ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵԼ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՇԵՄԻՆ
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
«Հայ-ուկլրաինական համագործակցություն» ՀԿ նախագահ, ՈՒԿՐԱԻՆԱ






Վաղուց չեմ գրել Ուկրաինայի շուրջ: Երեք օր առաջ եմ դուրս եկել Պրագայից ու, հիմա նստած եմ «խորհրդային» տիպի մի գնացքի կուպեում ու անցնում եմ նոր առաջացած ռուս ուկրաինական Ղրիմի սահմանը: Շատ ծանր երևույթ է նոր առաջացած այս կորդոնը:

Ես դադարել եմ այս մասին գրելուց մի պատճառով: Երկու կողմում էլ մարդկային ճակատագրեր են, մեռնում ու զոհվում են, նորություն երևույթն ավարտված է: Թե արևելքում, թե արևմուտքում նոր իրականություն են ստեղծում նորություն արտադրող մեքենաները:

Ինձ հետ Կիևում մի ուրախ արտասահմանցի էր նստել գնացքը, որը Դնեպրոպետրովսկում տխուր, շատ տխուր իջավ, որովհետև մտել էր վագոնի զուգարան ու չէր հասկացել՝ ինչպես է օգտվելու: Ես էլ չգիտեի՝ լացեմ, թե՞ ծիծաղեմ: Նոր առաջացած սահմանը դժվար թե նպաստի վագոնների ու մարդկանց տուալետի բարեկարգմանը:

Երեկ Լուցկում էի: Սա Արևմտյան Ուկրաինա է աշխարհագրորեն, բայց Լեհաստանից տուժած և, նախկինում, ուժեղ ռուսոֆիլ տրամադրություններով: Հիմա քաղաքի կենտրոնում մայդանում զոհված Երկնային Հարյուրյակի լուսանկարներն են, որ սկսվում են Նիգոյան Սերգեից ու նրա խոսքերից: Մի քիչ կանգնեցի: Մարդիկ գալիս են անընդհատ, կանգ առնում, լալիս ու գնում: Հետո մեքենայով եկա Կիև: Որոշ տեղերում բլոկ պոստեր են, սակայն արևմուտքում ավելորդ լարվածություն չի զգացվում: 

Խոսում եմ տարբեր ուկրաինացիների հետ: Նրանց հայրենիքի զգացումը տարբերվում է մերից: Մեզ համար Հայստանը պատմական սահմանների մեջ է: Ռուսը նույն ձևով է մոտենում այս պարագային: Ուկրաինացիները պատրաստ են կռվելու իրենց տան շեմին: Արևելքն ու Ղրիմը իրենց հոգևոր սահմանի հետ չեն համապատասխանում: Հարցը նրանում է, որ Արևելքում ապրողների համար Հայրենիքը ԽՍՀՄ-ն է և երեկվա խորհրդային նվաճումներն են` Գագարինից մինչև Կոսմոդեմյանսկայա:

Մենք գործ ունենք մի ժողովրդի հետ, որը խոր ողբերգություն է ապրում՝ բաժանված լինելով երկու արժեհամակարգի:

Ես ուզում եմ իմ ընկերներին խնդրել, ձեռնպահ մնալ այս կամ այն ջրաղացին ջուր լցնելուց: Մտածենք միայն մեր մասին: Մենք այստեղ 400.000 ենք, թիկունքում էլ Հայաստանն է:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
821 reads | 15.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com