«ՄԱՅԴԱՆ-ՉԵՄՈԴԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ»
Վերջին դրամատիկ դեպքերը մեծ զգացմունքայնություն առաջացրեցին, իսկ ավելի ճիշտ մշտապես գոյություն ունեցող զգացմունքներին դրամատիկական երանգ հաղորդեցին, որոնց շարքին են դասվում, օրինակ՝ համայնքի գաղափարը, ցեղակիցներին փորձությունից և աղետից փրկելու ցանկությունը:

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացառություն չդարձան: Իսրայելի հրեաները իրենց հայրենակիցներին կոչեր են անում այլևս չհապաղել և փախչել խորտակվող նավից այնքան շուտ, որքան հնարավոր է:

Նման մակարդակի խոսակցություններ գնում են նաև ամենաբարձր պետական մակարդակով: Կնեսետի պատգամավոր Ռինա Ֆրենկելը դիմել է վարչապետ Բենյամին Նետանյահուին՝ խնդրելով շտապ կարգով իրականացնել Ուկրաինայում ապրող հրեաների տունդարձ: Ֆրենկելը օրինակ բերեց Եթովպիայում կատարված նմանատիպ քայլը, որը հնարավորություն տվեց փրկել հազարավոր հրեաների կյանք: Հիշատակվեց նաև ԽՍՀՄ փլուզման տարիներին «թեժ կետերից» իրենց քաղաքացիների դուրսբերումը, որը նույնպես հաջողված է համարվում իսրայելական իշխանությունների կողմից:

Այս պատվաբեր քայլից փորձեց ետ չմնալ նաև ներգաղթի հարցերով նախարար Սոֆա Լանդվերը, որը իր գլխավորած գերատեսչության անունից հայտարարեց, որ Իսրայելում իրենց հանգիստը վայելող բոլոր ուկրաինացի զբոսաշրջիկները կարող են դիմել տարածքային ՆԳՆ մարմիններ իրենց կարգավիճակի հարցում: Նշված էին նաև հեռախոսահամարներ, որոնք հասանելի էին և պատրաստ ամեն հարցով օգնություն ցուցաբերել Ուկրաինայի քաղաքացիներին:

Այս ամենը շատ հուզիչ և բարի է հնչում, պարզապես հեռու է իրականությունից:

Նախ Ուկրաինայում հրեաների փախուստ, հետապնդում կամ ճնշումներ ամենևին էլ չի նկատվում: Հեռանում են միայն նրանք, ովքեր պիտի հեռանային մինչև հուզումների սկսվելը: Բայց փաստն այն է, որ ներկայումս Ուկրաինան լքել ցանկացող հրեաները այնքան էլ չեն կարող հույսը դնել Իսրայելի վրա, քանի որ Կրևում գործող իսրայելական դիվանագիտական ներկայացուցչության եռալեզու կայքում գրված է, որ, սկսած մարտի 4-ից, դադարեցվում է ամեն տեսակի հյուպատոսական և այլ նմանատիպ ծառայությունների մատուցումը, ինչպես նաև հեռախոսազանգերին պատասխանելը:

Անհրաժեշտ է նշել նաև Իսրայելական կառավարության փաստացի դիրքորոշումը, որ, չնայած մտահոգվելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, այն ոչ մի ստույգ գործողություն չձեռնարկեց՝ չբացվեց արտակարգ շտաբ, որը պետք է իրականացներ Ուկրաինայում բնակվող հրեաների տեղափոխությունն Իսրայել: Հավանաբար այդ շրջանում նմանատիպ քայլը քաղաքական ավելորդություն կդիտվեր:

Իսկ վերջում կարող ենք հավելել, որ Ուկրաինայի ոչ մի քաղաքացի այդպես էլ չկարողացավ կապ հաստատել որևէ ՆԳՆ բաժնի հետ՝ կարգավիճակի հետ կապված հարցերով, ինչպես խոստացել էր նախարար Լանդվերը:

Իսրայելի նմանատիպ քաղաքականությունը պարզապես նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալ իրենց անհանգստությունը սեփական էթնոսի նկատմամբ, սակայն իրականում հիմք ունենալով միայն բարձրացնել սեփական կառավարության հեղինակությունը, որը, ամեն դեպքում, ստացվում է մեծ հաջողությամբ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ polosa.co.il
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1095 reads | 19.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com