ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՉԸ ՄԱԿ-ԻՆ
Ստորև ներկայացված նյութը՝ «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի կոչն է՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադԲուլբուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի Կոչը Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադՄուրթուզա օղլու Մեմեդովի(ով հայտնի է Բյուլբյուլօղլիբեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ:

Անկախ քաղաքական օրակարգից, ազգային և կրոնական պատկանելությունից, ՓոլադԲյուլբյուլօղլուն, իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները: Եթե Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվիՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ: Նրա առաջադրումն ինքնին արդեն իսկ խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ:

Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով:

Որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպականշորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր:

ԱՄՆ-ի՝ Գիտության Զարգացման Ասոցիացիայի՝ 2009թվականի և «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի»՝ 2003 և 2006թթ. կողմից արբանյակային պատկերների գիտական ուսումնասիրության արդյունքները նշված զարհուրելի հանցանքի անհերքելի ապացույց են: Լինելով Ադրբեջանի Մշակույթի նախարար, այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում, Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել՝ ի դատապարտում այս արհավիրքի և ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ հանցանքը կանխելու կամ կանգնեցնելու ուղղությամբ:

Բյուլբյուլօղլիննաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար:«Ռասսիզմի և խտրականության դեմ Եվրոպական Հանձնաժողով»-ի 2007թ․-ի զեկույցը Ադրբեջանի մասին լավագույնս արտացոլում է այնիրավիճակը, որում հայտնվել էր Ադրբեջանը՝ Բյուլբյուլօղլու տասնութ տարվա աշխատանքի արդյունքում:
Բյուլբյուլողլուպաշտոնավարումը նաև նշանավորվել է Ադրբեջանի մտավորականության և մշակութային էլիտայի, մասնավորապես, գրողների, արվեստագետների և լրագրողների նկատմամբ ճնշումներով, եթե վերջիններս անգամ փոքր-ինչ շեղվել են Ադրբեջանի իշխանությունների ազգային պատմա-քաղաքական օրակարգից:Բյուլբյուլօղլու հիսուն տարվա ընկեր, լեգենդար երգիչ ՄուսլիմՄագոմաևի խոսքով՝ «Որպես արվեստի մարդ, ես չեմ կարող ինձ թույլ տալ այցելել Բաքու, քանի դեռ ՓոլադԲյուլբյուլօղլին տնօրինում է Մշակույթի նախարարությունը: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ մշակույթը երկար ժամանակ և սիստեմատիկ ոչնչացվում է Մշակույթի նախարարի կողմից» (հարցազրույց, Ռեգնումնյուզ, 2005):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության մեջ ասված է. «Քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, մարդկանց մտքերում է, որ խաղաղության պաշտպանությունը պետք է կառուցվի»: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է շուտով ունենալ Գլխավոր տնօրեն, ով շարունակաբար դիմում է ռազմետենչ և պատերազմական հռետորաբանության՝ Արցախյան հիմնախնդրի մասին կարծիք հայտնելիս:Բյուլբյուլօղլու, որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պաշտոնավարման ընթացքում, նա բազմիցս հրապարակավ ցանկություն և պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքինմասնակցելԱրցախում պատերազմական գործողություններին՝ լիարժեք արհամարհանքի մատնելով մարդասիրական արժեքները: Այս պատճառով մենք չենք տեսնում նշվածանընդունելի թեկնածությանընախապատվություն տալու որևէ տրամաբանական հիմնավորում:

Մենք, որպես «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա», գտնում ենք, որ ՓոլադԲյուլբյուլօղլին, ելնելով իր՝ նախադեպերի միջոցով դրսևորածանձնային հատկանիշներից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում, կխարխլի այն բարոյական հիմնասյուները, որոնց վրա կազմավորված և գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և այս մարդասիրական կազմակերպությունը կընկղմվի խավարի մի նոր ժամանակաշրջան՝նշանավորված համաշխարհային մշակութային և մարդկային արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությամբ և կողմնակալությամբ:

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»

Հ.Գ. Նամակի բնօրինակը պարունակում է առավել մանրամասն տեղեկություններ և բոլոր անհրաժեշտ հղումները։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
735 reads | 12.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com