ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԳՐԱՎԻ՞ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը, որը Ռուսաստանն անվանում է «սառեցված հակամարտություն», ռուսական զորքերի համար արդարացում է՝ տարածաշրջան մտնելու և երկու կողմերին էլ պարտավորեցնելու համար: Ամերիկյան «The New York Times» պարբերականում գրել է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: 

News.am-ը թարգմանել է հոդվածը, որտեղ հեղինակը գրում է, թե «հենց որ ռուսական զորքերը տեղում լինեն, կողմերից ոչ մեկը չի կարողանա սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՝ առանց մտահոգվելու Մոսկվայի կողմից վրեժի լուծումից: 

Բացահայտ պատերազմի վերսկսումը Ռուսաստանին առիթ կտա լրացուցիչ ուժեր ուղարկել՝ խաղաղարար առաքելության անվան ներքո: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող է նաև խափանել գազատարի կառուցման խոշոր նախագիծը, որի համաձայնությունը ձեռք է բերվել 2013-ի դեկտեմբերին, և որը կարող է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից: Սակայն զարմանալի է, որ ամերիկյան պաշտոնյաները, 
արձագանքելով ընթացիկ մարտական գործողություններին, ասացին, որ «ողջունում են» Ռուսաստանի հովանու ներքո բարձր մակարդակի հանդիպումը: Մի՞թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանի և Ուկրաինայի օրինակով: Կովկասում հակամարտության սրումը կանխելու և Պուտինին նոր հողեր գրավելու առիթից զրկելու համար ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պետք է հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ Ամերիկան չի լքել Հարավային Կովկասը: 

Արևմուտքը ռազմավարության կարիք ունի, որպեսզի դիմակայի Մոսկվայի կողմից ևս մեկ տարածաշրջանի գրավմանը: Լեռնային Ղարաբաղը, որքան էլ հեռավոր լինի, Ռուսաստանի ջանքերում հաջորդ ճակատն է՝ կորցրած կայսրությունը վերականգնելու համար: Եթե թույլ տրվի, որ Հարավային Կովկասը կորցնի Ռուսաստանի հանդեպ իր ինքնիշխանությունը, ապա այդ մահացու հարված կլինի Ամերիկայի՝ նախկին Խորհրդային Միության տարածքում և նրա սահմաններից դուրս դաշինքներ կնքելու և դրանք պահպանելու արդեն կրճատված հնարավորությունների համար»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
746 reads | 15.09.2014
|
avatar

avatar
0
1
Հարգելի՛ խմբագրական կազմ,

Արդյոք հնարավո՞ր չէր «արտատպելուց» (copy-paste) բացի, գրել Բրենդա Շաֆերի տխրահռչակ հեղինակությունից, ձեռքբերումներից, որոնց անդրադարձել են The New York Times-ն ու Harper's Magazine-ը

http://www.nytimes.com/interactive/2014/09/07/us/07thinktank-docs4.html?_r=0
http://archive.today/MQBL

, կամ սկզբնական հոդվածի վերնագիրը փոխելուց առաջ նայել արդյունքին:

Կարո՞ղ եք պատասխանել:

Շնորհակալություն:

Հարգանքով,
Գոռ
avatar
0
2
Հարգելի Գոռ,
սա վերլուծություն չէ, այլ մեկ ուրիշ պարբերականի հրապարակման արտատպություն՝ առանց խախտելու հեղինակային իրավունքները: Եթե Դուք կարող եք գրել տվյալ հեղինակի և նրա աշխատանքների մասին կարևոր և որակյալ աշխատություն, ապա մենք ուրախ կլինենք այն հրապարակել մեզ մոտ:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com