ԴԱ ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-այդպիսի հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ:

Նրա խոսքով, կարելի է ենթադրել շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում: Սրան հակառակ, նկատենք, որ վերջերս հայ քաղաքագետները սկսել են պնդել, թե սրացումներ առանձնապես չեն սպասվում: Panorama.am-ը թեմայի առնչությամբ զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Ինչո՞ւմն է նման մոտեցումների տարբերությունը:

-Ընդհանուր առմամբ, մենք հաշվի ենք առնում բանակի գործոնը և կարծում, որ Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի կասեցնել հակառակորդի ոտնձգությունները։ Ամեն ինչ կախված է մեր պատրաստվածությունից։ Որքան ավելի հզոր լինենք, այնքան ավելի քիչ է հակառակորդը դիմելու արկածախնդրության։

Թոմ դը Վաալի կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր, նշանակո՞ւմ է արդյոք, որ կառույցը շեղվել է իր ուղուց:

- Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է: Ուղուց շեղվել է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Ադրբեջանը։ Այդ երկրին պետք է մտցնել կառուցողական հուն, քանի որ նա է բազմիցս խախտել հակամարտության կարգավորման ընդունված ձևաչափերը, հայտարարել, որ պետք է հրաժարվել Մինսկի խմբի մատուցած ծառայություններից։ Ադրբեջանն է, որ բռնապետական-բարբարոսական պետություն է, որը խախտում է մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական նորմերը։

Արդյոք կիսում եք բրիտանացի փորձագետի այն տեսակետը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացիորեն հանձնառություն չի վերցնում միջնորդական աշխատանքի լիարժեք իրականացման համար:

- ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում անձերից պետք է վերանալ։ Անձերի խնդիր կա Ադրբեջանում։ Օրինակ, եթե այդ երկրի նախագահն ու փոխնախագահը չլինեին Իլհամ Ալիևն ու իր կինը, Ադրբեջանը գուցե ա՞յլ կերպ զարգանար։ Կարգավորման գործընթացում անձերից, կոնկրետ դեպքում՝ Լավրովից, քիչ բան է կախված։ Կա ընդհանուր մոտեցում, որն էլ իրականացնում են եռանախագահող երկրների պաշտոնյաները:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
460 reads | 01.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com