«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ԻՆՉՈՒ՞ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ԻՐ ՕԴՈՒԺԻ ՄԻ ՄԱՍԸ ՍԻՐԻԱՅԻՑ. ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ
«Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ այնտեղ ստեղծված իրավիճակից: Սա կոչվում է «ելքի ռազմավարություն»»,-նման կարծիք հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ուներ երեք նպատակ. «Առաջինը՝ արևմտյան երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացումն էր: Եթե անցյալ տարի չէին ուզում ՌԴ-ի հետ հաշվի նստել, ապա այժմ նրա հետ խոսում են: Դա տեղի ունեցավ սկզբից Ղրիմում, հետո՝ Սիրիայում: Մոսկվան այսկերպ հասկացրեց, որ ունի շահեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ եթե հաշվի չեն առնում, ապա նա կարող է կտրուկ քայլեր անել»,-ասաց Իսկանդարյանը:

Հաջորդը, Իսկանդարյանի կարծիքով, Ուկրաինայի շուրջ զարգացումներն էին, որոնք մերձավորարեւելյան այս գործողությունների ֆոնին երկրորդ պլան մղվեցին եւ ՌԴ-ն ինչ-որ չափով դուրս եկավ նաև այս իրավիճակից:

«Մյուս նպատակը Սիրիան էր և Ասադի շուրջ վիճակը: Այժմ Ասադը դարձել է ներսիրիական կարգավորման մասը եւ Ասադի հեռացման մասին ավելի քիչ են խոսում: Վերջապես ՌԴ-ն դուրս չի եկել Սիրիայից, քանի որ կան Հմեյմիմի, Լաթաքիայի և Տարտուսի բազաները: Նրանք բավական ուժեղ ամրացված են: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն կարող է հաշված ժամերի ընթացքում իր ուժերը մեծացնել և դիսլոկացնել այնտեղ»,-կարծիք հայտնեց Իսկանդարյանը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի գնահատմամբ` Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց լուծել իր առջեւ դրված խնդիրները. «Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, բայց դա  չհաջողվեց: Բազմիցս Ռուսաստանին ցույց տվեցին, որ սա վերաբերում է միայն գլոբալ խաղացողներին: Նրան ասվեց`Ուկրաինան առանձին ենք քննարկում քեզ հետ, Սիրիան՝ առանձին: Ինչ վերաբերում է նշված երկրորդ նպատակին, ապա Ասադի համար Ռուսաստանը չլուծեց որևէ էական ստրատեգիական խնդիր: Այսինքն՝ կան ինչ-որ տակտիկական առաջխաղացումներ, բայց Ասադի վիճակը, այնուամենայնիվ, այդ հաջողություններով հանդերձ՝ անշրջելի չէ: Պարզ է, որ այս իրավիճակով Ասադը դժվար թե մնա իշխանության: Այնպես որ Ռուսաստանն այդես էլ չկարողացավ դառնալ գլոբալ խաղացող»,- եզրակացրեց Ենոքյանը` այնուամենայնիվ ասելով, որ իր համար հասկանալի չէ ռուսական զորքերի դուրս բերման որոշումը. «Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ, ազնվորեն ասեմ՝ չգիտեմ: Երևի այստեղ ինչ-որ ստորջրյա հարցեր կան, որից մենք անտեղյակ ենք ու որոնք  մոտ ժամանակներում կերևան»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը արձանագրելով, որ այս գործընթացով Ռուսաստանն իրեն վերադարձրեց գլոբալ խաղացողի դերը` այդուհանդերձ, նշեց, որ Սիրիա մուտք գործելիս իր առջեւ դրած ոչ բոլոր խնդիրները Ռուսաստանը կարողացավ կատարել:
«Ռուսաստանը գրեթե բացահայտ էր ասում, որ պատրաստ է Սիրիայի հարցում զիջումների գնալ ու պարզ է՝ ինչ նկատի ունեին իրենք. Ուկրաինայի հետ կապված սանկցիաները, բայց քանի որ մի քանի օր առաջ սանկցիաները և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն նորից վերահաստատեցին ու երկարացրեցին, պարզ է, որ այդ գործոնն էլ մեծ դեր խաղաց: Բացի այդ` թեեւ ռուսական ռազմական արշավն ուժեղացրեց Ասադին, սակայն չկարողացավ  դարձնել միակ լեգիտիմ իշխանությունը Սիրիայում: Այժմ Մոսկվան ընդունում է հակամարտության նաև մյուս կողմերին՝ չափավոր ընդդիմություն, քրդական գործոն և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Բանախոսը մատնանշեց նաեւ ռեսուրսների խնդիրը: Հակադարձելով Իսկանդարյանի պնդմանը, թե սա ամենաէժան պատերազմներից մեկն էր` Ստեփան Գրիգորյանը  նկատեց. «Թեպետ սիրիական պատերազմի վրա մեծ փողեր չեն ծախսվել, այնուամենայնիվ Մոսկվային դժվար է միևնույն ժամանակ պատերազմել եւ Սիրայում, եւ հակամարտել Ուկրաինայի հետ, եւ  «մարսել Ղրիմը» և դիմակայել պատժամիջոցներին»:

Իսկ ՀՀ նախկին փոխարտգործնախարար,  արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ այս պատերազմը Ռուսաստանի համար նաեւ սեփական զինանոցի փորձարկման հնարավորություն էր:

«Սա նաև ռազմական ուժի ցուցադրման և փորձարկման դաշտ էր, և ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչ արդիական զինատեսակներ ունի: Սակայն ի սկզբանե էլ ասվում էր, որ ՌԴ ուժերը այնտեղ մնալու հավերժ խնդիր չունեն: Սիրայում վիճակը շիկացավ, գերտերությունները հասան կարմիր գծին և հասկացան, որ խնդիրներին լուծում է պետք տալ: Սա Մոսկվայի համար բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացի մի մասն է, այլ ոչ թե Ասադին օգնելու խնդիր»,-ասաց Նավասարդյանը:

Դիվանագետի դիտարկմամբ` Ռուսաստանում առկա են նաեւ ներքին խնդիրներ`մասնավորապես ՌԴ 20 միլիոնանոց սունիական մուսուլմանական համայնքը, որը կարող էր գործել: Նավասարդյանը նկատեց, որ ՌԴ-ի դուրս գալը կարևոր է նաեւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում:

«Վերջին շրջանում, թեպետ թեթև, սակայն նկատվում է, որ ռուս-թուրքական հռետորաբանությունը փափկել է».,-նկատեց Նավասարդյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի միջոցառումների համակարգող:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
804 reads | 21.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com