ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՊՐԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ՝ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ԹԻՐԱԽ. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հնարավոր կիրառման մասին այն պատճառով, որ Բաքվում «տաք գլուխների» քանակը չի քչացել:

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը 1in.am-ի հետ զրույցում նշել է` կան տեղեկություններ, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել Արցախի դեմ, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

Պարոն Կոլերով, ի՞նչ նպատակով է արվել այս հայտարարությունը, զուտ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու, թե՞ կան նաև այլ պատճառներ:

– «Իսկանդերը» անկասկած զսպման շատ հզոր զենք է, քանի որ միայն «Իսկանդերի» կիրառումը բավարար չէ, օրինակ, ճակատային գիծը առաջ տանելու կամ տեղաշարժելու համար: Դրա համար պետք են մեծ թվով ուժեր: Իսկ «Իսկանդերը» կարող է ագրեսորին հասցնել անդառնալի վնաս, որը քաղաքական ցանկացած օգուտ տնտեսապես կդարձնի չափազանց թանկ:

Երկրորդը, քաղաքական ի՞նչ հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե պատերազմը դառնում է անհնար: Քաղաքական այդ հեռանկարը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Սա է գլխավորը:

Երրորդը, մենք հասկանում ենք, թե ինչու այդ հայտարարությունը արվեց հիմա. քանի որ «տաք գլուխների» քանակը Բաքվում չի քչացել, և գալիս են տեղեկություններ այն մասին, որ ապրիլին Բաքուն կուզենա կրկնել Ապրիլյան պատերազմը: Այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

Այսինքն՝ դա այդքան ակնհայտ հեռանկար է:

– Այո, եթե ինչ-որ մեկը ապրիլին նոր հարձակողական պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ապա նա ռիսկի է դիմում դառնալ «Իսկանդերի» թիրախ:

Վիգեն Սարգսյանի այս հարցազրույցը ժամանակային առումով գրեթե համընկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մոսկովյան այցի և Լավրովի հետ բանակցությունների հետ: Հայտարարությունը կարո՞ղ է կապված լինել այս գործընթացի հետ և կարո՞ղ է արդյոք ինչ-որ կերպ համաձայնեցված լինել ռուսական կողմի հետ:

– Ես գիտեմ, որ Երևանի այն հայտարարությունները, որոնք առնչվում են Հայաստանի ինքնիշխան հարցերի հետ՝ պաշտպանություն, քաղաքականություն և այլն, երբեք չեն համաձայնեցվում Մոսկվայի հետ: Միակ բանը, որ կարող ենք ասել ինչ-որ ընդհանուր մոտեցումների մասին, վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Պաշտպանության նախարարը չի զբաղվում ղարաբաղյան կարգավորմամբ, այլ միայն անուղղակիորեն, կողքից քննարկում են այդ հեռանկարը, ուստի կարծում եմ, որ նշված հայտարարությունը չի համաձայնեցվել Մոսկվայի հետ, բայց քանի որ հենց Մոսկվան է մատակարարել «Իսկանդերները» Հայաստանին և հենց Մոսկվան է այդպիսով իր վրա քաղաքական պատասխանատվություն վերցրել այն հավասարակշռության համար, որը ստեղծում է «Իսկանդերի» առկայությունը Հայաստանում, և Անդրկովկասում Մոսկվայի քաղաքականության առաջադրանքը հավասարակշռությունն է, ապա կարծում եմ, որ պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը հանդիսանում է նաև յուրօրինակ հարց Մոսկվային՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այն հանգամանքին, որ «Իսկանդերը» օգտագործվի՝ որպես պաշտպանական զենք ագրեսիայի հնարավոր վերսկսման դեպքում:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ներկայիս քայլերը, օրինակ այն, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի՝ Արցախ այցելած երեք պատգամավորների նկատմամբ:

– Բաքուն հետևողականորեն գնում է հակամարտության սրման ճանապարհով: Այստեղ որևէ նոր բան չկա: Ինչպես բոլորս տեսանք՝ չարդարացան Լուկաշենկոյի հույսերը, որ Բաքուն ինչ-որ ձևով կվճարի Լապշինին հանձնելու համար, և այդպիսով Ադրբեջանը կորցրեց ևս մի կողմնակից: Եթե Ադրբեջանը գնում է հակամարտության և դինաստիական իշխանությունը փրկելու ուղիով, ապա պարզ է, որ այդպիսի քաղաքականությունը շատ երկրպագուներ չի ունենա:

Բացի այդ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում արդարացիորեն անհանգստանում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր նոր հակամարտության կապակցությամբ: Միացյալ Նահանգները Իրանի հարցում կրկին բարձրացրել են «հարավային Ադրբեջանի» հարցը, և տարածաշրջանում բոլորն էլ հասկանում են, որ «հարավային Ադրբեջանի» թեման Իրանի դեմ իրականում սարսափելի, աղետալի վտանգ է հյուսիային Ադրբեջանի համար, ուստի Ադրբեջանը այդ ճակատի մասին էլ պիտի մտածի:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
584 reads | 16.03.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com