ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
16.09.2013 \ 23:47 Reads: 4072
Պուտինի մանևրը, իրոք, դիվանագիտական ճեղքում է: Այն նաև նուրբ հոգեբանական հաշվարկ է, որից ելնելով` հակառակորդին չեն ‹‹քշում անկյուն››, իսկ երբ նա արդեն այնտեղ է, հնարավորություն են ընձեռում ‹‹փրկելու դեմքը›› (‹‹Պասկալի բանաձև››):
ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԹԱՅՄ ԱՈՒԹԻ» ԿԱՆՈՆՆԵՐԸ
13.09.2013 \ 14:43 Reads: 1216
Սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
11.09.2013 \ 14:43 Reads: 4087
Լավ պատկերացնելու համար, թե այսօր ինչ տեղ է գրավում Հայաստանը Ամերիկայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու ռազմաստրատեգիական պլաններում, նախ փորձենք համառոտ անդրադառանալ երկու գերտերությունների հարաբերությունների զարգացումներին:
ՊԻՏԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՏԵՂԻՑ ՇԱՐԺԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՅԼԸ
08.09.2013 \ 14:12 Reads: 3340
Անտրամաբանական կլիներ հակառակը մտածելը: Դեռ պետք է ուրախ լինել, որ Օբաման փոխեց իր մտադրությունն ու այցելեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Հավանաբար, սիրիական արյունալի լաբիրինթոսից ելք գտնելու հույսն ավելի ուժեղ գտնվեց, քան լրտես Սնոուդենին Մոսկվայում ապաստան տալու վիրավորանքը:
ՍՊԱՍԵԼ ԵՐԿՐՈՐԴ «ԹԵ՛»-ԻՆ
06.09.2013 \ 14:44 Reads: 1450
Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:
ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ
06.09.2013 \ 14:44 Reads: 3583
(Մտորումներ «կա՛մ- կա՛մ» թե «և՛-և՛» դիլեմայի շուրջ)
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
04.09.2013 \ 14:21 Reads: 1333
Մի շարք քաղաքական գործիչների և վերլուծաբանների մոտ հարց է առաջանում. Ինչո՞ւ է Չինաստանը 2 տարվա ընթացքում օգտագործում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր «վետո»-ի իրավունքը սիրիական հարցում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՊԼԻՆՏՈՒՍԻՑ» ՑԱԾՐ Է
04.09.2013 \ 01:31 Reads: 1334
Օգոստոսի 21-ին Սիրիայի արվարձաններում տեղի ունեցած քիմիական զենքի հարձակման հետևանքով խիստ սրվեց իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Զոհ գնաց 1300 մարդ, վախի և սարսափի մեջ են ապրում պատանդ մնացած մարդիկ՝ այդ թվում նաև հալեպահայերը:
ՕԲԱՄԱՆ ԻՐ ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴՈՒՄ
02.09.2013 \ 14:44 Reads: 2738
Այդ Ֆրանսուա Հոլանդի երակներում, ըստ երևույթին, սկսել է խաղալ գալլական աքաղաղի արյունը, որը կոչ է անում նետվել մարտի` հանուն ազգային քաղաքակրթության և արժեքների պահպանման: Հոլանդը հավանաբար աչքաթող է անում, որ իր արևաշող Ֆրանսիան այսօր լրջորեն վտանգված է նույն աֆրո-արաբական արմատականների կողմից, որոնց նա օգնության ձեռք է մեկնում Սիրիայում:
ՍԻՐԻԱ. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
30.08.2013 \ 14:22 Reads: 1646
Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:
ՍԻՐԻԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԻՆ
29.08.2013 \ 14:22 Reads: 7490
Հավատարիմ իր վաղուց որդեգրած դիվանագիտությանը` շագանակները կրակից հանել ուրիշի ձեռքերով, մնալ կույս և հաճույք ստանալ, Անկարան կարծես թե Սիրիայի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու առաջամարտիկներից է:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵԹԵ ԿԱՆԳ ՉԱՌՆԻ, ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
28.08.2013 \ 18:11 Reads: 1135
Իսկ այն, որ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի գնա պատերազմական գործողությունների, ըստ իս, կարող է արագացնել այդ գործընթացը: Ռուսական դիրքորոշման մետ դիքորոշում հավանաբար կորդեգրեն Չինաստանն ու Իրանը:
ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
28.08.2013 \ 17:56 Reads: 1617
Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝ լինի դա դաշնակից, թե թշնամի: Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և Արցախի հանդեպ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել Սարգսյանի կողմից ի նպաստ Ալիևի արված հայտարարությունը. «Նախընտրելի է այն սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:
«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»-Ի՝ ԼԱՎՐՈՎԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
26.08.2013 \ 14:45 Reads: 2571
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թույլ տրվող «պատմական սխալը»,- ընդգծել է Լավրովը,- կներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մեջ...»:
ՕԲԱՄԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ «ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐԻՆ»
25.08.2013 \ 14:45 Reads: 11901
Ռոնալդ Ռեյգանի վճռական և օգտաշատ գործունեության և հատկապես Բուշ կրտսերի` արկածախնդրությանը սահմանակցող արտաքին քաղաքականության ֆոնին Օբաման, իհարկե, պետք է երևար գունատ ու անկարող:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
20.08.2013 \ 14:45 Reads: 2694
Պեկինն աստիճանաբար անկախություն է ձեռք բերում ոչ միայն իր մերձավորարևելյան քաղաքականության ամրապնդման, այլև տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա իր ազդեցության միջոցների ընտրության հարցում: Հարկ է նկատել, որ Չինաստանը նման քաղաքական և տնտեսական հաջողությունների է հասել նվազագույն ռեսուրսներով` միաժամանակ ձեռնպահ մնալով բարձր հռետորությունից և ցուցադրական գործողություններից:
ԻՆՉՆ Է ՎԱՏ ԵՎ ԻՆՉԸ` ԼԱՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊՈՒՏԻՆԻ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
19.08.2013 \ 23:51 Reads: 3184
Անգլիացի մեծանուն վիպասան Դանիել Դեֆոյի հանրահայտ Ռոբինզոն Կռուզոն մի օր որոշեց գրի առնել, թե անմարդաբնակ կղզում իր համար ինչն է լավ, և ինչը` վատ: Եթե այդ լեգենդար հերոսը հրաշքով հայտնվեր մեր մեջ և հանդես գար որպես քաղաքական վերլուծաբան, հավանաբար, կհուշեր հետևյալ կերպ շարադրել այս հոդվածը:
ՕԲԱՄԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԶՈԽԻԶՄԸ ԻՍԼԱՄԻԶՄԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ
14.08.2013 \ 14:46 Reads: 2347
Այն, ինչը կասկածի նշույլ անգամ չի առաջացնում սկսնակ քաղաքագետների և վերլուծաբանների ուղեղներում, այսօր շեքսպիրյան հարց է դարձել ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Զինե՞լ, թե՞ չզինել արմատական մուսուլմաններին: Կռվե՞լ, թե՞ չկռվել Սիրիայում:
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՑ» ԱՅՆ ԿՈՂՄ
01.08.2013 \ 14:46 Reads: 6615
Բոլոր երկրների առաջնորդներին հատուկ է քաղաքական նորարարությունը, անգամ եթե նրանք նույնությամբ շարունակում են իրենց նախորդների ներքին և արտաքին քաղաքական գիծը: ԱՄՆ նախագահները բացառություն չեն: Բացի այդ, նրանք սիրում են նաև հանդես գալ նորաբանությամբ (նեոլոգիզմ)` շրջանառության մեջ դնելով արտահայտություններ, որոնք դառնում են նշանաբան` տվյալ փուլում նրանց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
22.07.2013 \ 14:56 Reads: 2061
Տնտեսական օգնության, ներդրումների եւ քաղաքական աջակցության ձեւով «փափուկ ուժի»` "soft power"-ի իրականացումը Պեկինի` "Մեծ Մերձավոր Արեւելքի» քաղաքականության անկյունաքարն է: 2004թ. «Մեծ ութնյակ»-ի գագաթնաժողովին Ջորջ Բուշի ներկայացրած «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրին զուգահեռ Պեկինն առաջ քաշեց իր այլընտրանքային` «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը` «Չինաստան-արաբական երկրներ համագործակցության ֆորումի» ձևով:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԲԵՎԷ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՉԻ ՄԱՏՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
22.07.2013 \ 14:55 Reads: 1484
Հայկական քաղաքական ներկայիս վերնախավը ցանկալին ներկայացնելով որպես իրականություն՝ գտնում է, որ հնարավոր է պահպանել ու ամրապնդել հայ-ռուսական ռազմավարական երկկողմանի համագործակցությունը, մինչդեռ պաշտոնական Երևանը Ռուսաստանի հովանո ներքո հետխորհրդային ինտեգրման նպատակներից նախընտրում է եվրաինտեգրման նպատակները:
ՊՐԻՄԱԿՈՎ. «ԱՄՆ-Ը ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ»
05.07.2013 \ 14:24 Reads: 1175
ԱՄՆ-ը փորձում է վերահսկել ճգնաժամը` հենվելով նրա երեք ուղղությունների` նախագահ Մուրսիի, ցուցարարների և բանակի վրա: Բայց, ամեն ինչից ելնելով, ԱՄՆ-ը իր ճնշումը հիմնականում կենտրոնացրել է միայն մեկ ուղղությամբ` բանակի վրա: Ամերիկացիները բանակին սպառնացել են` զինվորական հեղաշրջման դեպքում կդադարեցվի ամենամյա` 1.3 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունը:
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ
04.07.2013 \ 14:56 Reads: 889
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «Մուսուլման եղբայրներ» շարժմանը համագործակցության առաջարկ է արել՝ մասնակցել երկրի ապագայի կերտմանը: Իսկ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին տնային կալանքի տակ է։ Նա կոչ է արել եգիպտացիներին չտրվել սադրանքների ու տեղի ունեցածն անվանել է ռազմական հեղաշրջում։
ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. 7-Ը` 1-Ի ԴԵՄ
22.06.2013 \ 14:14 Reads: 2640
Վարագույրն իջավ, շապիտոն հավաքվեց և G8-ը թողեց Հյուսիսային Իռլանդիան:  Գագաթնաժողովի մեխը, որին սրտատրոփ հետևում էին երկրներն ու ժողովուրդները, Սիրիայի քաղաքացիական պատերազմն էր, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է տարել և սպառնում է տարածվել տարածաշրջանից անդին:
ՉԱԿ ՀԵՅԳԵԼ. ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆՆ Է ԹՈՂՆՈՒՄ` ՀԱՐՎԱԾԵ՞Լ ԻՐԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ
08.06.2013 \ 14:25 Reads: 1181
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը մտադիր է օժանդակություն ցույց տալ և բարձրացնել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում` հայտարարեց Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Թել-Ավիվում:
« 1 2 ... 12 13 14 15 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com