ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԵԼ ՀՀ-Ի ՀԵՏ
Եթե Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, չի նշանակում, որ մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները այդ պետության հետ: Եվրամիությունը շարունակելու է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, իբրև առանձին կառույցի:

Ըստ NEWS.am-ի՝ հայտարարել է Süddeutsche Zeitung պարբերականի խմբագիր, քաղաքագետ Շտեֆան Կոռնելիուսը:

Նրա համոզմամբ, խոսք չի գնում ԵՄ-ի և ԵՏՄ-ի մրցակցության մասին, կամ թե որ միությանը կհաջողվի առավել շատ երկրներ ներգրավել իր կազմում: Եվրամիությունը կառույց է, որին անդամակցել պետք է ձգտեն պետություններն իրենք, այլ ոչ թե այն ինքը պետք է ձգտի առանձին երկրներին գրավել դեպի այդ միությունը:

Եվրամիությունն իր կազմում ընդունում է այն պետություններին, որոնք իրենց անդամակցությսմբ լրացուցիչ կոնֆլիկտներ չեն բերի այդ կառույց: Բնականաբար, քանի դեռ, օրինակ, Թուրքիան և Ուկրաինան տարածքային վեճեր ունեն և չեն լուծել հարևան երկրների հետ իրենց խնդիրները, անդամակցության հարց չի կարող լինել: 

Եվրոպացի քաղաքագետը նաև հայտարարել է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում չպետք է սպասել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
582 reads | 15.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com