ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐՆ ԵՄ ՄԵՂԱՎՈՐ. ՄՈՍԿՎԱ

 Կիևում տեղի ունեցող անկարգությունների և քաոսի համար ռուսական կառավարող շրջանակները միայն ու միայն մեղավոր են համարում ուկրաինական ընդդիմադիր շարժման ծայրահեղական ուժերին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրենց բնորոշ կոշտ և վճռական հայտարարություններում կոնֆլիկտի բորբոքման համար մեղադրանքներ են հնչեցրել ընդդիմության առաջնորդների և Արևմուտքի հասցեին: Դրա հետ մեկտեղ, Լավրովը կոչ է արել ընդդիմության ղեկավարներին երկխոսության մեջ մտնել Վիկտոր Յանուկովիչի հետ, որը հնարավորություն կտա դադարեցնել արյունահեղությունը:

Նախագահի մամլո խոսնակի և ԱԳ նախարարի հայտարարությունները առաջին հերթին ուղղված են ներքին՝ ռուսական լսարանին: Մի քանի ամիսների ընթացում պետական ԶԼՄ-ները, առաջին հերթին հեռուստատեսությունը, հայտարարում է այն մասին, որ այս բողոքի ցույցերը (իրենց լեզվով ասած՝ մասսայական անկարգությունները) նպատակ ունեն ծայրահեղականների միջոցով երկրում ներքին հեղաշրջում իրականացնել: Իսկ այդ ռադիկալների ետևում կանգնած են ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Երեքշաբթի երեկոյան պետական հեռուստատեսությամբ ուժայինների կատարմամբ հակաահաբեկչական գործողությունների կադրեր էին ցուցադրվում: Այդ կադրերում բացառապես ցուցադրվում էր բռնություններ ոստիկանության նկատմամբ. հակառակ պատկերը բացակայում էր:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, որը ռուսական կողմնորոշում ունի, կարծիք է հայտնել, որ եթե Յանուկովիչը չճնշի <<խռովությունը>>, ապա ընդդիմությունը նրան պարզապես կոչնչացնի: Նա դեպքերի հնարավոր զարգացում է համարել Արևելքում զինված ընդդիմության կողմից իշխանության զավթումը, իսկ Կիևում այն դեռ կշարունակի մնալ Յանուկովիչի ձեռքում: Դրանից հետո կհետևեն երկարատև բանակցություններ, և Արևելքը կցանկանա առանձնանալ: Մարկովը նաև նախագահին կոչ է արել ուժ կիրառել:

Ռուսական էլիտայում լայնորեն տարածված է այն կարծիքը, որ Ուկրաինան առհասարակ գոյություն ունի միայն ԽՄ փլուզման հետևանքով: Ռուսները ամենաշատը մտահոգված են Ղրիմի համար, քանի որ այնտեղ՝ Սևոստոպոլում է տեղակայված ՌԴ սևծովյան նավատորմը: Քաղաքացիական պատերազմի սկսման դեպքում հնարավոր տարբերակներից է այդ նավատորմի անուղղակի մասնակցությունը ռազմական գործողություներին:

Խնդրի հանգուցալուծման իդեալական տարբերակ է համարվում ՌԴ-ԵՄ պայմանավորվածությունն առ այն, որ կապահովվի Ուկրաինայի գոյությունը ներկայիս սահմաններում և երկու կողմերը իրենց վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը, որը անել չի կարողանում ներկայիս վարչակարգը: Սակայն այս տարբերակը չափազանց լավն է՝ իրական լինելու համար: Առավել հավանական է, որ ԵՄ-ն և ՌԴ-ն միմիանց կմեղադրեն ամեն տեսակի հրահրումների մեջ և առիթը բաց չեն թողնի անվստահություն հայտնելու:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Frankfurter Allgemeine Zeitung
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
547 reads | 21.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com