ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, չինագետ,  ԵՐԵՎԱՆ









Արյունահեղությունը Սիրիայում շարունակվում է արդեն 20 ամիս և 30.000 քաղաքացու կյանք է խլել: Ամբողջ աշխարհը հետևում է իրադարձությունների զարգացմանը:

Արդեն 2 տարի շարունակ Ռուսաստանը և Չինաստանը օգտագործում են իրենց «վետո»-ի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ դեմ արտահայտվելով Արևմուտքի՝ Սիրիայի դեմ սանկցիաներ կիրառելու առաջադրված ռեզոլուցիային:

Ռուսաստանի դեպքում հետաքրքրություններն ու շահերը Սիրիայում ակնհայտ են: Ռուսաստանի իշխանությունները արժանացան բազմաթիվ քննադատությունների արևմտյան քաղաքական ուժերի և ԶԼՄ-ների կողմից իրենց վարած քաղաքականության համար: Չինաստանի դեպքում քննադատությունները ավելի քիչ են:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում մեծ չէ: Ինչպես աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այնպես էլ Մերձավոր Արևելքում Չինաստանը վարում է արագ զարգացման քաղաքականություն տնտեսական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում:

Մի շարք քաղաքական գործիչների և վերլուծաբանների մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Չինաստանը 2 տարվա ընթացքում օգտագործում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր «վետո»-ի իրավունքը սիրիական հարցում:
 
Կարծում ենք, որ պատճարները մի քանիս են.

1. Չինաստանը որոշ տնտեսական հետքրքրություններ ունի Սիրիայում: 2011-ին Չինաստանը Սիրիայի ամենամեծ առևտրային գործընկերն էր:
2. Չինաստանը դարերի ընթացքում հավատարիմ է մնում իր «պետությունների ներքին գործերին չմիջամտելու» քաղաքականությանը:
3. Նման քաղաքականությունը կարելի է կապել Չինաստանի դժվար անցյալի հետ, երբ 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան «իմպերիալիստական» ուժերը հաստատվել էին Չինաստանում ՝ փորձելով գաղութացնել այն: Չինացի ազգը սեփական մարմնի վրա է զգացել արևմտյան ուժերի ներխուժման վտանգն ու հետևանքները:
4. Սառը պատերազմի տարիների ԱՄՆ-ը մի շարք սանկցիաներ կիրառեց Սիցզյանում և Տիբեթում վարած Չինաստանի քաղաքականության դեմ:
5. Այսկերպ Չինաստանը դիմագրավում է ԱՄՆ հեգեմոն դերի զարգացմանը: Պատերազմը Սիրիայում կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների Իրանում և ԱՄՆ-ի համար հասանելի դարձնել նորանոր էներգետիկ պաշարների:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1004 reads | 04.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com