​ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀ Է՝ ԵԽԽՎ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ
ԵԽԽՎ–ում հունվարի 26-ին քվեարկությամբ ընդունված՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը վտանգ չի պարունակում, նրանից կարելի է նաեւ օգուտ քաղել: Այս մասին ասել  է ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը, հաղորդում է News.am-ը:

«Մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ջրի խնդիր է, անվտանգության խնդիր է, կա նաեւ ջուրը տեղ հասցնելու խնդիր: Օրինակ՝ եթե շատ ջուր բաց թողնվի ու մի քանի գյուղ ոչնչանա, ո՞վ է պատասխան տալու: Եթե ջրազրկվել են, թող գան, բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Նրանք պիտի այս պարագայում հաշվի նստեն ԼՂՀ դիրքորոշման փաստի հետ»,- ասել է Ախոյանը:

Պատգամավորի խոսքով՝ հակահայկական զեկույցները քաղաքական պատվեր էին Ադրբեջանի կողմից. «Սա միայն կաշառքի եւ ստի վրա հիմնված դիվանագիտության արդյունք էր»:

Արագած Ախոյանը բարձր է գնահատել  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կատարած աշխատանքը: «Հայաստանը թրերով տանկերի դեմ էր ելել: Մանավանդ վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանք կատարվեց»,- ասել է նա՝ նշելով, որ մեր կողմից պատվիրակության հասցեին հնչեցված քննադատությունները ճիշտ չէին. «Մենք մեր բաժին մեղքն ունենք: Քննադատում ենք մեր պատվիրակներին այստեղից: Բանակցություններ վարողի համար դժվար է, երբ նրա հետեւից խոսում են»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
641 reads | 29.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com