ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵ՞Ր, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին երկու ամսում երկու դեսպաններ նշանակեց Հայաստանի համար կարևոր երկրներում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ լեգենդար մարզիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն էլ՝ Վրաստանում դեսպան: Հատկապես այս երկրորդ նշանակումը բավական արտառոց էր ՀՀ դիվանագիտության պատմության մեջ, թեև ՀՀ իշխանությունը մեր երկրի համար կարևոր գործընկեր պետություններում դեսպաններ է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր նույնպես դիվանագետներ չեն եղել, եղել են նախկին նախարարներ կամ գործարարներ: Դեսպանների կարևոր պաշտոններում մասնագետներ նշանակելու անհրաժեշտության մասին 1in.am-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են ՔԴՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: 

- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը բավական աղմկոտ նշանակում կատարեց՝ Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով: Ձեր կարծիքով` ինչո՞ւ նման նշանակում կատարվեց, և արդյոք լեգենդար մարզիկը կարո՞ղ է նույնքան լեգենդար լինել նաև դիվանագիտության բնագավառում: 

Խոսրով Հարությունյան- Ես Յ. Վարդանյանին անձամբ ճանաչում եմ, ծանոթ եմ նրա մարդկային որակներին: Նշանակումը արտառոց է, թե ոչ` ես այդ կարծիքին չեմ: Անշուշտ, Վրաստանն ունի իր կարևոր նշանակությունը, և հայ-վրացական հարաբերություններն արտաքին քաղաքական ասպեկտում առանձնահատուկ դերակատարում ունեն: Բայց արդյո՞ք մենք ի սկզբանե կարող ենք ասել որ պարոն Վարդանյանն այլևս ձախողված է որպես դեսպան: 

- Բայց մենք չենք էլ կարող համոզված լինել, որ սպորտսմենը կարող է հաջողակ դեսպան լինել: 

Խոսրով Հարությունյան- Կոնկրետ դեպքը քննարկելիս պետք է հասկանալ, թե որ երկրում, որտեղ նա հեղինակություն ունի, և դա որքանով կարող է օգտակար լինել տվյալ դեպքում հայ-վրացական հարաբերությունների համար: Այս առումով, կարծում եմ, Յ. Վարդանյանը կարող է շատ օգտակար դերակատարություն ունենալ: Ժամանակը ցույց կտա, թե որքանով եմ ես ճիշտ: 

- Պարոն Նավասարդյան, Դուք հույս ունե՞ք, որ Յ. Վարդանյանը կարող է լավ դեսպան լինել և հայ-վրացական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: 

Արման Նավասարդյան-Եթե համեմատենք ամերիկյան 100 տարվա, Ռուսաստանի 300 տարվա, Եվրոպայի 500 տարվա դիվանագիտության հետ, անշուշտ, մեր դիվանագիտությունը երիտասարդ է: Բայց ես կարծում եմ, որ այս 20 տարիների ընթացքում ԱԳ նախարարության ընդերքում աճել են այնպիսի դիվանագետներ, որոնք ունեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ և կարող էին նշանակվել նույն Վրաստանում, որը շատ կարևոր, առանցքային նշանակություն ունեցող երկիր է մեզ համար: Եվ իմ կարծիքով` դրսից մեկին բերելը և դեսպան նշանակելը լավ պրակտիկա չէ: Այս պրակտիկան այսօր մերժվում է այն երկրների կողմից, որոնք 100 տարի առաջ դա ունեցել են: Այդ պրակտիկան այնպիսի վիճակի հասցրեց, որ ամերիկացիներն իրենց դիվանագիտության մեջ ունեցան մեծ ձախողումներ: ՌԴ-ն հրաժարվեց խորհրդային տարիների այդ պրակտիկայից: Այնպես որ, հնարավորինս պրոֆեսիոնալների նշանակումն օպտիմալ տարբերակ է: Հատկապես այն երկրներում, որոնք ունեն շատ կարևոր նշանակություն: Եթե Յ. Վարդանյանը կարողանա այնտեղ իր մարդկային հատկանիշներով, իր անցած ճանապարհով հավասարակշռել, կարգավորել Վրաստանի հետ մեր բարդ հարաբերությունները, փառք ու պատիվ իրեն: Դիվանագիտության մեջ հատկապես վրացական գործընկերների պարագայում, և ընդհանրապես լավ բարեկամական հարաբերությունները զգացմունքային կամ հեղինակության վրա հիմնված չեն: Բոլոր երկրներն ունեն իրենց ազգային, պետական շահերը, իսկ Վրաստանի շահերն այստեղ, դժբախտաբար, շատ հաճախ բախվում են մեր շահերի հետ: Ես նկատի ունեմ վրաց-ադրբեջանական հարաբերությունները, վրաց-թուրքական և վրաց-ռուսական հարաբերությունները: Չվերադառնանք Յ. Վարդանյանին, բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է պրոֆեսիոնալ ճանապարհով գնալ և այնտեղ նշանակել շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող դիվանագետի: 

- Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը իր ոլորտում ոչ պակաս պրոֆեսիոնալ Շառլ Ազնավուրն է, Ռուսաստանում ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը, Ուկրաինայում տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը: ԱՄՆ-ում վերջերս դեսպան նշանակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ ԱՄՆ Լոս Անջելես և Ֆրանսիայի Լիոն քաղաքներում հյուպատոսներ են նշանակվել ռուսաստանահայ գործարար Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները: Դանիայում և Նորվեգիայում` նորից գործարար Հրաչյա Աղաջանյանը և այդպես շարունակ: Այս երկրներում ու քաղաքներում կան հայկական մեծ համայնքներ: Վերը նշված դեսպանները կարո՞ղ են մեր երկրի դիվանագիտական հարաբերությունները բավարար մակարդակի վրա պահել, միաժամանակ արդյունավետ աշխատել հայ համայնքի հետ:

Արման Նավասարդյան-Բարդ հարց է: Դիվանագիտության մեջ լավագույն տարբերակն այն է, երբ երիտասարդ հասակից սկսում են բոլոր աստիճաններով բարձրանալ և հասնել մինչև դեսպանի աստիճանի: Այսինքն՝ խոհանոցը ներսից իմանալ և ունենալ անհրաժեշտ բարոյակամային հատկանիշներ: Իսկ թե սրանցից ով ինչ կարող է անել, ես շատ եմ դժվարանում ասել: Չի կարող մեզ չզգուշացնել այն երևույթը, որ Հայաստանի նման փոքր երկրներում սա շռայլություն է: Ամերիկյան ոչ պրոֆեսիոնալ դեսպանին, որևէ երկրում տապալվելու դեպքում, ոչ մեկը ոչինչ չի ասի, բայց մեր դեսպանի նկատմամբ պահանջը շատ ավելի մեծ է, և քաղաքական առումով նրա ծանրաբեռնվածությունը շատ ավելի ծանր է՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, ինչ մենք հիմա ունենք մեր տարածաշրջանում: 

- Դժգոհություններ են հնչում, որ այլ երկրներում Հայաստանի դեսպաններից շատերը դարձել են մեր երկրից մեկնող պաշտոնյաներին դիմավորող կամ ճանապարհող մարդիկ: Կամ նրանք այլ երկրներում իրենց բիզնես գործունեությունը և ոչ թե ՀՀ դիվանագիտությունն են զարգացնում: Որոշ դեպքերում դեսպան կամ հյուպատոս նշանակվելը տվյալ մարդու համար էլիտար կարգավիճակի հարց է լուծում: Օրինակ՝ նույն Սարկիսով եղբայրները կամ Դանիայում դսպան Հ. Աղաջանյանը: 

Խոսրով Հարությունյան- Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, Սարկիսով կլինեն, թե՝ ով: Ես արտահայտվում եմ այն մարդկանց մասին, ում ճանաչում եմ: Անկեղծ ասած, ես այստեղ եմ լսել այդ մասին, թե ինչն է դրդապատճառը, որ նրանց են նշանակել: Դիվանագիտությունը շատ բարդ ոլորտ է, բայց հետախույզ պատրաստելը հե՞շտ է: Դա նույնպիսի պատասխանատու ոլորտ է: 

- Իսկ նույն տրամաբանությամբ խոհարարին կամ հյուսնին կարո՞ղ ենք հետախուզության ուղարկել: 

Խոսրով Հարությունյան- Պարուհին էլ է հետախույզ լինում: 

Արման Նավասարդյան-Հետախույզ կա, հետախույզ էլ: 

Խոսրով Հարությունյան- Նման նշանակումներում արդյոք մենք չպե՞տք է առաջնորդվենք նաև տվյալ մարդու անհատական առանձնահատկություններով: Առավել ևս մի պետության մեջ, որտեղ այդպիսի կադրային պոտենցյալ ձևավորելու դարբնոց չկա: Մեր համալսարանական ֆակուլտետները, որոնք արտաքին հարաբերությունների ոլորտի մասնագետներ են պատրաստում, ըստ էության, պատրաստում են պատմաբանների: Եվ նույնիսկ խիստ կասկածելի է, թե այդ ֆակուլտետը գերազանց ավարտողը կարո՞ղ է լինել որակյալ դիվանագետ: Եվ այս նշանակումներն անհամեմատ ավելի արդյունավետ կլինեին, եթե անցնեին նաև Ազգային ժողովի խողովակներով: Բայց եթե դա այդպես չէ, դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկին կամ մեծ մասին կարելի է չվստահել: Նույնիսկ եթե նրանք իրենց դիվանագիտական կարիերան չեն սկսել Արտաքին գործերի նախարարությունից:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1435 reads | 12.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com