ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Վերջին տարիներին միջազգային հարթակում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Համաշխարհայնացման աճող գործընթացները, չնայած իրենց հակասական հետևանքներին, տանում են ազդեցության միջոցների և տնտեսական աճի ավելի հավասարակշիռ տարածմանը, օբյեկտիվ հիմք դնելով բազմաբևեռ միջազգային հարաբերությունների համակարգի համար: Ժամանակակից աշխարհում, անվտանգության անբաժանելիության ճանաչման հիմքի վրա, շարունակվում են կոլեկտիվ և իրավական սկզբունքների ամրապնդումը միջազգային հարաբերություններում:

Համաշխարհային քաղաքականությունում աճել է էներգետիկ գործոնի կարևորությունը և դրա ընդհանուր հասանելիությունը:

Արդյունքում՝ աստիճանաբար վերականգնվում են հավասարակշռությունն ու մրցակցային միջավայրը, որոնք կորցվել էին «սառը պատերազմի» ավարտին: Մրցակցության առարկա են դառնում արժեքային համակարգերը և զարգացման ուղիները, որոնք ձեռք են բերվում քաղաքակրթական հարթությունում: Ժողովրդավարության հիմնարար կարևորության և շուկայի` սոցիալական կարգի և տնտեսական կյանքի, որպես հիմք, համընդհանուր ճանաչման դեպքում` կախված պատմությունից, ազգային առանձնահատկություններից և պետությունների սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանից, դրանց իրականացումը ստանում է տարբեր ձևեր:

Դրական փոփոխությունների հետ մեկտեղ, պահվում են նաև բացասական միտումները` համաշխարհային քաղաքականությունում հակամարտությունների տարածության ընդլայնումը, զինաթափման և սպառազինությունների վերահսկման խնդիրների դուրսմղումը համաշխարհային հարցերի օրակարգից: Նոր մարտահրավերների և սպառնացող վտանգների դեմ պայքարի դրոշի տակ շարունակվում են «միաբևեռ աշխարհի» ստեղծման փորձերը, սեփական քաղաքական համակարգերի և զարգացման ուղիների պարտադրումը ուրիշ երկրներին, անտեսելով մնացած աշխարհի պատմական, մշակութային, կրոնական և այլ առանձնահատկությունների զարգացումը, միջազգային իրավունքի կանոնների և սկզբունքների կամայական կիրառումը և մեկնաբանումը:

Վերջին տարիների իրադարձությունները նույնպես վկայում են ժամանակակից աշխարի զարգացման օբյեկտիվ միտումներին հակառակ, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, շրջանցելով իրավական նորմերը` միջազգային հարաբերություններում ուժի գերակա նշանակության գործոնը տարբեր խնդիրների լուծման համար, որպես գերակայող միջոց օգտագործելու մասին: Ակնհայտ է դառնում, առանձին պետությունների, անվտանգության և զինաթափման ոլորտում նոր միջազգային իրավական պարտավորթուններ ստանձնելու հարցում հետաքրքրության չցուցաբերելու փաստը, ինչի արդյունքում արգելակվում է զինաթափման գործընթացը, իսկ այն երկրները, որոնք խոցելի են ռազմական հարաբերություններում, ուժեղանում են զանգվածային ոչնչացման զենքերին տիրապետելու ձգտումը, որպես սեփական անվտանգության երաշխիք:

Ընդհանուր առմամբ, անդրադառնում է միակողմանի արձագանքման իներցիան, հայեցակարգային առումով հիմնված «հաղթանակ սառը պատերազմում» գաղափարի վրա: Այս մոտեցմամբ, աստիճանական ընդլայնման հաշվին, արևմտյան ազդեցության նոր անդամների համալրմամբ է կապված համաշխարհային քաղաքականությունում բաժանարար գծերի պահպանման ուղեգիծը: Միջազգային հարաբերությունների վերաիդեալականացման և միլիտարացման ուղեգծի ընտրությունը սպառնալիք է ստեղծում աշխարհի նոր բաժանման օգտին, այս անգամ արդեն քաղաքակրթական գծերով: Իրադրությունը բարդանում է նրանով, որ դա տեղի է ունենում միջազգային տեռորիզմի դեմ պայքարի ֆոնին, ինչը լայն երկխոսություն է պահանջում մշակույթների, կրոնների եւ քաղաքակրթությունների, սեփական միջավայրում էքստրեմիզմին հակազդելու, խնդիրների լուծման հարցում վճռական առաջընթացի միջև, ներառյալ տարածաշրջանային հակամարտությունները, որոնք պարարտ հող են ստեղծում ահաբեկչության համար:

Միևնույն ժամանակ ավելի ակնհայտ է դառնում, որ գոյություն ունեցող միջազգային խնդիրները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով: Անօրինական, միակողմանի արձագանքումը, հատկապես ուժային բնույթով, ապացուցում է իր անիրատեսականությունը, և հատկապես անարդյունավետությունը: Արդյունքում երկարատև հակամարտությունների բարդ քաղաքական և դիվանագիտական կարգավորումը դառնում է անհնար, քանի որ խնդիրները կուտակվում են խնդիրների վրա:

Միաբևեռ աշխարհի գաղափարը վերջնականապես փլուզվեց Իրաքում: Մոդելն ինքնին թերի էր և չաշխատող, քանի որ դրա հիմքում չկա և չի էլ կարող լինել ժամանակակից քաղաքակրթության բարյական հիմքերը: Այս մասին է վկայում նաև համապատասխան ռազմական - քաղաքական եւ տնտեսական ռեսուրսներով միանձնյա ղեկավարման ձգտումների անհնարինությունը: Այս պայմաններում աճում է առաջատար պետությունների հավաքական ղեկավարման անհրաժեշտությունը, որոնք օբյեկտիվորեն պատասխանատվություն են կրում աշխարհում տիրող իրավիճակների համար:

Վերջին 15 տարիների փորձառության հիմքով արմատավորվում է բազմակողմանի դիվանագիտության անխուսափելիության ըմբռնումը, որպես գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում միջազգային հարաբերությունների կարգավորման մեթոդ: Օբյեկտիվ պայմաններին ավելանում են նաև սուբյեկտիվ պայմաններ միջազգային հանրության կողմից արդի ժամանակաժրջանի ընդհանուր տեսլականի ձևավորմանը, իր գլոբալ համերաշխությամբ, որը կարող էր փիլիսոփայական հիմք կազմեր ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում, որի իրականությամբ ուղորդվում են արդեն պետությունների ճնշող մեծամասնությունը:

ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1033 reads | 04.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com