ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԼԱՊՇԻՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ

Մոտ 2 ամիս ձերբակալված և այժմ Ադրբեջանում կալանավորված ռուս լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի անվան շուրջ քննարկումներ ու կոչեր են հնչում աշխարհի տարբեր ծայրերում: Diplomat.am-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Սա չլսված մի խայտառակություն է, երբ մարդու ազատ տեղաշարժվելու, խոսքի ազատության դեմ կատարվում է այսպիսի քայլ: Երբ մարդը գտնվելով մի երկրում, կարող է ձերբակալվել մեկ այլ երկրի պահանջով և դատապարտվել երրորդ երկիր այցելելու համար:

Սա խոսում է պետությունների չկայացած լինելու մասին: Օրինակ Բելառուսի պարագայում սա խոսում է ստալինիզմի և լենինզիմի դեռևս պահպանվող արժեհամակարգի մասին: Սա խոսում է նաև այն մասին, թե ուր կարող է տանել բռնապետը այդ հրաշալի բելառուս ժողովրդին: Ես ճանաչում եմ նրանց, նրանք շատ անկեղծ ազգ են: Մենք, իհարկե, գիտենք, թե սա ինչ փողերի և քաղաքական շահերի հետ է կապված:

Սա Ադրբեջանի կողմից մարտահրավեր է լրագրողներին, վախեցնելու միջոց: Այսքան խոսում ենք թուրքական ազգայնամոլության մասին, բայց այնտեղ կան հրաշալի մարդիկ, որոնք նույնպես դատապարտում են իրենց դաշնակից պետության՝ Ադրբեջանի քայլերը: Ես կարծում եմ, առաջադեմ թուրքերը անպայման կարձագանքեն այս գործողություններին:

Ես կոչ եմ անում ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի լրագրողական, հանրային գործիչներին միավորվել և դատապարտել այսպիսի հանցավոր արարքները:

Հաճախ ենք լսում, թե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ թե Թուրքիայի կրտսեր եղբայրն է, այլ անբարո ընկերուհին, որը ժամանակ է անցկացնում նրա հետ: Այդ մեկ ազգ, երկու պետություն գաղափարները, փորձը ցույց տվեց, որ չեն աշխատում, որովհետև արհեստածին են: Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում և ինչպես կարող է թիկունքից խփել յուրաքանչյուրին: Թուրքիայում էլ կան բավական լուրջ գործիչներ, որոնք նույնիսկ Արցախի հարցում ունեն իրենց սկզբունքային և արդարացի դիրքորոշումները:

Թուրքիայում կան հրաշալի գործիչներ՝ իրենց ժողովրդավարական գաղափարներով ու գործելակերպով, ես հավատում եմ նրանց, որ Լապշինի հետ կապված այս կնճռոտ խնդրում ևս կարտահայտեն իրենց դիրքորոշումը և Ադրբեջանին կոչ կանեն հրաժարվել այդպիսի հակամարդկային արարքներից:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
427 reads | 11.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com