին նախատեսվող հանդիպումը չկայացավ: Սեպտեմբերին Նյու-Յորքում ՉԺՀ-ի արտգործնախարար և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Քամիլ Ամրի հանդիպման ընթացքում չին նախարարը նշեց, որ չին-եգիպտական հարաբերությունները շարունակում են ակտիվանալ, կողմերը սատարում են միմյանց և սերտ կապեր պահպանում միջազգային և տարածաշրջանային գործունեության շրջանակներում:

Վերոշարադրյալը կարող է վկայել այն մասին, որ ՄԱ-ի և ՀԱ-ի երկրների, մասնավորապես Եգիպտոսի հետ ՉԺՀ-ի հարաբերությունների ամրապնդման գործընթացը չկասեցվեց "արաբական գարնան” հրդեհով: Ընդհակառակը, չին
փորձագետների համաձայն` եկել է ՄԱ-ում «նախկին, չափազանց խաղաղ և "փափուկ քաղաքականությունը” վերանայելու ժամանակը»: Վերջիններիս համաձան` ՉԺՀ-ը պետք է վերաձևակերպի իր եգիպտական քաղաքականությունը և ԱՄՆ-ին երկրից դուրս մղի եգիպտական իսլամիստներին ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Եվ եթե դա ՉԺՀ-ին հաջողվի, ապա «եգիպտական մոդելն» արաբական արևելքում չինական քաղաքականության համար կարող է ունիվերսալ դառնալ: Այս առումով միանգամայն ուշագրավ ենք համարում ՉԺՀ կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահի` «եթե դուք պաշտպանեք մեր շահերը, մենք կպաշտպանենք` ձերը...»` չինացի իր գործընկերներին ուղղված Մուրսիի խոսքերը:

Արևմտյան փորձագետների մի մասը հակված են այն մտքին, որ Չինաստանը կփորձի «տարածաշրջանում գործողությունների ազատություն» ձեռք բերել ոչ միայն հին ու նոր գործընկերների, այլ ՄԱ-ի գործերում Իրանին ակտիվ ներգրավելու հաշվին: Առայժմ դժվար է հաստատել կամ հերքել Չինաստանի ցանկությունն ԱՄՆ-ի դեմ որևէ իրանաեգիպտական տանդեմի ձևավորման հարցում, սակայն նման փորձերը չեն կարող աննկատ մնալ Վաշինգտոնում: Փորձագետները կարծում են, որ եթե Չինաստանի ձեռքին բավականաչափ միջոցներ կան ՄԱ-ում և Աֆրիկայում իր տնտեսական ներկայության ապահովման համար, ապա ԱՄՆ-ի ձեռքն էլ բավականաչափ ռեսուրսներ կան տարածաշրջանի ապակայունացման համար:

Փաստենք միայն, որ Պեկինից հետո 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուրսին Թեհրանում մասնակցեց "Չմիացման շարժմանը” նվիրված գագաթնաժողովին, որն ԻԻՀ-ի հիմնադրումից և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Եգիպտոսի առաջնորդի առաջին բարձրաստիճան այցն էր ԻԻՀ:

Իր հերթին Իրանի նախագահ Մ.Ահմեդինեժադն Իրանի առաջին նախագահն էր, որն ԻԻՀ-ի հիմնադրումից հետո առաջին անգամ այցելեց Եգիպտոս և 2013թ. փետրվարին մասնակցեց Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Իրանի նախագահը լրագրողներին տրված հարցազրույցում անգամ նշեց, որ համաշխարհային և տարածաշրջանային բարեփոխումների հիմնախնդիրներում երկու երկրներն ընդհանուր կարծիքներ և գաղափարներ ունեն:

Գործնականում չէր բացառվում, որ Պեկինը կօգտագործեր եգիպտաամերիկյան հարաբերությունների լարվածության և Մուրսիի կառավարության արտաքին քաղաքականության վերանայման ձգտումները` «տարածաշրջանում իր դիրքերի առավել ամրապնդման և գործողությունների ազատության» ձեռք բերման նպատակով:

Լիբիան "Արաբական գարնան” հրդեհով համակված հյուսիսաֆրիկյան հաջորդ պետությունն էր, որի հակակառավարական ելույթների սկզբնական շրջանում ՉԺՀ-ը փորձում էր ձեռնպահ մնալ որևէ գնահատականից` սահմանափակվելով միայն հակամարտող կողմերին հաշտություն կնքելու հորդորներով, և, ի տարբերություն Արևմուտքի, չարտահայտվելով հօգուտ Քադդաֆու հեռացման:

Փետրվարի վերջից մինչ մարտի սկիզբը ՉԺՀ-ը կազմակերպեց Լիբիայից ցամաքային, ծովային և օդային ուղիներով ՉԺՀ-ի մոտ 36.000 քաղաքացու տարհանումը: ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի Ժողովրդական Ազատագրման բանակի նավատորմի (PLAN) արագընթաց հածանավը` ֆրեգատը, մուտք գործում Միջերկրականի ջրերը: ՉԺՀ-ի քաղաքացիներին աջակցելու և տարհանելու հետ կապված դժվարությունները Պեկինը կապում էր երկրում ստեղծված քաոսին վերջ դնելու ուղղությամբ Քադդաֆու անկարողության հետ, որի արդյունքում "խախտվում էր” Պեկինի սրբագույն սկզբունքը` կայունությունը: Թերևս այս պատճառով փետրվարի 26-ին ՉԺՀ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամների հետ քվեարկեց հօգուտ 1970-րդ բանաձևի ընդունման, որով քաղաքացիական բնակչության պաշտպանություն, զենքի առաքման էմբարգո, ոչ-թռիչքային գոտի, թռիչքների արգելք և Լիբիայի ակտիվների սառեցում էր սահմանվում:

Իրականում Պեկինը հայտնվել էր պատժամիջոցներին դիմակայելու և Քադդաֆիի կառավարության դեմ ավելի ակտիվ գործողություններ պահանջող Արաբական Պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ իր դիրքորոշումը համաձայնեցնելու դժվարին երկընտրանքի առջև:

Չնայած Լիբիայի նկատմամբ օտարերկրյա միջամտության ուղղությամբ Պեկինի զբաղեցրած բացասական դիրքորոշմանը, ՉԺՀ-ը (ինչպես նաև Ռուսաստանը` ՌԴ) մարտին չօգտագործեց իր վետոյի իրավունքը` կանխելու ՄԱԿ-ի ԱԽ-ի 1973-րդ բանաձևի ընդունումը:

Ըստ ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներակայցուցիչ և ԱԽ-ի մարտ ամսվա նախագահող Լի Բաոդոնի` Պեկինը թեև մտահոգված էր Լիբիայի իրադրության վատթարացման հարցում, հատկապես ոչ-թռիչքային գոտու էությունը բանաձևի հովանավորների կողմից ոչ բավարար չափով պարզաբանելու առիթով, այնուհանդերձ ՉԺՀ-ը հաշվի էր նստել Աֆրիկյան Երկրների միության (ԱԵՄ) և Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի դիրքորոշման հետ: Սակայն երբ մարտի վերջին ՉԺՀ-ի նախագահ Հու Ձինթաոն բացահայտ քննադատեց Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները, Արևմուտքում տպավորություն ստեղծվեց, որ ՉԺՀ-ն և Արևմուտքը գործնականում համակրում են Լիբիայի հակամարտության հակադիր ճամբարների:

Հարկ է նշել, որ այնժամ, երբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմանավերը մոտենում էին Լիբիայի ափերին, Քադդաֆին և Լիբիայի արտգործնախարար Մուսա Քուսան հայտարարեցին, որ Լիբիան պատրաստ է իր նավթային բլոկները տրամադրել ՌԴ-ին, ՉԺՀ-ին և Հնդկաստանին` ի նշան 1973-րդ բանաձևի ձեռնպահ քվեարկման: Սակայն Քադդաֆու հաղթանակի շուրջ աճող կասկածները Պեկինին ստիպեցին ակտիվացնել իր դիվանագիտությունն ու բանակցել ոչ միայն պաշտոնական Տրիպոլիի, այլ ընդդիմության հետ:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1020 reads | 09.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com