ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ






2017 թվականի Զատկի տոնին համընկնող Ապրիլի 16-ի Թուրքիայի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրությունը դուրս եկավ Թուրքիայի սահմաններից և տարածվեց ամենուր...

Հասկանալի երևույթ է...

1991 թ-ին ՍՄԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, համատարած հակասովետական լոբբիի դեմ մի հակաքայլ կատարեց...
Հսկայական երկիրը ներսից կրծոտվելու արդյունքում չէր ավելի երկար պայքարել: Այս բանը տեսնող և հասկացող Գորբաչովն էլ, որոշեց գոնե գնալիս մի մահացու հարված հասցնի: Դա էլ այսպես արեց...

Չսպասելով, որ լոբբին իրեն հարմար ժամանակ մահացու հարված հասցնի, ավելի վաղ ինքը իրականացրեց դա և անձամբ կործանեց հսկայական երկիրը...

Այսպիսով` ԽՍՀՄ-ը վերացնելուց հետո ինչը ոնց ենք անելու հարցի պատասխանը չունեցող, չհաշվարկած և անպատրաստ վիճակում հայտնվեց հակասովետական լոբբին, Գորբաչովի այս քայլից հետո...

Աշխարհի ֆինանսական շրջանակները և դրանց պաշտոնակատար երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ, ջրից ելած ձկան իրավիճակում սկսեցին ամեն ինչ արագ-արագ անելու ջանալ, որի արդյունքում էլ արյունալի իրադարձություններ սկիզբ առան, որոնք դեռ շարունակվում են...
Քանզի Գորբաչովի` ներսից պայթեցնելու արդյունքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկիզբ առած ճանապարհին մի հեռաչափ քար էր այս հանրաքվեն:

ՄԻՇՏ ՇԱՆՏԱԺ-ԲԼԵՖ ԱՆՈՂ ԵՎ ԴԻՄԱՑՆ, ԲԼԵՖՆ ԱՆՑՆՈՂ ՄԻ ԶՈՒՅԳ...

1900-ական թ-ի սկզբին արևմտյան երկրների կողմից լքված և առանց դաշնակցի մնացած Ռուսաստանին, Օսմանյան Թուրքիան վախեցնում էր հենց նրա քթի տակ արևմտյան իմպերիալիստների հետ դաշնակցելու սպառնալիքով, իսկ արևմտյան իմպերիալիստներին էլ վախեցնում էր նոր կազմավորվող Սոցիալիստական Ռուսաստանի հետ դաշնակցելու սպառնալիքով...
 
Երբ Ռուսաստանից դադարեց փողի, ոսկու, զենքի, աջակցության հոսքը, այս անգամ էլ ԽՍՀՄ-դեմ անվտանգության պատնեշի դեր ստանձնեց ՆԱՏՕ-ի համար` իր ներքին գործերին խառնվելու դեպքում ՆԱՏՕ-ին սպառնալով հետ կանգնել իր այդ դերից... ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այս անգամ արևմուտքին սկսեց վախեցնել Միջին Արևելքի երկրներից սկսված գաղթականների հոսքը թույլատրելով և նորից իր ներքին հարցերին չխառնվելու պայմանով, նաև նյութական օժանդակություն ստանալու պայմանով համաձայնության եկավ:

Վերջին ժամանակաշրջանում արևմուտքի թույլ կետերը շոշափող Թուրքիան, օտվելով արևմուտքի որոշ անհեռատես քաղաքական գործիչների (Մերկել, Օլանդ) հանգամանքից, ներսում հանդգնում էր խելքից դուրս ճնշումների և բռնության...

Արևմուտքի կարճաժամկետ, մանր, սխալ հաշվարկներ անող գործիչները դեռ շարունակում էին դիտորդի կարգավիճակում հետևել Թուրքիայի քայլերին...Քանզի Թուրքիան եթե վերացներ գաղթականների հոսքից Եվրոպան պաշտպանող պատը, Եվրոպան հանգիստը կկորցներ, ուստի նախընտրեց աչք փակել Թուրքիայի ներքին քաղաքականության վրա, դրանք կարող էին սպասել, շատ էլ որ մարդիկ էին մահանում ...

Այսպիսի մի երկիր հանդիսացող Թուրքիայում կառավարման ռեժիմի փոփոխությանը միտված հանրաքվեն, իհարկե, Եվրոպայի և նույնիսկ աշխարհի ուշադրությունն իր վրա էր բևեռելու...
 
Նույնիսկ ավելի առաջանանք...
Թուրքիայում կառավարման ռեժիմի փոփոխություն անել կամեցող Էրդողանն ու իր թիմը եթե տանուլ տային, եվրոպացիների համար իսկական դրամա կսկսվեր...

Իսկ եթե ԱԶԿ-ի և Էրդողանի փոխարեն  իշխանության գլուխ եկողները  (լինի աշխարհիկ, ժողովրդավար, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից, իրենց չի հետաքրքրում) վեր կենային ու Եվրոպային ասեին. «Քանի որ դուք եք պատերազմ սկսողը, հարստությունները թալանողը, ուրեմն դուք էլ այդ երկրներից եկող գաղթականներին ընդունեք»...  Ի՞նչ պիտի լիներ իրենց վիճակը...
Ամենալավը շանտաժ է թե ոչ, փողի ծայրը ցույց տալուն պես գաղթականների գլխացավից մեզ ազատելու պատրաստ այս իշխանության հետ լավ փոխհարաբերություններ պահենք կմտածեին, չէ՞:

Այսպիսով տեսնում ենք, թե այդ ժողովրդավարական գաղափարների կրող, աշխարհիկ, հանդուրժողականություն քարոզող, բազմամշակութային քաղաքականության դրախտ հանդիսացող Եվրոպայի որոշ գործիչներին որքան էր հետաքրքրում Թուրքիայում կառավարման կարգի փոփոխությունը...

Կարճ ասած, հասկանում ենք, թե Եվրոպայի այսօր իշխանության ղեկին գտնվող որոշ քաղաքական գործիչներին ինչքան է մտահոգում այն փաստը, որ Թուրքիայում մարդիկ են զոհվում, մարդու իրավունքների ոտնահարումներ են արձանագրվում, որոնց 10 %-ը եթե իրենց երկրներում լիներ ողջ բնակչությունը ոտքի կկանգներ...

Արդյունքում խոսում ենք համաշխարհային քաղաքականությանը Թուրքիայի մասով հետաքրքրող հանգամանքներից...

Թուրքիայում որ կուսակցությունն ուզում է իշխանության գա, արևմուտքի հետ վարվելու է նույն կերպ ինչպես ԱԶԿ-ն, կամ էլ ավելի դանդաղ ռիթմով, բայց նույն ուղղությամբ տանող քաղաքականություն է վարելու...

Այդ դեպքում այս հարցը հանկարծ մի բարձրաձայնեք...
Քանի որ ինչ կուսակցություն էլ գա իշխանության, նույն քաղաքականությունն է վարելու, ինչո՞ւ են համառորեն ԱԶԿ-ին և Էրդողանին նախընտրում: Արևմուտքի համար գործում է «ամենալավ գործընկերը նա է, ում արդեն գիտես, ճանաչում ես թե ինչպիսի գործընկեր է» սկզբունքը և ի՞նչ կարիք կա ռիսկի դիմելու և ժամանակ կորցնելու:

Այն ուժը չունենք, որ մեր մտքերով փոխենք քաղաքականությունը, ուստի աշխարհի դեմ այսքան ընդդիմանալը հերիք է, թե չէ հետո կասեն լավ բա դու ի՞նչ ես անում դրա դեմ...

Երկրի քաղաքականության օբյեկտիվ առարկայական պայմանները քննարկելուց հետո մի քիչ էլ պետք է նայենք սուբյետիվ ներքին պայմաններին...

 Այդ պատճառով մեր հաջորդ հոդվածի վերնագիրը կլինի «Օտարներին հասկացանք, մեր վիճակին նայենք հիմա»...
Հանդիպելու ակնկալիքով...
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
321 reads | 18.04.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com