ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԻՆՉՔԱ՞Ն ԿՆՍՏԻ ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Եթե Ղրիմը անցնի Ռուսաստանի իշխանության տակ, ապա վերջինս ստիպված կլինի հոգալ նաև թերակղզու բյուջեի մասին, որը ուկրաինական իշխանությունների համար տարեկան արժեր մոտ 1,1 միլիարդ դոլար: Սակայն ռուսների համար այդ ծախսերը ավելի կշատանան, երբ նրանք փորձեն տեղական բնակչության կենսամակարդակը բարձրացնել միջին ռուսական ցուցանիշներին հավասար:

Չնայած Ղրիմը համարվում է հանգստի մեծ պահանջարկ ունեցող վայր, այնուամենայնիվ այն ունակ չէ ամբողջովին հոգալ իր ծախսերը, իսկ միայն այս տարի ազգային բյուջեից վերցրել է մոտ 320 միլիոն դոլար: Եվ, հաշվի առնելով, որ մարտի 16-ին պետք է տեղի ունենա հանրաքվե, որտեղ Ղրիմի բնակչությունը որոշելու է, արդյոք մնալ Ուկրաինայի կազմի մեջ թե միանալ Ռուսաստանին, ապա հարց է առաջանում, թե առաջիկայում այդ միջոցները որտեղից են գալու:

Թերակղզու հանկարծակի ռազմականացումը ավելի կխորացնի իրավիճակը, քանի որ փողոցներում շրջող մետ 6000 զինվորականները, դրան գումարած ինքնապաշտպանական ուժերը ամենայն հավանականությամբ կվախեցնեն Ղրիմ այցելող տարեկան մոտ 6 միլիոն զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ուկրաինայի ցամաքային շրջաններ, իսկ եթե

Ղրիմը անջատվի, նրանց թիվը զգալիորեն կնվազի: Արսեն Յացենյուկը արդեն հայտարարել է, որ այս տարի այլևս ոչ մի օգուտ պետք չէ ակնկալել զբոսաշրջությունից:
Բացի այդ, ուկրաինական կենտրոնական իշխանությունների վրա դրված էր Ղրիմի բնակչությանը թոշակներ վճարելու պարտականությունը, որը, էլի, թերակզղու հնարավոր անջատման դեպքում Ռուսաստանն է ապահովելու:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես է պատրաստվում Մոսկվան լուծել այս խնդիրը, այն դեպքում, երբ այս տարի ռուսներիս սպասվում է 9 միլիարդ դոլարի պակասորդ: ՌԴ ֆիննախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստը: Բացի այդ, Կրեմլը նաև հսկայական գումարներ է ծախսում Հյուսիսային Կովկասի անհանգիստ շրջանների վրա:

Այս պահին Ղրիմը անհրաժեշտություն ունի իր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու մեջ, որը տեղական իշխանությունների հաշվարկներով կազմում է մոտ 3 միլիարդ դոլար: Թերակղզում չկա նաև սեփական խմելու ջրի աղբյուր և էլեկտրաէներգիա, որը նույնպես գալիս է Ուկրաինայի ցամաքային շրջաններից:

Այս բոլոր հարցերը լուծելու համար Ռուսաստանը ներկա պահին քիչ միջոցներ ունի: Իսկ Ղրիմը Ռուսաստանին այդ ամենի փոխարեն դժվար կարողանա ինչ-որ բան առաջարկել, բացի մի փունջ մեծ խնդիրներից: Ռուսական իշխանությունները որոշում կայացնելուց առաջ պետք է բոլոր հանգամանքները ծանրութեթև անեն՝ համոզվելու համար՝ արդյոք կարող են մարսել այդ ամենը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ online.wsj.com
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
898 reads | 10.03.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com