ՂՐԻՄՆ ԸՆՏՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Մարտի 16-ի երեկոյան Ղրիմի բնակիչները Սիմֆերոպոլի գլխավոր հրապարակում սկսեցին տոնել իրենց հաղթանակը: Տեղական ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ ընտրական տեղամասերից ստացված տվյալները վկայում էին, որ Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել թերակղզու բնակչության 95 տոկոսը:

Այդ 95 տոկոսը ոչ մեկ չտեսավ, սակայն որ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 80 տոկոս, մեծ կասկածների տեղիք է տալիս: Ղրիմի թաթարները և ուկրաինացիները հիմնականում բոյկոտել էին ընտրությունները, իսկ այս երկու էթնիկական տարրերը կազմում են թերակղզու բնակչության 12 և 25 տոկոսը համապատասխանաբար: Նրանք չէին կարող համաձայնվել այն մտքի հետ, որ միանալու են Ռուսաստանին՝ թեկուզ լայն ինքնավարությամբ՝ դրանով փաստացի կտրվելով Ուկրաինայից:

Ղրիմի նոր իշխանությունները թերակղզու ամբողջ տարածքով պաստառներ էին փակցրել, որոնցում կոչ էր արվում քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին: Տեղական լրատվամիջոցները և ամենուր տեղադրված հսկայական էկրանները ներկայացնում էին Մոսկվային միանալու օգուտները՝ գազի գնի իջեցում, թոշակների ավելացում, ռուսական բուհեր դիմելու հնարավորություն:

Թաթարները այս ամենի վերաբերյալ իրենց տեսակետն ունեն: Նրանց հիշողություններում դեռ թարմ է երկրորդ համաշխարհային պատրերազմի տարիներին իրականացված թաթարների զանգվածային տեղահանությունը և աքսորը, որից նրանք կարողացան վերադառնալ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, այն էլ արևմտյան ուժերի, ոչ թե ռուսական աջակցությամբ: Թաթարները կարծում են, որ միացումից կարճ ժամանակ անց նրանց մասին ուղղակի կմոռանան:

Թերակղզու ուկրաինական բնակչությունն էլ իր սեփական ճակատագրի մասին է մտածում, քանի որ ռուսական զինված միջամտությունը նպատակ էր հետապնդում պաշտպանել «յուրայիններին»՝ ռուսներին: Մտավախություն կա, որ ռուս ազգայնականները կսկսեն հալածել ուկրաինացիներին իրենց ազգային պատկանելիության համար՝ առանց հաշվի առնելու սլավոնական ծագում ունենալու փաստը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
575 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com