ԱՄՆ-Ը ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄ ԹՐԾՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Արտգործնախարությունը տարածեց հաղորդագրություն, որ ամերիկացի՝ իրաքյան պատերազմում հռչակված գեներալ Ջոն Ալենը, ով ավելի ուշ առաջնորդել է ամերիկյան ուժերն Աֆղանստանում, նշանակվել է Միացյալ Նահանգների կողմից կազմավորված Միջազգային դաշինքի համակարգող. կոալիցիայի առաքելությունն «Իսլամիստական պետություն» կազմակերպության վերացումն է:

Արտգործնախարարության խոսնակն իրազեկելով լրագրողներին, որ Ջոն Ալենը նշանակվել է նախագահի հատուկ ներկայացուցիչ Դաշինքում, մատնանշել է, որ նրան այդ պաշտոնում նշանակել է ԱԳ նախարար Ջոն Քերին:

Խոսնակը նաև տեղեկացրել է, որ Արտգործնախարարության՝ Իրաքի և Իրանի հարցերի պատասխանատու դիվանագետ Բրեթ Մաքգորքը նշանակվել է գեներալ Ալենի տեղեկալ:

2011-2013 թթ.-ին գեներալ Ջոն Ալենին է վստահվել Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի հրամանատարի բարձր պաշտոնը:
2012թ.-ի հոկտեմբերին նա նշանակվել է ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատար՝ զբաղեցնելով ամենաբարձր պաշտոններից մեկն ամերիկյան բանակում: Կարճ ժամանակ անց պաշտոնազուրկ է արվել՝ անանուն զրպարտանքի պատճառով: Սակայն շուտով արդարացվելով՝ անցել է թոշակի (/2013 թ.-ի փետրվարին):

Aljazeera -ն հիշեցնում է, որ գեներալ Ալենը նախքան Աֆղանստան մեկնելն աշխատել է որպես հրամանատարի տեղակալ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում՝ իր դերակատարումն ունենալով ամերիկյան ռազմական գործողություններում՝ կատարված Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:

2006-2008 թթ առանձնակի հռչակ են բերել գեներալին. այդ ժամանակ նա ղեկավարում էր ամերիկյան ուժերն Իրաքի արևմուտքում՝ միաժամանակ հաջողված հարաբերություններ հաստատելով տեղի սուննի ցեղապետների հետ, որոնց հետ ձևավորված խորհուրդների և ամերիկյան ուժերի միասնական գործողությունների շնորհիվ, ի վերջո, Ալ-Կաիդան դուրս հանվեց սուննիներով բնակեցված շրջաններից:

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
700 reads | 14.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com