ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԴՈՒՌԸ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՅԾԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






«Հայաստանը բացում է դուռը»: 
Այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել թուրքական Թարաֆ թերթում, որտեղ բացահայտվում է, թե իբրև Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերից բացել Հայաստանի հետ սահմանը և բանակցել դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար: Վերլուծաբանները չեն կասկածում՝ նախագահի ընտրությունից առաջ սա պրիմիտիվ խայծ էր, որով թուրքերը փորձում են կերակրել Թուրքիայի մեծաքանակ հայերին ու արևմտյան գերտերություններին:

«2015 թվականի ապրիլին Հայաստանն ու հայկական սփյուռքը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայերը ամբողջ աշխարհում աշխատանքներ են տանում իրենց տառապանքների միջազգային ճանաչման և աղմուկ բարձրացնելու համար: Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է նվազեցնել դրա ազդեցությունը: Առաջին քայլը ապրիլին հայերին ուղղված Էրդողանի ցավակցությունն էր՝ ասելով, որ մենք կիսում ենք մեծ ցավը»:

Սա հատված է թուրքական Թարաֆ թերթի սենսացիոն հրապարակումից: Շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց այստեղ առաջին անգամ Հայոց ցեղասպանություն տերմինը գրվում է առանց չակերտների և առանց այսպես կոչված ածականների: Թուրքական պարբերականի երկրորդ բացահայտումը Հայաստանի հետ սահմանի բացման մասին է: Հրապարակման հեղինակ Հուսեյն Օզայը նշում է, որ ունի ապացույցներ սեպտեմբերին երկու երկրների սահմանի բացման վերաբերյալ, առաջին անցակետն էլ իբրև լինելու է Մարգարայի մոտ:

«Վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգով արվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի մինչև սեպտեմբերի 30-ը սահմանը բացվի: Թուրքական կողմից դա կլինի Ալիջանի, իսկ հայկական կողմից Մարգարայի մաքսակետերի միջոցով: Սահմանին մոտ Թուրքիան 7 կմ ճանապարհ է ասֆալտապատել, մաքսակետում տեղադրել համապատասխան սարքավորումներ: Հայաստանն ու Թուրքիան արդեն անցկացրել են դիվանագիտական խորհրդակցություններ»:

«Թարաֆ»-ի այս հրապարակման առաջին արձագանքը, որքան էլ զարմանալի է, եղավ ոչ թե Երևանից կամ Անկարայից, այլ Բաքվից: Իլհամ Ալիևի զայրույթը նույնքան մեծ էր, որքան 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ. «Եթե Անկարան կատարի այդ քայլը, ապա մեծ վիրավորանք կհասցնի եղբայր Ադրբեջանին: Մենք չենք կարող հանդուրժել, որ ձախողվի հայերի շրջափակումը: Դա կլինի դավաճանություն մեր նկատմամբ»:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույն օրը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ դա ԱՄՆ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է: «Վաշինգտոնն է Թուրքիային հրահրել է բացել Հայաստանի հետ սահմանը, եւ հենց այդ նպատակին են ծառայել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք կապված չէին որեւէ այլ հարցի հետ»,-ասաց դեսպանը:

Շաբաթվա թիվ մեկ տարածաշրջանային լուրը մեկնաբանեցին ոչ միայն հայ և թուրք, այլև գերտերությունների ներկայացուցիչ փորձագետներ:

Այս անգամ էլ նախագծի ճարտարապետ համարվեց Ահմեթ Դավութօղլուն, որի գաղափարն են նաև «համատեղ ցավի» ու «արդարացի հիշողության» տերմինները: Օգոստոսի 10-ին սպասվող նախագահի առաջին ընտրությունից առաջ գցված խայծը երկու թիրախ ունի. առաջինը արևմուտքն է, որ նախագահի պաշտոնում Էրդողանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ և նույնիսկ կընդունի ցեղասպանության փաստը:

Երկրորդ խայծը ներքաղաքական է՝ Ստամբուլի մոտ 100.000 և Արևմտյան Հայաստանի ավելի քան 4 մլն հայերի ձայնը կարող է որոշիչ լինել նախագահի աթոռի պայքարում: Ցեղասպանության փաստն ընդունել ու հայերի համակրանքը շահելու հույս ունի նաև քուրդ թեկնածու Սելլահաթին Դեմիրթաշը: Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, նախագահի երրորդ թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հասկանալի պատճառներով չի կարող հենվել հայերի վրա: Չնայած Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակը հուլիսի 5-ին հերքեց սահման բացելու լուրը, բայց հայերին ուղղված նոր խոստումներ կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ կենացները օր օրի ավելի կքաղցրանան: Ամերիկայի օրինակին հետևելով՝ այստեղ էլ հայերի ձայնի համար թուրք թեկնածուներն են խոստանում ճանաչել ցեղասպանությունն ու բացել Հայաստանի հետ սահմանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1953 reads | 06.07.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com