ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՊԼԻՆՏՈՒՍԻՑ» ՑԱԾՐ Է

Օգոստոսի 21-ին Սիրիայի արվարձաններում տեղի ունեցած քիմիական զենքի հարձակման հետևանքով խիստ սրվեց իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Զոհ գնաց 1300 մարդ, վախի և սարսափի մեջ են ապրում պատանդ մնացած մարդիկ՝ այդ թվում նաև հալեպահայերը:

Խոսելով լարված մթնոլորտի մասին, որի հետևանքները դեռևս շարունակվում են՝ արտակարգ և լիազոր դեսպան, www.diplomat.am նախագծի ղեկավար Արման Նավասարդյանն ասել է. «Ես դեռ մեկ տարի առաջ էի պնդում, որ սիրիահայ համայնքին «բարդուղիմեոսյան գիշեր» է սպասվում, և պետք է անմիջապես միջոցառումներ ձեռնակվեն նրանց երկրից դուրս բերելու համար: Իսկ հիմա այլևս ուշ է: Այսօր 30.000 մարդ Հալեպում պատանդ է՝ առանց հացի, ջրի, կապի, իսկ նա, ով ուզում է դուրս գալ երկրից, փամփուշտ է ստանում»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարի առաջ սահմանեց «կարմիր գիծը» և հայտարարեց, որ եթե Ասադն անցնի այն, այսինքն՝ քիմիական զենք օգտագործի, ապա հակահարված կստանա: Այժմ Օբաման ստիպված հայտարարեց, որ ռազմական գործողություններն անխուսափելի են:

Որոշ երկրներ այս կամ այն չափով պատրաստ են սատարել Օբամային, իսկ մյուսները ձեռնպահ են մնում: Օբամայի վարչակազմը գտնում է, որ «Ասադը պետք է պատժվի, քանի որ զոհ են գնացել բազմաթիվ խաղաղ բնակիչներ»: Հարվածը սպասվում էր հինգշաբթի երեկոյան, սակայն Օբաման որդեգրեց «պաուզայի դիվանագիտությունը»՝ պայմանավորելով այն 2 հանգամանքի հետ. 

1.ՄԱԿ-ի հատուկ փորձագետների կատարած հետազոտության վերջնական արդյունքները, որոնք ըստ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ կլինեն երկու շաբաթ հետո:

2.Կոնգրեսի համաձայնությունը, որի քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանությունն արդեն տվել է:

      Օբամայի ռազմական գործողությունները պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Օլանդը, իսկ Անգլիայի պրեմիեր-մինիստր Քէմերոնը, ի զարմանս շատերի, հրաժարվել է մասնակցելու սիրիական կամպանիային: Ռուսաստանը հայտարարել է, որ չի մտնի պատերազմի մեջ: Իրանը կողմնակից չէ ցամաքային պատերազմին, սակայն բացառված չէ, որ նա մտնի գործողությունների մեջ՝ հատկապես օգտագործելով «Հըզբոլլայի» գործոնը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա, որպեսզի վերջինս կետային հարվածներից հետո անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Հետագա գործողությունների ընթացքի վերաբերյալ կարծիքները բաժանվում են. ամերիկյան մեկնաբանների կարծիքով՝ ռմբակոծումներն անխուսափելի են: Կա նաև կարծիք, որ Օբաման կարող է անընդհատ հետաձգել իր «պատժիչ գործողությունները»: 

Արդյո՞ք ամերիկյան ծրագրերը կունենան հաջողություն, կամ ի՞նչ հետևանքների կբերեն: 

Մերձավոր Արևելքը նմանվում է վառոդի տակառի: Հարվածը Սիրիային կարող է դառնալ բիքֆորդյան քուղ: 

  


ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1143 reads | 04.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com