ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ. ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԿԻՆԸ ՉԷ...
Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո իրադարձությունների զարգացումը կանխատեսելու համար պետք է հասկանալ և ուսումնասիրել թե՛ բնակչության էթնիկ ու սոցիալական խմբերի, թե՛ անհատ քաղաքական գործիչների ներքին ու արտաքին շարժառիթները: Չափազանց հեշտ կլիներ Արևմտյան Եվրոպայում և Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել իրբև շախմատային պարտիա, որը խաղում են հանգիստ, վճռական և սառնասիրտ մարդիկ, խաղում են այնպիսի կանոններով, որոնց ելքը վաղուց արդեն վճռված է և ոչ ոք չի էլ պատրաստվում փոխել դրանք:

Նմանատիպ մոդելով են տեղի ունենում նաև միջազգային իրավունքի զարգացումները, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում ականատես է եղել շատ նախադեպերի, հասցնելով ցույց տալ, որ այն արդեն շատ վաղուց խարխլվել է ու չի գործում՝ իբրև կանոնների ու պայմանների համակարգ: Հիմա արդեն հռետորության ժամանակն է, տեղեկատվական պատերազմների. այն է՝ ով ավելի շատ փաստարկներ կբերի սեփական քայլեը արդարացնելու համար:

Եվրոպական միությունը երկար էր մտածում, թե ինչ վարքագիծ դրսևորի, երբ սկսվեց քանդվել Հարավսլավիան: Վերջապես նրանք առաջ քաշեցին մի փաստաթուղթ, որը ճանաչեց Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ տարածքում նոր պետությունների առաջացումը: Սակայն այդ փաստաթուղթը այնքան ճկուն էր պատրաստված, որ մանևրելու մեծ հնարավորություն էր թողնում: 1991 թվականին միակ արդիական թեման միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանումն էր, որը, սակայն մեր օրերում արդեն ժամանակվրեպ է, միջուկային զենքը տարածվել է, այն էլ՝ չափից շատ: Այնպես որ, միջազգային խաղատախտակի վրա ոչ մի հաստատված և կայացած կանոն չի գործում, ինչպես որ գոյություն չունի այդ նույն միջազգային խաղատախտակ հասցակությունը:

Կոմունիստական ռեժիմի փլուզումից հետո առաջացավ վակում, որը փորձ արվեց լցնել ժողովուրդներին և ազգային արժեքները բացարձակ և համամարդկային դարձնելով: Մեր ժամանակներում ազգայինի և ազգայնականության աճը արդեն անխուսափելի է դարձել. ազգային գիտակցությունը վեր է բարձրանում ամեն ինչից:

Քանի որ այս գործընթացը զարգանում էր դանդաղ, ապա միջազգային իրավունքի սկզբունքների ձախողումը միայն հիմա է տեսանելի, երբ կողմերից յուրաքանչյուրը կապված Ուկրաինական զարգացումների հետ, փորձում է այդ սկզբունքները հարմարեցնել իր շահերին: Ինչ էլ որ լինի, այդ սկզբունքները երբեք միմիանց հետ ընդհանուր լեզու չեն կարող գտնել և միշտ հակասության մեջ կլինեն:

Ուկրաինայում իշխանության եկած խմբավորումները փորձում են ստեղծել նոր ուկրաինական ազգ, Եվրոպան չի ցանկանում կորցնել ԽՍՀՄ փլուզումից հետո ձեռք բերած տարածքները, իսկ ԱՄՆ առհասարակ չի կարողանում կողմնորոշվել այս իրավիճակում և ռացիոնալ լուծում առաջարկել: Ռուսաստանն էլ իր հերթին առաջ է քաշում պատմական արդարության վերականգնման սկզբունքը:

Սակայն պատմական արդարությունը համարյա միշտ հակասության մեջ է մտել քաղաքական նպատակահարմարության հետ, որն իր հետ բերել է բազում խնդրիներ, լարված հարաբերություններ և քաղաքական անկայունություն, սակայն այս պարագայում Ղրիմը Ռուսաստանի համար ավելին է, քան պարզապես տարածք և թերակղզի: Առաջին հեթին այս ամենը ուժի ցուցադրում է, և միջազգային իրավունքի անկարողության դրսևորում:

Այս իրադարձություններից հետո աշխարհն արդեն չի լինի նախկինը, խառնվել են բոլոր խաղաքարտերը, փոխվել են խաղի կանոնները, խաղացողներից յուրաքանչյուրն առաջ է քաշում խաղի իր կանոնները: Արդյունքում ստացվում է հին հեքիաթի պատկերը՝ ամենքը սայլը ձգում է դեպի իրեն, իսկ արդյունքում տուժում է հենց սայլը: Ամենավտանգավորն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես շարժվել առաջ, քանի որ անհնար և անիմաստ է խաղալ նախկին կանոններով, իսկ նոր համակարգ մշակել ոչ մեկը չի ցանկանում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ regnum.ru
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
645 reads | 19.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com