ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Հյուսիսային Կովկասի գրոհայինները Սիրիայում կռվում են Ասադի ռեժիմի դեմ: Չեչեն գրոհայինները, ըստ քանակի, արտասահմանյան զինվորական խմբավորումների մեջ երկրորդն են` այդպես են հավաստում սիրիական ընդդիմադիրների տեղեկագրերը:

ՄՈՍԿՎԱ – ԲԵՅՐՈՒՅԹ. Խալու վրա բազմած Օմար Աբու ալ-Չեչենը արտասանում է մի սրտահույզ ելույթ, կոչ անելով դիվանակից մահմեդականներին նեցուկ կանգնել «ջիհադին», Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Նրան ունկնդրում են մոտ 20 զինված տղամարդիկ: Սև շորեր հագած մի գրոհային Չեչնիայից ասում է, որ իսլամական պետության երևան գալուն մնացել է շատ քիչ ժամանակ: Արտասահմանյան գրոհայինների խմբավորման մեջ մտնող նրա զինակիցները, որոնց նա ղեկավարում է, թարգմանում են նրա խոսքերը ռուսերենից արաբերեն: Սիրիական ազատության բանակի շտաբի ղեկավար Սելիմ Իդրիսը վերջերս տարածեց որոշ տեսանյութեր, որտեղ ցուցադրվում են, թե ինչպես են հյուսիսկովկասյան գրոհայինները պատերազմում կառավարական ուժերի դեմ, կառավարություն, որին սատարում է Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինը: Այդ տեսանյութերը հուշում են այն վտանգների մասին, որոնք կարող են տեղի ունենալ այդ գրոհայինների վերադարձից հետո ռուսական տարածքներ, որոնք հարում են Կրասնոդարի մարզին, որտեղ էլ գտնվում է 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչին:

«Ջիհադին» շատ բան է պետք: Առաջին հերթին՝ փող: Մենք շատ բան ենք կորցրել, բայց այսօր հնարավորություն ունենք ստեղծելու իսլամական պետություն»,-ասում է ալ-Չեչենը` ընդդիմադիր «Միգրանտների բրիգադի» խմբավորման առաջնորդը: Սիրիական ապստամբների մի քանի խմբավորումներ, մեկը մյուսից անկախ հաստատեցին, որ նա բրիգադի ղեկավարն է, որի անունն անհայտ է: Չնայած որ Մոսկվան Ասադի հիմնական պաշտպաններից մեկն է, այնուամենայնիվ, իսլամական գրոհայինները, որոնք մասնակցել էին ռուսական հյուսիսային Կովկասում ամենօրյա ընդհարումներին, կարողացան ներթափանցել Սիրիա և կռվել ապստամբների կողմից: «Առաջին անգամն է, որ այդքան մեծաքանակ չեչեններ են մասնակցում պատերազմական գործողություններին արտասահմանում»,-գրում է փարիզյան վերլուծաբան Մաիրբեկ Վատչիգաևը: Տեղեկություններ են ստացվել, որ չեչենները կռվել են նաև թալիբների կողմից Աֆղանստանում և Իրաքում, բայց փաստեր այդ մասին չկան: Սիրիական զինվորները և վերլուծաբանները վկայում են տասնյակ, հնարավոր է նաև հարյուրավոր գրոհայինների մասին, որոնք Սիրիա են եկել հյուսիսային Կովկասից այն տարածքներից, որտեղ նրանք փաստորեն ամեն օր բռնության գործողություններ են իրականացնում` իսլամական պետություն հաստատելու նպատակով: Այդ արյունահեղություների արմատները թաքնված են այն երկու պատերազմների մեջ, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո Մոսկվան մղեց չեչեն անջատողականների դեմ, և հիմա այդ գրոհայինները Կովկաս վերադառնալու դեպքում սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգությանը:

Իսլամական գրոհայինները Դոկա Ումարովի գլխավորությամբ ցանկանում են ձախողել Օլիմպիական խաղերը Սոչիում: Չնայած որոշ վերլուծաբաններ պնդում են, թե Ասադի զորքերի հետ կռվող գրոհայիններից շատերը Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող կրոնական ուսումնական հաստատությունների ուսանողներ են, այնուամենայնիվ, առավել փորձված գրոհայինները 1994-1999 և 1999-2000 թվականների չեչենական պատերազմներում զինվորական հմտություն ձեռք բերած գրոհայիններն են, որոնց բարձր են գնահատում սիրիական ապստամբները: ‹‹Որոշ շրջաններում հենց նրանք են ղեկավարում պայքարը և խմբավորումների հրամանատարներ են: Նրանք փորձված զինվորներ են և կռվում են գաղափարից ելնելով` փոխարենը ոչինչ չպահանջելով»,-այսպես են մեկնաբանում սիրիական ընդդիմության աղբյուրները: Նույն աղբյուրները հաղորդում են, որ չեչենները քանակով արտասահմանյան խմբավորումներից երկրորդն են` լիբիացիներից հետո, որոնք միացան սիրիական ապստամբությանը Մուամմար Կադաֆիի սպանությունից հետո: Ապստամբները հաղորդում են նաև, որ Հալեպում փետրվարյան մարտերի ընթացքում զոհվել են 17 գրոհայիններ Հյուսիսային Կովկասից: Պետք է նշել, որ արտասահմանյան գրոհայիններ մասնակցել են նաև չեչենական առաջին պատերազմում 1990-ական թվականների կեսերին:

Վերադարձ դեպի Ռուսաստան

Չեչեն ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ չեչեն գրոհայիններ Սիրիայում չկան, իսկ վերլուծաբանները նրա հայտարարությունները բացատրում են Մոսկվայի նկատմամբ Կադիրովի լոյալ վերաբերմունքով: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում երեք անգամ օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ խափանելու այն բանաձևերը, որոնք բռնությունների դադարեցման նպատակով ուղղված են Ասադի ռեժիմի դեմ ճնշում գործադրելուն, ռեժիմ, որի զոհը վերջին երկու տարիների ընթացքում դարձան մոտ 70 հազար մարդ: Ասադի դեմ կռվող ռուսաստանցի գրոհայինները Պուտինին անհարմար վիճակի մեջ են դնում: Ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին Ռուսաստանը, ըստ երեևույթին, ամեն ինչ կանի, որպեսզի հյուսիսային Կովկասի գրոհայինները չվերադառնան Ռուսաստան:

Ումարովի իսլամական խմբավորումների գրոհայինները, որոնք իրենց կոչում են «Կովկասյան էմիրություն», խոստացել են ահաբեկչական ակտեր կազմակերպել Օլիմպիադայի ժամանակ: Նա իր վրա է վերցրել 2011թ. հունվարին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտի կողմից իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որը 37 մարդու կյանք խլեց և մոսկովյան մետրոյինը` 40 զոհով: Դեռևս պարզ չէ՝ հյուսիսկովկասյան գրոհայինները Սիրիայում Ումարովի հովանավորոըթյան տակ են, թե ոչ: Անցյալ տարի Ումարովը իր տեսաելութում հայտարարեց , որ «Կովկասյան էմիրությունը» աղոթում է սիրիական գրոհայինների համար:

Սիրիայում արտասահմանյան գրոհայինների առկայությունը, որոնցից շատերը քարոզում են ծայրահեղ իսլամ, անհանգստացնում են շատ սիրիացիների, որոնք առկա կոնֆլիկտը դիտարկում են որպես Ասադին տապալելու նապատակով սանձազերծած քաղաքացիական պատերազմ: «Մենք դիմում ենք բոլոր երկրների մեր եղբայրներին: Մեզ մարդիկ պետք չեն: Մնացեք ձեր երկրներում: Եթե ուզում եք օգնել մեզ, ապա ուղարկեք զենք և փող: Դուք կարող եք աղոթել մեզ համար, բայց ձեզ հարկավոր չէ գալ Սիրիա»,- հայտարարեց սիրիական ազատագրական բանակի շտաբի պետ Սելիմ Իդրիսը: Մեր երկիր ժամանող մարդիկ բացասական ազդեցություն են թողնում հեղափոխության վրա, որովհետև մեզ օգնություն է պետք արևմտյան և տարածաշրջանային երկրներից: Խնդրում եմ հասկացեք դա:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1325 reads | 16.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com