ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումը ընդարձակ քաղաքական, տնտեսական և էներգետիկ հեռանկարներ է բացում այդ երկրի համար Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում: Հարավային Կովկասի երկրներից հատկապես Հայաստանի համար Իրանի միջազգային մեկուսացման ավարտը հնարավորություն է տալիս ակտիվացնել տնտեսական և էներգետիկ համագործակցությունը Թեհրանի հետ: Հնարավորություն է բացվում նաև ակտիվացնել տուրիսատական հոսքերը Իրանից Հայաստան և հակառակը, ինչպես նաև միավորել երկու երկրների տուրիստական շուկաները: Նման կարծիքը «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտնեցին փորձագետները:

Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

Հայտարարությունը հնչեց հունվարի 16-ի ուշ երեկոյան՝ Վիեննայում: Հատկանշական է, որ ԱՄՆ չեղարկել են միայն դեռ երկրորդական նշանակության պատժամիջոցները, որոնք սահմանապակում էին Իրանի հետ գործարքներ կնքել երրորդ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերին: Ամերիկյան ընկերությունների համար սահմանափակումները դեռ մնում են ուժի մեջ:

Դատելով նավթի գների անկումից, Իրանի մտադրությունն օրեկան 1 մլն բարել նավթի մուտք ապահովել միջազգային շուկա, զգալիորեն կկրճատի առանց այն էլ նավթի գների ցածր մակարդակը: Այդ մասին հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Նրա կարծիքով, էներգակիրների գների ակնումը, նավթ և գազ ներկրող Հայաստանի համար կարող են նոր հնարավորություններ բացել տնտեսության ակտիվացման համար: «Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալն ուղղակի հնարավություն է: Պետք չէ սպասել, որ հենց վաղվանից կլինեն դրական փոփոխություններ: Այդ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է աշխատանք տանել», - հայտարարեց Ոսկանյանը:

«Մեդիա կենտրունում» հունվարի 20-ին Վարդան Ոսկանյանի, տնտեսագետ Արտակ Մանուկյանի և էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման տնտեսական, քաղաքական և էներգետիկ հետևանքները Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկում:
Պատժամիջոցների չեղարկումց հետո ըստ Արտակ Մանուկյանի, պետք չէ սպասել, որ հայ-իրանական առևտրա-տնտեսական կապերը շեշտակի կակտիվանան: «Ըստ անցած տրվա 11 ամսվա վիճակագրության՝ Հայաստանի արտահանումն Իրան կազմել է շուրջ 70 մլն դոլար, իսկ ներկրում՝ շուրջ 180 մլն դոլար: Հայաստանից հիմնականում արտահանվում է ալյումին, դեղագործական ապրանքներ», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձանի Իրանի հետ տուրիզմի զարգացման վրա: «Նավթի գների համաշխարհային անկման ֆոնին, անկում է ապրելու նաև ավիտոմսերի գները: Սա հնարավորություն է միավորել տուրիստական շուկաները, համատեղ փաթեթներ առաջարկել Հայաստան և Իրան այցելող տուրիստների համար», - ասաց նա:
 
Մանուկյանի խոսքով, նոր իրավիճակում Իրանը և Հայաստանը հնարավորություն ունեն նաև հումքի վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել: «Օրինակ՝ Մոլիբդենի վերամշակման ձեռնարկություն: Հայաստանում կա մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը: Իրանում ևս կան նման պաշարներ: Կողմերը համատեղ ձեռնարկության միջոցով կարող են վերամշակման ամբողջ ցիկլը ապահվել և տեղում արտադրել վերջնական ապրանք: Ոչ թե արտահանել հումք, և վերամշակումից հետո ձեռք բերել, ասենք, պղինձ ավելի թանկ գներով», - ասաց նա:
 
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձավ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը և այդ ոլորտում առկա նախագծերին, ինպիսիք են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլկտրական գծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը:
 
Նրա կարծիքով հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը այնդքան էլ պայմանավորված չէ պատժամիջոցների չեղարկմամբ, որքան աշխարհաքաղաքական շահերի տրամաբանությամբ: Բանախոսի հետ չհամաձայնեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով. «Օրնակ, երրորդ բարձրավոլտ էլկտրական գծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը չէր իրականանում, քանի որ հայկական կողմը պատժամիջոցների պատճառով չէր կարող մեծ ներդրումներ կատարել այդ ծրագրերում», - հակադարձեց նա:
 
Մասամբ համաձայնելով Ոսկանյանի դիտարկմանը՝ Վահե Դավթյանն այնուամենայնիվ նշեց, որ այդ ծրագերի իրագործման հիմնական խթանը հադիսանում է ոչ թե պատժամիջոցների չեղարկումը, այլ քաղաքական որոշումը և աշխարհաքաղաքական շահերը: «Հայաստանն այս առումով հնարավորություն ունի ակտիվացնելու գազային համագործակցությունն Իրանի հետ՝ բարտերային սխեմայով ավելի շատ գազ ներկրելով և ավելի շատ էնլետրաէներգիա արտահանելով Իսլամական Հանրապետություն», - եզրափակեց նա:
 
Մեկ հարցում բանախոսները հստակ համաձայնեցին՝ պատժամիջոցների չեղարկումը հնարավորություն է, որից պետք է կարողանալ օգտվել, և այլ պետությունների շարքում ավելի գրավիչ առաջարկներ ներյակացնել Իրանին: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
638 reads | 21.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com