ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է, ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ՝ ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵՆՔ «ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ՆՈՐ ՈՐԱԿՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԳԼՈԲԱԼ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ՎԱԼԴԱՅ

Հայաստանը փորձում է զարգացնել իր արտաքին հարաբերությունները ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ դրանց հատման տիրույթում։ Դա հնարավորություն է տալիս չբաժանել աշխարհը սևուսպիտակ գույների։ Այդ մասին մարտի 11-ին Երևանում «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի արտագնա նիստի ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ արժե խոսել այն մասին, թե ինչպես ապրել գլոբալ անկանխատեսելիության շրջանում։ Անհրաժեշտ է մշտական քննարկում, երկխոսություն՝ դա հասկանալու համար։ Այս միջոցառումը կարող է նպաստել գիտակցության ձևավորմանը, թե ինչ է մեզ սպասում»,- իր ողջույնի խոսքում ասել է «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի աջակցության և զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այժմ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում թե՛ ներպետական, թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ մակարդակներում։ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց խոր համագործակցության, բարդ խնդիրների համատեղ լուծման, մենք, որպես տարածաշրջանային, գլոբալ հանրույթ, բախվելու ենք ահաբեկչության, անվտանգության հարցերում մի շարք սպառնալիքներ»,- Armedia.am-ի փոխանցմամբ, ասել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ նախարարը նշել է, որ «ՀՀ հարաբերությունների զարգացումը ԵՄ հետ ամբողջողվին տեղավորվում է ԵԱՏՄ հետ մեր հարաբերությունների պարադիգմում։ Մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ կերպ չի խոչընդոտում ԵՄ հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»։ Ինտեգրացիայի հիմքում, ըստ ՎՍարգսյանի, պետք է դրվի արժեքային համակարգերի համադրումը, ընդհանուր շահերի հետապնդումը։ «Ցանկացած ինտեգրացիայի արդյունավետությունը արժեքային համակարգի մեջ է։ Եթե մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչ է մեզ պետք, դա աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ եթե փորձում ենք խաղալ հակասությունների վրա, կամ մասնավոր օգուտ քաղել, դա հակասում է ինտեգրացիայի գաղափարին»,- նշել է նա։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ ռազմաքաղաքական համագործակցությանը թե՛ ՀԱՊԿ գործընկերների, թե՛ ՆԱՏՕ-ի հետ։

Նա նշել է, որ մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը ՌԴ հետ ռազմաքաաքական համագործակցությունն է՝ այդ թվում ՀԱՊԿ ներքո։ Հատկապես կարևորելով խաղաղապահ առաքելությունների զարգացումը ՀԱՊԿ ներքո՝ նա նշել է, որ դեռևս արդյունավետ կերպով չէ իրականացվում արտաքին քաղաքական վեկտորների համադրումը ՀԱՊԿ երկրների միջև։ «Երրորդ, միջազգային հարթակներում նկատում ենք միմյանց շահերը հաշվի չառնելու միտում, ինչը հակված ենք համարել կառույցի «մանկական հիվանդություն», որը ժամանակի ընթացքում կհարթվի»,- ասել է նա։ Միաժամանակ, նախարարը կարևորել է նաև ՆԱՏՕ հետ Հայատսանի սերտ համագործակցությունը։

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
367 reads | 11.03.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com