ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎՍ ԿՊԱՏԺԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Ադրբեջանի նկատմամբ սկսված միջազգային պատժամիջոցներին ու ճնշումներին միացել է Իսրայելը: Թել-Ավիվը իր քաղաքացիներին նախ կոչ է արել զերծ մնալ Ադրբեջան այցելելուց, ապա խորհրդարանի մակարդակով ընդունել է բանաձև, որով Բաքվին մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և հարևանների նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար:

Ադրբեջանը չարդարացրեց հրեաների սպասելիքներն ու զենք կուտակեց ոչ թե տարածաշրջանային գերտերություն դառնալու, այլ դրանք հակասեմիտական տրամադրություններ ստեղծող ահաբեկչական կազմակերպություններին հանձնելու համար: Սա Իսրայելի խորհրդարանում արտահայտված հիմնական մտքերից մեկն է: Հրեա պատգամավորները պահանջում են չեղյալ համարել ադրբեջանա-հրեական ռազմական պայմանագրերն ու դադարեցնել զենքի վաճառքը:

Պատգամավոր Օֆիր Ակինուսը ելույթում նշել է. «Դուք հիշում եք, որ 2011-ի փետրվարին ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանատան աշխատանքը կասեցվեց: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացրեց իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու ծրագրերի մասին: Այսօր էլ նույն պատմությունն է, Ադրբեջանը երբեք չի եղել մեզ համար ապահով կամ վստահելի գործընկեր»:

Հրեաներին հանգստացնելու համար Ադրբեջանը դիմեց փոքրիկ խորամանկության՝ սեպտեմբերի կեսին կազմակերպելով հակաիրանական գաղափարախոսություն քարոզող «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» նիստ և Իրանի հյուսիսային նահանգները հռչակելով «Հարավային Ադրբեջան»: Թեհրանից ստանալով առավել քան կոշտ ռազմական պատասխան՝ ադրբեջանցիները չէին կարող ենթադրել, որ միջազգային պատժամիջոցների շքերթին կմիանան իրենց վաղեմի դաշնակից ու ռազմական գործընկեր հրեաները: Ամռանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմանին սանձազերծած բախումների ժամանակ կրած պարտությունից հետո Ադրբեջանի նկատմամբ բացահայտ անվստահություն հայտնեց նաև Իսրայելի արգործնախարարությունը՝ հայտարարելով, որ այդ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը հաճախ է անհեռատես որոշումներ կայացնում, հետևաբար հրեաները պետք է զերծ մնան Ադրբեջան այցելելուց և իրենց կյանքը հավանական վտանգի ենթարկելուց:

«Հրեական Ռոշ ա Շանի, Յոմ Կիպուրի, Սիմհատ Տորի տոների ժամանակ ահաբեկչական գործողությունների վտանգ կա արտերկրում իսրայելաբնակ և մյուս հրեաների համար: Խորհուրդ է տրվում հրաժարվել Ադրբեջան այցելելու մտքից, քանի որ այնտեղ չկան անվտանգության համապատասխան երաշխիքներ: Ադրբեջանցի ահաբեկիչները մասնակցում են մարտական գործողությունների Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում»,-նշված է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Իսրայելի հարված միակը չէր: Ադրբեջանից երես թեքեց նաև Միացյալ Նահանգները՝ հրաժարվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից, որի համաձայն, Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զենքը պետք է էժան գնով տրամադրվեր Ադրբեջանին:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
849 reads | 01.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com