ՇՏԱՊՈՂԸ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ




1. Ղրիմի ինքնորոշման վերաբերյալ թե′ պաշտոնական, թե′ ոչ պաշտոնական հայտարարությունները ցնցումային ազդեցություն ունեցան Թուրքիայի վրա, ստիպելով վերջինիս՝ գարնանային հովերով տարված, հիշել սեփական ցեղի արմատները՝ այն է՝ Ղրիմի սելջուկ-թուրքերին: 


2. Համաձայն Թուրքիայի արտգործնախարարի խոսքերի՝ իրենք առաջինը կշտապեն Ղրիմ, որտեղ գտնվում են իրենց նախնիների թողած մասունքները, իսկ Ղրիմի եղբայրները դժվարության մեջ են հայտնվել:

3. Թուրքիայի կողմից որդեգրված մեծամիտ ու հարևանների հետ զրոյական հաշվով խաղի ռազմավարությունը արաբական գարնան ձախողված օրինակով դարձյալ սայթաքեց: Թուրքիան կարծում է, որ, թերևս, Ղրիմը իր երկրին է, ուստի շտապում է այնտեղ, ինչպես եղավ Պաղեստինյան Գազայի, Լիբիայի, Եգիպտոսի կամ Սիրիայի դեպքում: Նույնիսկ մեր ժամանակաշրջանի պանթուրքիստները ունակ չեն դաս առնելու պատմությունից: Դրա վառ օրինակն է 1974 թվականը, երբ վերջիններս շտապեցին <<Կիպրոսի հյուսիսային շրջանի մասունքներին օգնելու>>, որի համար էլ քննադատվում են մինչ օրս:

4. Հետաքրքիր է հատկապես այն, որ հենց նույն սելջուկ-թաթարական մասունքներին հավատարիմ մնացող Թուրքիան տասնամյակներ է, ինչ շտապում է դառնալու ԵՄ անդամ երկիր:

5. 1918-1920 թթ.-ի թուրք-ստալինյան համատեղ դավադրությունը թուրքական շտապողականության ևս մեկ վկայությունն է, երբ հորինվեց խորքում թաթարական, բայց շինծու Ադրբեջան կոչվող <<Հանրապետություն>>-ը, որն այսօր պատուհաս ու անվտանգության իսկական սպառնալիք է դարձել հարևան երկրների՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության համար:

6. Այսօր, սակայն, Թուրքիայի արտգործնախարարը շտապում է Նյու Յորք՝ քարտուղար Բան Կի Մունին ներկայացնելու 2015-2016 թվականներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի (ԱԽ) ժամանակավոր անդամ դառնալու հայտը, որի քվեարկությունը տեղի է ունենալու աշնանը:
Այստեղ պարզ է, Թուրքիայի շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, անդամակցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին, նա ավելի է քաջալերվելու իր հայատյաց ու ժխտողական քաղաքականությամբ:

7. Եվ, վերջապես, ամփոփենք վերոգրյալը՝ դիմելով պարսկական դիպուկ ասացվածքին. <<Շտապելը սատանայի գործ է>> :
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
866 reads | 12.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com