«ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Պոլսահայ հայտնի լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը նամակը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին, որ հրապարակվել է arevelk.am կայքէջում։

Պատրիարքի տեղապահի ընտրությունը չճանաչելուն ուղղված նահանգապետարանի գրությունը, Թուրքիայի Հանրապետությանը կանգնեցնում է նոր հարցերի շարքի առջև: Թուրքիայի հայ հանրությունը հայտնվում է մի դրության մեջ, երբ ոչ միայն արևմուտքում, այլև արևելքում և իսլամական աշխարհում հայտնվում է իրավազուրկի կարգավիճակում:

Պատմության ընթացքում և մինչ այժմ, Թուրքիայից բացի այլ իսլամական երկրներում հայտնի պատմական ճշմարտություն է, որ հայերը խնդիրներ չեն ունեցել, ընդհակառակը` այդ երկրներում վայելել են հարգանք և համակրանք թե՛ իշխանավորների, թե՛ հասարակության տարբեր խավերի շրջանակներում… Սաուդյան Արաբիայում, Քաթարում,նախարարություններում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունով վերջացած, բոլորն էլ հայերի նկատմամբ դրական վերաբերմունք են ունեցել և հիմա էլ այդպես է… Իսկ անունով «Իսլամական Հանրապետություն» չհանդիսացող և սահմանադրությամբ իբր «աշխարհիկ» պետության կարգավիճակ ունեցող Թուրքիայի Հանրապետության մեջ հայերը գրեթե միշտ հասարակության անպաշտպան և փխրուն մասն են կազմել:

Պետության և կամ հանրության շրջանում տեղի ունեցող տարբեր պոռթկումների ընթացքում փոխաբերական իմաստով «դդումը պայթել է» ոչ իսլամ, այլ դավանանքի տեր, բայց իրավահավասար քաղաքացի հանդիսացող փոքրամասնությունների գլխին:

Նեո-իթթիհաթականությանը դեմ արտահայտվող և 2002 թ-ից Թուրքիայում իշխանության գլուխ եղող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցությունը ներկայացնող կառավարությունը, բոլոր նախորդ իշխանություններից իրենց տարբերությունը ընդգծելու համար որոշակի քայլեր են կատարել, սակայն հետո հետքայլեր կատարելով հանրությանը ցույց են տվել, որ փաստացի ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդած նախկին իշխանություններից:

Թուրքիայի Հանրապետության, որի քաղաքացիներն ենք հանդիսանում նաև մենք,ղեկավարներին ուզում ենք հարց հղել. «Ներկայումս Թուրքիայի Հանրապետության գլխին միջազգային և ազգային տեսանկյունիղ քիչ խնդիրներ են ծառացա՞ծ: Անիմաստ տեղը նոր խնդիր ստեղծելը ի՞նչ նպատակի է ծառայում»: Այսպիսով, «Մտքի պլատֆորմի» գլխավորությամբ Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ողջախոհ ներկայացուցիչներ,Թուրքիայի Հանրապետությանը մի տարբերակ առաջարկեցին:

Լիովին օրինական ճանապարհներով պատրիարքական ընտրություններին ընդառաջ գնալով` մի քայլ կատարվեց, որը նաև Թուրքիայի արտաքին խնդիրների տեսանկյունից էլ դրական տեղաշարժ էր խոստանում: Սակայն տեսանք, որ Թուրքիայի Հանրապետությունը ըստ արժանվույն չգնահատեց այս քայլը: Դրա պատճառն էլ այն է, որ Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքի վերաբերյալ ձեզ խորհուրդներ տվողները շատ սխալ ուղղությամբ են ուղղորդում ձեզ և սա որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` մտահոգիչ է մեզ համար… Ձեր նամակում, որտեղ ‘տեղապահ’ բառն էլ հայերեն գրելով գեղեցիկ մի մոտեցում էիք ցուցաբերել, նշել էիք, որ «Տեղապահի ընտրության թեման հայ հանրության մեջ անհանգստություն է առաջ բերել»:

Ճիշտ է, բայց դրա պատճառը ոչ թե պատրիարքի ընտրության կազմակերպումն է, այլ հակառակը` արդեն ինը տարի այս հարցն աընընդհատ հետաձգող, անընդհատ պետության վրա գցող անհատներն ու կառույցներն են… Պատրիարքի տեղապահի ընտրությունները կանոն-օրենքներին համապատասխան իրականացվել է և Ստամբուլում ծնված, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է տեղապահ:

Այս ընտրության անտեսումը և Թուրքիայի Հանրապետության կողմից ընտրությանը տարակուսանքով վերաբերվելը անկեղծ ասենք` արևելյան երկրներում, արևմուտքում, իսլամական երկրներում, Ստամբուլի/Թուրքիայի հայ համայնքին իրավազրկվածի կարգավիճակով կպիտակավորի… Եթե մեր ուզածը սա է, խնդրեմ… Համոզված ենք, որ Թուրքիայի ղեկավարության ողջամիտ կադրերի համար դա անընդունելի է… Վստահ ենք, որ ինչպես նշել եք ձեր նամակում` «անհրաժեշտ գնահատականները» կամբողջացնեք և կլսեք ձեր քաղաքացիներից եկող պահանջի ձայները… Ընդգծեմ նաև, որ այս բաց նամակը գրել եմ անհատական նախաձեռնությամբ և ցանկությամբ…

Հարգանքներով՝ Րաֆֆի Հերմոն Արաքս
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
450 reads | 23.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com