ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԵՅՐ ԷԶ ԶՈՐԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Սիրիայի Դեյր-Էզ-Զոր անապատի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու կապակցությամբ:

«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
704 reads | 23.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com