ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ

‘Մեր նպատակն է պաշտոնական պատմագրության անտեսած, նույնիսկ խեղաթյուրված իրականությունները ֆիլմերի միջոցով ի ցույց դնել, արյունոտ վերքերը վիրակապելու գործում մեր ներդրումն ունենալ…’



Մատնանշել էինք, որ ժողովրդական դիվանագիտության համար լրագրությունն ու հաղորդակցությունը, այնպես էլ արվեստի տարբեր ճյուղերն ընդգրկող մշակութային միջոցառումները կարևոր գործիքներ են… շարունակում ենք նույն ոգով…

Թուրքիայից Հայաստան, մեր կողմից հրավիրված / իրենց գալու մեջ դերակատարում ունեցած տարբեր բնագավառներից արվեստի գործիչների գնալուց հետո, նստվածքը դեռ երկար ժամանակ մնում և իր հետքն է թողնում մարդկանց տպավորությունների վրա...

«Կովկասի ամենաանատոլիական հասարակություն» տիտղոսն ունեցող Հայաստանի ժողովուրդը անատոլիական հյուրասիրության ավանդույթները այսօր էլ շարունակում է: Եթե ինչ-որ հարցի շուրջ առարկություն ունենան, կասեն` կարող է սխալ հասկացվի, կամ էլ նրանց գնալուց հետո, իրենց անհանգստացնող հարցերը կուղղեն...

Տարիներ առաջ այս նրբանկտաությունը չէինք հասկանում  և ասում էինք, օրերով միասին էիք իրենց հարցնեիք, երբ դեռ այստեղ էին...

Տարիների ընթացքում տարբեր հասարակությունների մեջ երկար ժամանակով ապրելու արդյունքում ճակատագրի կամոք ձեռք բերած փորձառությամբ հասկացանք, որ բոլոր տեղերում էլ գրեթե նույնն է` Փարիզում, Ստամբուլում, Կեսարիայում, Երևանում, Տիգրանակերտում... Նույնիսկ հասկացանք, թե արվեստագետների այցելություններից հետո, որ հասարակության մեջ, ինչ հարցեր են առաջանում ուղղված նրանց:

Արվեստագետների գնալուց հետո հավանական հարցերը, որոնք հասարակությունը պետք է ուղղեր, մենք սկսեցինք նրանցից առաջ բարձրաձայնել: Սկզբում դա զարմանք առաջացրեց, բայց բոլորի համար հանգստացնող եղավ...

Հյուրընկալողների «փեշերից հետաքրքրության քարերն այդպիսով մեր փեշերի մեջ ենք հավաքում»: Ժողովրդական դիվանագիտության-պարզ միջոցառում կազմակերպողի տարբերությունն էլ սա է արդեն...

Հրանտ Դինքի հետ` մեկը մյուսին մոտ և այդքան էլ հեռու...

Ֆրանկֆուրտում մի ծանրակշիռ հասարակական կազմակերպություն կա, որ հիմնել են Ալի Էրթեմն ու Բյուլենթ Գյուլը իրենց ընկերների հետ: Կազմակերպությունը կոչվում է Ընդդեմ ցեղասպանության կազմակերպություն և լայն ճանաչում ունի թուրքիացիների, հայերի, ասորիների, քրդերի, իսլամական, աշխարհիկ, ալևի, հրեա, հույն, պոնտոսի հույների, համշենցիների շրջանում, պաշտոնական շրջանակների և հասարակության կողմից ճանաչված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ն, Հայաստանը, Շվեդիան, Ադրբեջանը...

Սա մի կազմակերպություն է, որը նպատակ ունի հիշեցնել և հասարակություններին տեղեկացնել տարբեր ցեղասպանությունների մասին, ինչպես օր` 1945 թ-ին Ալժիրում ֆրանսիացիների իրականացրած ցեղասպանությունը մուսուլմանների նկատմամբ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանությունը հրեաների, գնչուների, հաշմանդամների, համասեռամոլների և  մասոնների նկատմամբ, 1994 թվ-ին Ռուանդայում, տուտսիների և հանդուրժողական խուտուների դեմ ցեղասպանությունը, 1492 թ-ին Ամերիկան նվաճողների կատարած     ցեղասպանությունը, բնիկների նկատմամբ և այլն:

Օսմանյան կայսրությունում հեղաշրջմամբ իշխանության եկած, Երիտթուրք անվանվող Իթթիհաթ վե Թերաքքի կուսակցության` 1915 թ-ին և դրանից առաջ հույներ, քրդեր և հայերի դեմ կատարված ցեղասպանությունն էլ է ցանկում ներառված իհարկե:

1999 թ-ի ապրիլի 24-ին ՀՀ-ում աշխարհից ցեղասպանության հուշարձան այցելողների թվում էր նաև թուրք-քրդական պաշտոնական պատվիրակություն, որը կազմվել էր հենց կազմակերպությանս  կողմից:  

Այս  այցի կազմակերպումն  սկզբից մինչև վերջ իրականացրինք Ժան կլոդ քեբաբչյանի հետ:  Այդ ժամանակ ինչեր ասես լսեցինք դրա կապակցությամբ, որ իբր ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով խումբ ենք բերել և այս ամենի ետևում Թուրքիայի մատն է խառը...

Իհարկե, դրական արձագանքներ էլ եղան, որոնք որոշիչ դարձան հետագայում էլ... Սակայն անընդհատ նույն բաները բացատրելը հոգնեցուցիչ էր...

Տարիների ընթացքում ձևավորված նախապաշարումները կոտրելը սփյուռքում դժվար էր, Հայաստանում` ոչ այնքան:

Պատճառը պարզ էր իրականում. ցեղասպանության անմիջական պտուղը, սփյուռքն էիր  և ոչ թե Հայաստանը…

Այդ իսկ պատճառով ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի և ամուսնու պրոդյուսեր, գրող-  ուսումնասիրող, Քյազըմ Գյունդողանի “Վանքի երեխաները” ֆիլմի երևանյան գալայի ժամանակ, որ կազմակերպել էինք Արևմտահայերի Ազգային կոնգրեսի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արագած Ախոյանի շնորհիվ, մի ծանուցաթերթիկ էինք    պատրաստել:

Ահավասիկ, նրանց վերադառնալուց հետո թե ինչ հավանական հարցեր կառաջանային հայաստանցիների մոտ, այդ պատասխանները նախօրոք զետեղել էինք թերթիկի մեջ:

Բացման խոսքում, դարձյալ իմ կողմից իրենց ներկայացնելու ժամանակ ինչ անհրաժեշտ էր ասել էի: Ինչպես ասացինք` թե հրավիրողվողների, թե հրավիրողների համար շատ հանգստացնող էր այս ձևաչափը… Ինչպե՞ս: Ահա այսպես…

Դերսիմցի այս խիզախ զավակներին` Նեզահաթ և Քյազըմ Գյունդողաններին ձեզ համար հարցրինք` “Լավ, իսկ ինչո՞ւ այսպիսի խնդրահարույց մի թեմայի վրա կենտրոնացաք: Ինչո՞ւ այսպիսի մի ճանապարհ ընտրեցիք:

Նեզահաթ և Քյազըմ Գյունդողանների խոսքը սա էր…        
                                                               
‘(…)Մեր նպատակն է պաշտոնական պատմագրության անտեսած, նույնիսկ խեղաթյուրված իրականությունները ֆիլմերի միջոցով ի ցույց դնել, արյունոտ վերքերը վիրակապելու գործում մեր ներդրումն ունենալ…
2004 թ-ից Դերսիմի պատմության, մշակույթի և բնության վերաբերյալ բանավոր պատմության մեթոդով ուսումնասիրություններ ենք կատարում, վավերագրական ֆիլմեր նկարում և այս թեմաների շուրջ գրքեր գրում: Մեր առաջին վավերագրական ֆիլմը Դերսիմում ջրամբարների կառուցման բնապահպանական, մշակութային և հասարակական  հետևանքներին անդրադարձող “Եթե Մնձուրը չհոսի” ֆիլմն է:.

Մեր երկրորդ վավերագրական ֆիլմը, 72 տարի անց Դերսիմի ցեղասպանությունը օրակարգային հարց դարձրած և այս թեմայի շուրջ բանավեճերի աղբյուր հանդիսացած “Երկու բուռ մազ. Դերսիմի կորուսյալ աղջիկները” ֆիլմն է: (2010).

Մեր երրորդ ֆիլմը Դերսիմի ցեղասպանությունից հետո ապրված ցնցման և հիշողության կորուստին անդրադարձող, միևնույն ժամանակ առերեսման համար ճանապարհ հարթող “Hay Way Ժամանակ” ֆիլմն էր (2013):  

Չորորդ ֆիլմը երկու ցեղասպանություններով հայերի ողբերգությունը պատմող “Վանքի երեխաները” ֆիլմն է…  

Այս աշխատությունների և ուսումնասիրությունների արդյունքում  ի հայտ եկան նաև մեր հեղիանակած գրքերը` Դերսիմի կորուսյալ աղջիկները- ցեղասպանություն Չենեքու, Քահանայի թոռները` Դերսիմցի հայեր 1, որոնք հակադրվում են իսլամական և թուրք ազգայնական պատմագրության թեզերին:

Օսմանյան պատմությունը ոչ իսլամ հանրույթների իսլամացման պատմությունն է, իսկ Թուրքիայի Հանրապետության պատմությունը ոչ թուրք ինքնությունների թուրքացման և իսլամացման պատմությունն է:

1914 թ-ի հույների,  1915 թ-ի հայերի և 1937-38 Դերսիմի ցեղասպանությունը, որոնք մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են,անտեսվում են այս պատմագրության կողմից:  Եվ քանի որ այդ գաղափարախոսության հետ առերեսում չի իրականացել, չի դատապարտվել, նոր հանցանքների ենք ականատես լինում…  

Թուրքիայի իրականացած Դերսիմի ցեղասպանության երկրորդ սերունդի տուժողներն ենք: Պատմ- հասարակական հարցերին նայում ենք մարդու իրավունքների արժեքային համակարգի տեսանկյունից: Ուզում ենք մաս կազմել Դերսիմի ցեղասպանությունը պարզաբանելու, պատմելու և առերեսմանը նպաստելու գործում:  Կարող ենք ասել, որ առաջընթաց արձանագրել ենք: Դերսիմի իրականություններն ի ցույց դնելիս հայ ժողովրդին չանդրադառնալը ուրացում կլիներ: Այդ պակասը փորձեցինք լրացնել  ‘Քահանայի թոռները’ գրքով և ‘Վանքի երեխաները’ ֆիլմով:..  

“Մեր նպատակն է պատմագրության անտեսած, նույնիսկ խեղաթյուրված իրականությունները ֆիլմերի միջոցով ի ցույց դնել, արյունոտ վերքերը վիրակապելու գործում մեր ներդրումն ունենալ…”  
Ահա Գյունդողանների էությունը և նրանց խոսքը… Մարդ հպարտություն է զգում, որ ճանաչում է այս մարդկանց…

Իմ հաջորդ գրության մեջ փորձելու եմ անդրադառնալ, մեկնաբանել, թե ովքեր են այս մարդիկ, ինչու են այս գործերով զբաղվում, Թուրքիայի հասարակության մեջ ինչպես են ի հայտ գալիս նման մարդիկ և ինչու:

Այս հարցերն ու այս հարցերի մեր պատասխանները կներկայացնենք հաջորդիվ…
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
332 reads | 07.07.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com