ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՂՐԻՄԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԻ… ԴԵՍՊԱՆ
ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է կարողանա Ղրիմի հարցը օգտագործել՝ Արցախի հարցն առաջ քաշելու եւ փորձելու խնդիրը տեղաշարժել գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից:

«Ես չեմ ասում համեմատական տանեն, որովհետեւ դրանք բոլորովին տարբեր բաներ են՝ Ղարաբաղի հարցը տարբեր է, Ղրիմինը տարբեր է, Կոսովոյինը՝ տարբեր, բայց կրկնում եմ՝ այդ հարցը պետք է օգտագործել, Հայաստանի ղեկավարությունը պետք է նորից ու նորից այդ հարցը առաջ քաշի: Եվ Ռուսաստանը, որ այդքան եռանդով բարձրացրեց այդ խնդիրը, որ ազգային ինքնորոշման հարց է, պիտի հենց նույն համատեքստում շոշափվի Ղարաբաղի հարցը»:

Դիվանագետը գտնում է նաեւ, որ հարմար առիթ է նաեւ ստեղծվել, եւ Հայաստանը պետք է կարողանա հարց բարձրացնել, որ Արցախին եւս ընդգրկեն բանակցային գործընթացում, որը չափազանց կարեւոր է:

«Հայկական կողմը պետք է իր սխալներն ուղղի, եթե ուզում ենք հարցը տեղից շարժել: Այո, անհրաժեշտ է բանակցային կողմ դարձնել Ղարաբաղը, ինչից որ մենք հիմարավարի հրաժարվեցինք: Արդեն քանի տարի նման վիճակում է հարցը, եւ ես կրկնում եմ՝ մինչեւ Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, ես չեմ կարծում, որ որեւէ մի տեղաշարժ կարող է լինել այդ հարցում»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Պարոն Նավասարդյանը մինչեւ այժմ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ համարեց դրական: Նրա կարծիքով հայկական կողմը հիմա էլ պետք է հավասարակշռված հայտարարություն անի:

«Հիմա, ըստ երեւույթին, պաշտոնական ինչ- որ հայտարարություն կամ դիրքորոշում կարող է լինել: Մի՛ մոռացեք, որ Ռուսաստանը մեր քաղաքականությունում ինչ տեղ է գրավում: Վերցնենք ասենք Ռուսաստանը վա՞տ արեց, հա, կամ Ուկրաինա՞ն: Ուկրաինայի հետ մենք առանց այն էլ պրոբլեմներ ենք ունեցել: Ե՛վ կրակել են մեր վրա, եւ՛ զենք են վաճառել եւ այլն: Այնպես որ պետք է ամեն ինչ կշռադատել: Եվ կրկնում եմ՝ այս ամենում նախ եւ առաջ պետք է առաջնորդվել Արցախի խնդրով»:

Անդրադառնալով Ղրիմի շուրջ հնարավոր աշխարհաքաղաքական սպասվող զարգացումներին՝ դիվանագետը նշեց, որ պետք չէ այնքան տառացի ընդունել բոլոր հայտարարությունները: Նա նաեւ բացառեց, որ հնարավոր է պատերազմի հավանականությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ:

«Բոլոր բաները ավելի շատ ասվում է ասած լինելու համար: Ես չեմ կարծում, որ այս ամենը կարող է բերել լուրջ բախումների, լուրջ խնդիրների: Ես չեմ հավատում նման բաների: Կարող է լինել հետեւանքներ, բայց ոչ այն տիպի, ինչպես ասվեց ԱՄն նախագահի կողմից, կամ ինչպես հայտարարում են այլ երկրների ղեկավարներ»։

WWW.GALATV.AM
Քրիստինա Մկրտչյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1192 reads | 21.03.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com