ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքական T24 հեղինակավոր թերթը ծավալուն հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքի այսօրեական խնդիրներին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Ադրբեջանին արտահանձնմանը : Թուրքական թերթը հոդվածում մեջբերել է Diplomat.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ : Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ :
 

ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ


ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՃԱԿԱՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԷ




Նույն բաները չենք ուզում կրկնել, սակայն “դռների հետևում” տեղի ունեցող խոսակցությունների համաձայն` մի քանի օր առաջ Սիրիայում, ռուսական ուժերի կողմից “սխալմամբ” թուրքական զինված ուժերի զինվորներին հարվածելու հանգամանքը, որոշակի շրջանակների կողմից բացատրվում է նրանով, որ Ռուսաստանն այդ կերպ ստիպված է եղել նախազգուշացնել թուրքական կողմին...

Եթե բացենք փակագծերը, Թուրքիայի- Ռուսաստանի միջև համաձայնություն էր կայացել թուրքական զինված ուժերի` Էլ Բաբ հասնելուց հետո, որ վերջիններս մնալու են տեղում և չեն մտնելու Էլ Բաբ: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան համառությամբ, հակառակությամբ և ի հեճուկս ձեռք բերված համաձայնության` փորձում էր այնուամենայնիվ մտնել Էլ Բաբ, ասվում է, որ Ռուսաստանը ստիպված  եղավ զգուշացնել Թուրքիային...  

Ըստ երևույթին` “սխալմամբ” արտահայտությունը զուտ թուրքական կողմն է արտաբերում, Ռուսաստանը, անգամ ներողություն չհայտնելով, գիտենք, որ միայն արտահայտել է իր տխրությունը: Ռուսական աղբյուրներից տեղեկանում ենք նաև, որ ռազմական կոորդինատները ռուսական կողմին տրամադրել է թուրքական կողմը և որի համաձայն է ռուսական կողմը կրակ բացել: Այդ կոորդինատներում երևում էր, թե որտեղ են տեղակայված թուրքական զինված ուժերը...

Ողբերգության մեկ այլ դրվագ. վերջին լուրերի համաձայն` Թուրքիայի տրամադրած կոորդինատները, իբր  Սիրիան փոխելով է փոխանցել Ռուսաստանին: Առեղծված:

Տարածաշրջանում կարծեք տարբեր ուժեր դե ֆակտո սկսել են, բայց դե յուրե, 3-րդ համաշխարհային պատերազմը սկսելու համար անհասկանալի համառությամբ,  վճռորոշությամբ և ցասումով ջանք են թափում...

ԲԱՅՑ ԱՆՏԱՌԻՆ ՆԱՅԵԼԻՍ ԾԱՌԵՐՆ ԷԼ ՆԿԱՏԵՆՔ …

Հաճախ մեծ իրադարձություններ ու խնդիրներին նայելիս, տեղի ունեցող փոքրերը  չտեսնելու պատճառով դրանք բաց թողնելու վտանգ է առաջանում...

Ահավասիկ թղթակցությունից այն կողմ հրապարակախոս լինելու գործառույթն է ի հայտ գալիս... Հե՜յ, այստեղ այսպիսի մի բան էլ կա բարձրաձայնել որքան , հնարավոր է ... Ճակատագրի բերումով մեր արածն էլ սա է...

Երկու ամիս է Բելառուսում ձերբակալված մի լրագրող, մեկ այլ երկրի` Ադրբեջանի խնդրանքով (?) էր ձերբակալվել... Այդքանը բավական չէր, մեկ էլ նորից Ադրբեջանի ... խնդրանքով այս լրագրողը Ադրբեջան ուղարկվեց... Լրագրողը ոչ ադրբեջանցի է, ոչ էլ Ադրբեջանի քաղաքացի, բայց Ադրբեջանիվեհշահերին հակառակ գործելու պատճառով, Ադրբեջանն անձամբ պատժելու համար, Բելառուսից պահանջեց և լրագրողը պաշտոնապես ուղարկվեց Բաքու...

Տեսեք, ողբերգություններ ստեղծող, մարդու- միջազգային իրավունքի տեսանկյունից որքան ապօրինի գործեր կան, տեղի ունեցան ... Միջազգային հանրությունը տեսնում է անտառը, այսինքն` Սիրիայի պատերազմը, մուտքը դեպի Էլ Բաբ, Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակման միտումը, ինքնավարությունն ընդունել տվող Սիրիական (Rojawa) Քուրդիստանին և այլն, բայց միակ “հանցանքըլրագրող լինելը եղող մարդու հանդեպ կատարված հանցանքը (ծառերը) չի տեսնում...

Ինչպես կարելի է կռահել, ԼՂ-ի հարցում (ըստ Ադրբեջանի), հայկական տեսակետը պաշտպանել և ԼՂ-ի այցելած լինելու համար, Ադրբեջանն այդ մարդու նկատմամբ իրագործում է վերոնշյալ հանցանքները...

Ահա մեր կայքի` T24-ի «զարմիկը» հանդիսացող  P24-ի ստեղծած «Լրագրողությունը հանցանք չէ» կարգախոսը հիշեցնելով` միակ հանցանքն իր մասնագիտական պարտքը կատարելն ու իր մտքերը (կուզեք հավանեք, կուզեք մի հավանեք), արտահայտող  Ալեքսանդր Լապշինի գլխին եկածները  19-րդ դարի, Լատինական Ամերիկայում կամ Ֆաշիստական Գերմանիայում տեղի չեն ունենում: Դրանք տեղի են ունենում մի դարաշրջանում, երբ լուսին գնալն արդեն ջրի ճամփա է դարձել, երբ  ձեռքի սմարթ ժամացույցների  միջոցով մարդիկ օվկիանոսից այն կողմ միմյանց հետ տեսաձայնային հաղորդակցություն են հաստատում, երբ սկսել են առանց վարորդի մեքենաներ դուրս գալ փողոցներ...  

ԿՏՈՒՐԻՑ ԸՆԿՆՈՂԻ ՎԻՃԱԿԸ ՄԻԱՅՆ ԿՏՈՒՐԻՑ ԸՆԿԱԾԸ ԿՀԱՍԿԱՆԱ …

Այս իրավիճակում, Գերմանիայի գլխավորությամբ` Ֆրանսիա, Անգլիա, Իտալիայի հավանությամբ (նրբանկատության տեղ չի մնացել այլեվս ) 20-րդ դարի սկզբում մեծ հանցանքի զոհ դարձած հայ ժողովրդից պիտի գար աջակցությունն, իհարկե... `

Ռուս լրագրող-բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար աշխարհի տարբեր տեղերից զորակցական մեսիջներ են գալիս, կամավոր ժողովրդավար անհատների ածխատություններով գնահատականներ են հնչեցվում:

Այս ընթացքում “Փոքր Ասիայի ժողովուրդներն իրար զննեցին” վերնագրով իմ նախորդ հոդվածում http://t24.com.tr/yazarlar/raffi-a-hermonn/kucuk-asya-halklari-birbirlerini-yokladi,16467  նշել էինք, առաջիկայում դեռ իր մասին շատ խոսվելիք, առանձնահատուկ մի անձնավորություն կա Հայաստանում… Արագած Ախոյան

Հայաստան-Թուրքիայի միջև բացակայող պաշտոնական հարաբերություններին որպես այլընտրանք` Սեծովյան տնտեսական համագործակցության և տարբեր անհատների, խմբերի կողմից իրականացվում է ժողովրդական դիվանագիտություն:  2005 թ-ից ի վեր, մասնավորապես վերջին տարիներին, ՀՀ-ի Աժ-ի անկախ պատգամավոր Արագած Ախոյանը և իր թիմը աշխատանքներ են տանում... Նաև խոսելու ենք դեռ Արևմտահայերի Ազգային կոնգրեսի մասին, որը նույնպես լուրջ աշխատանք է տանում առանց  պոպուլիզմի, որի անդամ է հանդիսանում Ախոյանը...  

Ալեքսանդր Լապշինի խնդրով Արագած Ախոյանն էլ է հետաքրքրվում, օտարերկրացի դիվանագետների շրջանակների կողմից էլ ուշադրության արժանացող Diplomat.am   կայքի հետ ռեպորտաժում Թուրքիայի քաղաքացիական և ժողովրդավարական շրջանակներին կոչով է դիմում…

Լսենք Արագած Ախոյանին...

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՉԸ (ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ) ԹՈՒՐՔԵՐԻՆ…

“(…) Սա մի սովորական սկանդալ չէ, ասում է Ախոյանը և շարունակում -Խլվել է մարդու իր կամքով տեղաշարժվելու, ազատ խոսքի, արտահայտվելու իրավունքը: Մի անձ մեկ երկրում գտնվելիս, այլ երկրի պահանջով (այնպես, ինչպես մոդելյոր Շանսալը Թուրքիայի հրամանով ձերբակալվեց Հյուսիսային Կիպրոսի կողմից և հանձնվեց Թուրքիային,- ՐՀԱ ) մեղադրվում է և ձերբակալվում: Սա ցույց է տալիս այդ երկրի չկայացված լինելը: Բելառուսը դեռ չի հաղթահարել Ստալինի ժամանակաշրջանի ռեֆլեքսները:  Սա մատնացույց է անում, թե դեպի ուր է գնում հիանալի բելառուս ժողովուրդը մի բռնապետի առաջնորդությամբ: Գիտենք ,թե այս սխալներն ինչպես են առնչվում նյութական հարաբերությունների և քաղաքական խաղերի հետ:

Սրանով Ադրբեջանը լրագրողներին սպառնում է: Մեր խորհրդարանում, ինչպես այլ երկրներում, թուրք ազգայնականների ելույթ ու հայտարարություններին անդրադառնում ենք: Սակայն Թուրքիայում միևնույն ժամանակ հրաշալի անհատներ կան: Առաջադիմական, իրատես, ժողովրդավարներ... Նրանք տարբեր առիթներով Ադրբեջանի հակաժողովրդավարական քայլերը քննադատում են: Կարծում եմ այս առիթով էլ մեր կոչին անտարբեր չեն լինի: Ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի ժողովրդավար քաղաքական գործիչներին ու լրագրողներին կոչ ենք անում դատապարտել Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու և լրագրողի իրավունքների, ազատությունների ոտնահարումներն ու բռնությունները...

Հաճախ ենք լսում երկու կողմերից էլ, որ Ադրբեջանը Թուրքիայի փոքր եղբայրն է’ և ‘իր քայլերը Անքարայի հետ համաձայնեցնում է (կամ էլ հակառակը,-ՐԱՀ)”… Մինչդեռ Ադրբեջանը հաճախ ոչ թե Թուրքիայի եղբայրն է, այլ կարծեք թեթև բնավորությամբ սիրուհին, ում հետ ժամանակ է անցկացնում…

Արհեստականորեն ստեղծված “մեկ ազգ, երկու պետություն” հասկացության ճշմարտությունից հեռու լինելը տեսանք ժամանակի ընթացքում: Գիտենք նաև, որ Ադրբեջանը ամեն պահի կարող է մեջքից հարվածել իր դաշնակից գործընկերոջը: Գիտենք նաև, որ Թուրքիայում կան լուրջ քաղաքական շրջանակներ, որոնք Արցախի / Ղարաբաղի/ հարցում անհատական, առաջադիմական և արդար մոտեցում ունեն...

Թուրքիայում կան հրաշալի անձնավորություններ, որոնք հայտնի են իրենց ժողովրդականությամբ, ժողովրդավարությամբ: Հուսով եմ` նրանք կմիանան մեր այս կոչին հանուն այն բանի, որ Ադրբեջանը հրաժարվի Լապշինի դեմ իրականացված անիրավությունից և ընդհանրապես իր այդ քաղաքականությունից”:

Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալու՞ է: 

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
472 reads | 13.02.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com